ԱԹՍ-ներով հարձակում Մերձմոսկովյան շրջանի վրա․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի (տեսանյութեր)
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ․ գրում է RTVI-ը:
Մասնավորապես նշվում է, որ Նովոմոսկովսկի շրջանի Ատլասնայա փողոցում գտնվող բնակելի շենքի 25-րդ հարկին մեկ անօդաչու թռչող սարք է բախվել. գրում է SHOT տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:
Երկրորդ անօդաչու թռչող սարքը հարվածել է Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բարձրահարկ շենքին՝ բախվելով 16-րդ հարկի բնակարանի պատուհաններին։ Տուժածներ չկան, ամբողջ մուտքը տարհանվել է։
Մեկ այլ անօդաչու թռչող սարք ավելի վաղ հարվածել էր Լենինսկի պողոտայի տներից մեկին. գրում է 112-ը:
Baza տելեգրամյան ալիքը գրում է, որ Մոսկվայի մարզում գործում է հակաօդային պաշտպանությունը: Աղբյուրի նախնական տվյալներով՝ Նովայա Ռիգայի վրայով դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքն արդեն խոցվել է։
Ինչպես հայտնում է SHOT-ը՝ վկայակոչելով աղբյուրին, հարավ-արևմուտքից Մոսկվային մոտենալիս 4 անօդաչու թռչող սարք են խոցվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով մի քանի շենքեր փոքր վնասներ են կրել։ Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
Տեսանյութը՝ այստեղ