2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնաuպան է եղել Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան


Ապրիլի 28-ից Հայաստանում կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը»

Մշակույթ

Ապրիլի 28-ին Հայաստանում մեկնարկում է ռուսական կինոյի «մարաթոնը». Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը:


Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Երևանում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Yerevan


Գյումրիում ցուցադրությունների ամրագրում՝ http://www.tomsarkgh.am/RFF/Gyumri


Ռուսական կինոյի օրերի շրջանակում անկասկած ամենասպասված ֆիլմերից է ռուսական ֆիլմերի ռեկորդակիր «Չեբուրաշկան»: Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։
Երևանում Ռուսական կինոյի օրերի ծրագրում ներառված են նաև «Սուսերով պարը» կենսագրական դրաման՝ Արամ Խաչատրյանի համանուն երաժշտական գլուխգործոցի ստեղծման պատմությունը, «Պարոն Նոկաուտ»-ը սպորտային դրաման՝ լեգենդար խորհրդային բռնցքամարտիկի մասին, «Հանցակիցները» թրիլլերը և «Ֆիննիկը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ բարի ուրվականի արկածների մասին։


Գյումրիում, բացի «Չեբուրաշկա»-ից, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Քրոնոս» ընտանեկան ֆիլմը՝ հիմնված ֆանտաստ գրող Կիր Բուլիչևի պատմվածքների վրա, «Մայաների Օրացույց»-ը ֆիլմը, դեռահասների արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով հակառակ ուղղությամբ է շարժվում, «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» և «Խաղալիք Բում» անիմացիոն ֆիլմերը:


Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Այսպիսով, «Հանցակիցները» թրիլլերը կներկայացնեն գլխավոր պրոդյուսեր Գեորգի Շաբանովը և պրոդյուսեր Օլգա Երոֆեևան։ «Մայաների Օրացույց» ֆանտաստիկ ֆիլմի մասին կպատմի գլխավոր պրոդյուսեր Յուրի Օբուխովը։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել ճանաչված կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։


Հայաստանում Ռուսական ֆիլմերի փառատոնի ծրագիրը՝


– «Չեբուրաշկա» (ռեժիսոր Դմիտրի Դյաչենկո, 2022) - միլիոնավոր հեռուստադիտողների սրտերը գրաված ընտանեկան կատակերգություն։ Հեռավոր նարնջագույն երկրից եկած անհանգիստ փոքրիկ կենդանուն սպասում են զարմանալի արկածներ ծովափնյա քաղաքում, որտեղ նա գտնում է անուն, ընկերներ և տուն: Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմն արդեն հավաքել է ավելի քան 7 միլիարդ ռուբլի։ Ինչպես նաև «Չեբուրաշկա»-յի ցուցադրություններն արդեն սկսվել են Մերձավոր Արևելքի երկրներում։


- «Պարոն Նոկաուտ» (ռեժիսոր Արտյոմ Միխալկով, 2022) - սպորտային դրամա լեգենդար խորհրդային բռնցքամարտիկ Վալերի Պոպենչենկոյի կյանքի մասին։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ, Եվրոպայի չեմպիոն, 1964 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողի՝ Սուվորովի զինվորական ուսումնարանում անցկացրած մանկության տարիների, կուրսանտ-սահմանապահ ծառայելու մասին։ Նրա առաջին հաջողությունների ու անհաջողությունների, իր մարզիչ՝ Գրիգորի Կուսիկյանցի հետ ընկերության մասին։ Ֆիլմը Հնդկաստանում ներկայացվել է ՇՀԿ երկրների կինոփառատոնին և Ուզբեկստանում՝ «Մետաքսե ճանապարհի մարգարիտը» Տաշքենդյան XIV միջազգային կինոփառատոնին։


– «Հանցակիցները» (ռեժիսոր Եվգենի Գրիգորև, 2022) – իրական դեպքերի վրա հիմնված թրիլլեր։ Տասը տարեկան գյուղացի տղայի՝ Իլյայի, հորը սպանում են, և հանցագործը մնում է անպատիժ։ Այս փաստը ոչ ոքի չի անհանգստացնում, բացի երեխայից, ով սկսում է որսալ մարդասպանին։ Ֆիլմը 2023 թվականի հունվարին Հնդկաստանում մասնակցել է ՇՀԿ երկրների կինոփառատոնի մրցութային ծրագրին։


- «Սուսերով պարը» (ռեժիսոր Յուսուպ Ռազիկով, 2018) - Արամ Խաչատրյանի գլուխգործոց «Սուսերով պարի»՝ աշխարհի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է։ Արամ Խաչատրյանն այն գրել է 8 ժամում։ Ֆիլմը մասնակցել է մի շարք հայտնի փառատոների, այդ թվում՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» XXVII ռուսական կինոփառատոնին, Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին և Հարավային Կորեայի երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին։


– «Մայաների Օրացույց» (ռեժիսոր Վիկտորիա Ֆանասյուտինա, 2022) - Վիկտորյա Լեդերմանի համանուն բեսթսելերի վրա հիմնված արկածային ֆիլմ։ Ֆիլմը պատմում է դեռահասների անհավանական արկածների մասին, որոնց կյանքը խորհրդավոր կերպով սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ։ Նրանք ոչ միայն ստիպված են լինում կրկին ապրել անցած օրերը, այլև վերապրել իրադարձություններ, որոնք հետագայում փոխում են իրենց և իրենց հարազատների կյանքերը: Միայն գլխավոր հերոսի արարքը կարող է վերականգնել ժամանակի ընթացքը որոշող խորհրդավոր մեխանիզմը։


- «Քրոնոս» (ռեժիսոր Ռոման Պրոսվիրնին, Դմիտրիյ Աբոլմասով, 2022) - գրող Կիր Բուլիչևի («Ապագայից հյուրեր»-ի հեղինակ (Ալիսա Սելեզնևայի)) ֆանտաստիկ պատմությունների մոտիվներով նկարահանված ֆիլմ։ Գործողությունները տեղի է ունենում անցյալի, ներկայի և ապագայի Ռուսաստանում: Հերոսները ճանապարհորդում են ժամանակի մեջ՝ փորձելով իրենց երկրի պատմության հետ կապ գտնել և լուծել իրենց խնդիրները:


– «Ֆիննիկը» (ռեժիսոր Դենիս Չերնով, 2022) - արկածային անիմացիոն ֆիլմ։ Հետաքրքիր մանկական դետեկտիվ «Սմեշարիկներ»-ի ստեղծողների կողմից, բարի և զվարճալի ուրվականի՝ Ֆիննիկի մասին։ Նա և իր ընկեր Քրիստինան միավորվում են, բացահայտում առեղծվածային պատմությունը և փրկում իրենց քաղաքը։


- «Խաղալիք Բում» (ռեժիսոր Դենիս Չերնով, Իլյա Կուպրիանով, 2021) - ընտանեկան անիմացիոն ֆիլմ ընկերության մոգության մասին։ Ֆիլմը պատմում է մի բարձրակարգ գողի մասին, ով եզակի ռուբին է գողանում և թաքցնում Բում անունով փափուկ արջուկի մեջ, որպեսզի կարողանա թանկարժեք քարը դուրս բերի երկրից։ Բայց ամեն ինչ չի ընթանում համաձայն պլանավորածի։


– «Մարդուկ Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան» (ռեժիսոր Վիկտոր Գլուխուշին, 2022) - անիմացիոն արկածային հեքիաթ։ Գեղեցկուհի Մարին պատահաբար հայտնվում է զարմանալի թագավորությունում, որտեղ իշխանությունը զավթել են խորամանկ առնետները։ Ֆիլմը պատմում է Մարիի, կախարդված արքայազն Մարդուկ-Ջարդուկի և նրանց ընկերների գաղտնիքներով լի գլխապտույտ արկածների մասին:


«Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց՝


Ապրիլի 28-ին (ուրբաթ)
14:30 - «Ֆիննիկը»
17:00 - «Չեբուրաշկա»


Ապրիլի 29-ին (շաբաթ)
17:00 - «Սուսերով պարը»
20:00 - «Պարոն Նոկաուտ»


Ապրիլի 30-ին (կիրակի)
19:00 - «Հանցակիցները»


«Հոկտեմբեր» կինոթատրոնի ցուցադրությունների ժամանակացույց


Մայիսի 5-ին (ուրբաթ)
14:30 - «Մարդուկ-Ջարդուկն ու կախարդական ֆլեյտան»
17:00 - «Մայաների Օրացույց»


Մայիսի 6-ին (շաբաթ)
13:00 - «Խաղալիք Բում»
15:30 - «Քրոնոս»


Մայիսի 7-ին (կիրակի)
14:00 - «Չեբուրաշկա»

2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպքԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզում Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնաuպան է եղել 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավորՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԻնքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումըՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Հայտնաբերվել է 21-ամյա Իրինայի դին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաքԻնֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցումԱնհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է Աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+) Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ամոթ»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)Քաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Ձեզ հետ ենք, Սրբազան. Անահիտ Կիրակոսյանն ընտանիքի հետ միացել էր քայլերթին Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնելԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Ի՞նչ է սպասվում Մոսկվայում Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկՀորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչըԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Արման Թաթոյանը միացավ շարժմանը Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 103 դեպք«Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԽանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Փաշինյանին բարեկամաբար հրավիրում են ԲաքուԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Փորձելով սա ներկայացնել ռուսական օպերացիա՝ մատնում են հենց իրենցՄանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ Հայաստանում ձյուն է տեղումՄոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա ծանոթից․ ի՞նչ է հայտնի
Ամենադիտված