Հանրապետության փողոցից մեկնարկեց երիտասարդների իրազեկման ակցիան Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ Պայթյուն Երևանում Նաիրի Հոխիկյանը ցավալի լուր է հայտնում Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում (լուսանկարներ) Կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն զգուշացնում է Որոնք են ընդդիմության քայլերն այսօր. ցանկ է հրապարակվել


Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար

Հասարակություն

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամները Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել են շարժման նպատակները, գործունեության ուղղությունները, կազմակերպական կառուցվածքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։

Նշվել է, որ ճակատը բաց է համագործակցության բոլոր այն ուժերի և կազմակերպությունների, անհատների համար, որոնք ընդունում են ազատ, անվտանգ, անկախ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հենց այդ նպատակի շուրջ է վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների արդյունքում ձևավորվել Արցախի ապագայի տեսլականը, նախանշվել են բոլոր ուղղություններն ու վեր են հանվել խնդիները, մշակվել է ճանապարհային քարտեզ: «Տեղի է ունեցել նպատակի և գաղափարի, ոչ թե անձանց շուրջ համախմբում: Արցախի առջև ծառացած մարտահրավերները չափազանց լուրջ են, և դրանց դիմակայելու համար լուրջ աշխատանք և լայն ներգրավվածություն է պահանջվում»,- նշել է նա:

Ճանապարհային քարտեզի հիման վրա նախագծվում են նաև ծրագրեր, որոնք բոլորը ծառայելու են նույն հիմնական նպատակին՝ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ունենալուն: «Մեզ սպասվող հսկայական աշխատանքը պահանջում է ֆինանսական հիմք: Այդ նպատակի համար սկզբնական փուլում իմ ընտանիքը կներդնի 20 միլիարդ դրամ։ Եվս 40 միլիարդ դրամ ակնկալում ենք ներգրավվել այն հայերից և Արցախի բարեկամներից, որոնք անտարբեր չեն Արցախի ու արցախահայության ճակատագրի նկատմամբ: Վստահ ենք, որ մարդիկ մեր կողքին կկանգնեն։ Դա այն գումարն է, որ կօգնի մեզ առաջին ամենադժվար փուլն անցնել և գնալ առաջ, հնարավորություն կտա Արցախի անվտանգության և զարգացման ճակատն իսկապես դարձնել համահայկական՝ օգտագործելով նաև համահայկական ռեսուրսները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Նա նշել է, որ համագործակցելու են և՛ կառավարության, և՛ տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ, իրականացվելու է թափանցիկ, հետևողական ու համակարգված աշխատանք. «Ժամանակն է լրջորեն անցնել գործի, այս իրավիճակում չգործել մենք պարզապես չենք կարող։ Իմիտացիաների ժամանակ չկա: Ցավոք, այս ընթացքում շատ խոստումներ են տրվել, բայց դրանք չեն կատարվել, դրա համար խոսքերը կորցրել են արժեքը:  Ամենօրյա իրական քայլեր պետք է արվեն: Համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են իրական գործ անել: Եթե մենք հիմա չսկսենք, եթե ինքներս մեզ ու աշխարհին ցույց չտանք, որ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ և այլ ճանապարհ չենք տեսնում, մեզ աշխարհը չի աջակցելու»։

Հանդիպման ընթացքում ճակատի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել ճանապարհային քարտեզների ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, ճակատի կառուցվածքին վերաբերող հարցեր, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

Արտակ Թովմասյանը Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ է ստացել Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք Չալաբյան Միջազգային առաջնորդները երկակի ստանդարտներ են կիրառում և ընդունում բռնապետական երկրին՝ արհամարհելով 30 հազար երեխայի ճակատագիրը. Ռուբեն Վարդանյան Հանրապետության փողոցից մեկնարկեց երիտասարդների իրազեկման ակցիան Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ Պայթյուն ԵրևանումՆաիրի Հոխիկյանը ցավալի լուր է հայտնում Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում (լուսանկարներ) Կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ-ն զգուշացնում է Որոնք են ընդդիմության քայլերն այսօր. ցանկ է հրապարակվելՈւղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան. ՆԳՆ փրկարար ծառայությունԱդրբեջանցիները մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և մտել տներ. ԲեգլարյանԳետնին ենք քնել, գիշերն էլ անձրև էր. ապրել ենք ուզում, սովորական ապրել. 11-ամյա Տիգրանի կյանքը` Արցախում Ինչպես է անցել գիշերն ԱրցախումՍիրուշոյի հայտարարությունըԱրտակարգ դեպք՝ Երևանի մետրոպոլիտենում Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբԻրավիճակն՝ Արցախում ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում էԷրդողանը խաղաքարտ է բացում․ «Հապարակ» Նորից օգտագործվում են նույն «գործիքները»՝ հրահրելով ներքին թշնամանք․ «Փաստ»Արցախում ռմբակոծություններից պայթել է ութամյա երեխայի սիրտը Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե ԹանդիլյանՔաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար․ Մեսրոպ ԱռաքելյանՄեսրոպ Առաքելյանը հերքում է տեղեկությունը՝ Քյոխը ողջ է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը․ Տիգրան ՀակոբյանՊայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԱրցախումՊետք է ապահովվեն  հայերի անվտանգությունը. ՌաիսիՏարադրամի փոխարժեքն՝ այսօր Արցախից նոր հաղորդագրություն ստացվեց Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու. ովքեր են նրանք և ինչի մեջ են կասկածվում«Ինձ համար Արցախը Հայաստան է»․ «Ազնավուր» քոլեջի տնօրենի պարզաբանումը՝ քոլեջի ուսանողների դասադուլի վերաբերյալ Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է Ստեփանակերտում մարդիկ հերոսների հուշատախտակից հանում են իրենց զոհված հարազատների նկարները, որ ադրբեջանցիները չպղծենԻնչ է կատարվում ԳեղարքունիքումԲերման ենթարկվածներից շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով Նախնական տվյալներով՝ բերման է ենթարկվել 350 քաղաքացիԻ՞նչ է ասել ՀաջիևըՀայաստանի պահանջն ընդդեմ Բաքվի բավարարվել է9 վիրավոր Ստեփանակերտ է տեղափոխվել Կարմիր խաչի մեքենաներով. Մարտունու բնակիչԱրևային էներգիան փրկում է Մադագասկարը ՄԻԵԴ-ը միջոց է կիրառել ընդդեմ ԱդրբեջանիԿոչ եմ անում սկսել. Արցախը ես եմ. ակադեմիկոս Աննա Հեքեքյան Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ արցախյան վերջին դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
Ամենադիտված