Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները 90 ավտոբուսով Արցախից ՀՀ են տեղափոխվել սեփական փոխադրամիջոցներ չունեցող տեղահանված անձինք. ՀՀ-ն պատրաստ է ավտոբուսները կրկին ուղարկել ԼՂ Ադրբեջանը գրանցում է Արցախում մնացած հայերին․ Լուսանկարներ Ադրբեջանցի զինվորների թևկապին գրված է՝ «Մի փախիր, հայ, դու ուղղակի հոգնած կմեռնես». Թաներ Աքչամ Նոր հաղորդագրություն Արցախից Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Թադևոսյան Բժիշկը նշել է երեխաների չորս ամենակարեւոր պատվաստումները Արցախում մի քանի տասնյակ մարդ այս պահին պատանդի կարգավիճակում է Բաքուն կսպանի սեփական զինվորին, միայն թե մեղադրի հայերին Ցանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում


Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն է

Հասարակություն

Հայկական Ինստիգեյթ ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով «Մայքրոչիպ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այդ առիթով ընկերությունն իր պաշտոնական հարթակներում թողարկեց նաև համագործակցությունը նկարագրող կարճ ֆիլմ։

 

Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, որն «Ինստիգեյթ» ընկերությունների խմբի անդամ է և հիմնական գործունեության շրջանակը  Microchip ընկերության պատվերով EDA ոլորտի նախագծերի իրականացումն է։ Վերջինս հեռահար ծրագրեր ուներ` աճեցնելու մեծ թիմ, փոխանցելու ամբողջ փորձն ու գիտելիքը՝ օգտվելով «Ինստիգեյթում» գործող կրթական և գիտահետազոտական ինստիտուտներից, որպեսզի սկսի աշխատանքները՝ արտապատվիրման տեսքով, իսկ հետագայում, Հայաստանում բացի իր մասնաճյուղը։

 

«Համագործակցության շրջանակը պետք է լիներ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման EDA ոլորտը՝ գլխավորապես FPGA֊ների նախագծումն ու մշակումը։ Մարտահրավերն ընդունվեց․ 2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես ձևակերպվեց և հիմնվեց «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» (Instigate Semiconductor) ընկերությունը՝ ժառանգելով ինստիգեյթական արժեհամակարգը, մշակույթը և գործելաոճը», - նշում է «Մայքրոչիպի» Հայաստանյան գրասենյակի ինժեներական թիմի ղեկավար Անի Սաֆարյանը։

Երկու տարի առաջ սկսված գործընթացը  հաջողության հասավ, ընկերությունն իր սեփական մասնաճյուղերը բացեց մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում և Իջևանում և այս ընթացքում աշխատակազմը 8-ից դարձրեց 47, որոնցից 5-ը աշխատանքային պայմանագրեր ունեցող Իրական դպրոցի աշակերտներ են, իսկ ղեկավար անձնակազմի 80%-ը` Ինստիգեյթի կրթական ծրագրերով նախապատրաստված աշխատակցիներ։

Իսկ այժմ՝ կնքված պայմանագրով, բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերվեց «Մայքրոչիպ» ընկերության կողմից։

 

«Ինստիգեյթը, իր ռիսկով, իր կապերով, իր միջոցներով ստեղծել է դուստր ընկերություն, թիմ է հավաքել, կարգավորել ենթակառուցվածքները, կազմակերպել թիմային աշխատանքը, ապա նախապես սահմանված ժամկետից հետո տրանսֆեր իրականացրել և փոխանցել բաժնետոմսերը ներդրողին», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կորիուն Դավթյանը։ 

 

Առջևում ընդլայնման հեռանկարն է։ Մոտակա տարիներին Microchip֊ը պլանավորում է ընդլայնվել Application Engineering, Customer Support, Embedded Systems Programming, IP Verification ուղղություններով։

 

Նշենք, որ Microchip Technology-ն միկրոէլետրոնիկա արտադրող խոշոր ընկերություն է, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ դոլար։ Տարեսկզբին ընկերությունը հայտարարել էր ռեկորդային ֆինանսական արդյունքների մասին։

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները 90 ավտոբուսով Արցախից ՀՀ են տեղափոխվել սեփական փոխադրամիջոցներ չունեցող տեղահանված անձինք. ՀՀ-ն պատրաստ է ավտոբուսները կրկին ուղարկել ԼՂ Ադրբեջանը գրանցում է Արցախում մնացած հայերին․ ԼուսանկարներԱդրբեջանցի զինվորների թևկապին գրված է՝ «Մի փախիր, հայ, դու ուղղակի հոգնած կմեռնես». Թաներ Աքչամ Նոր հաղորդագրություն Արցախից Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. ԹադևոսյանԲժիշկը նշել է երեխաների չորս ամենակարեւոր պատվաստումները Արցախում մի քանի տասնյակ մարդ այս պահին պատանդի կարգավիճակում էԲաքուն կսպանի սեփական զինվորին, միայն թե մեղադրի հայերինՑանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում «Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար» Հռոմի պապի կոչը Հայաստանին և Ադրբեջանին ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել Եղեգնաձորում Ճարտարի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՊուտինը վաղուց էր կայացրել ԼՆ-ն ադրբեջանաթուրքական տանդեմին տալու որոշումը․ ռուս քաղաքագետՕդի ջերմաստիճանը կնվազիՏարադրամի փոխարժեքն այսօրԻնչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից. Գարիկ ՂազարյանԱրտակարգ դեպք Երևանում. BMW X5-ում հրդեհ է բռնկվել. այրվել են շարժիչի հատվածն ամբողջությամբ, և սրահը՝ մասամբԹուրքիայում ահաբեկչության փորձ են կատարել․ ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Սուրենավանի համայնքապետը ներողություն է խնդրել արցախցիների մասին գրառման համար Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars TodayԱրցախից ժամը 12:00-ի դրությամբ 100.483 անձ է բռնի տեղահանվել Հայաստան Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես գործում է սահմանափակումներով. մանրամասներ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է Արցախի համար համազգային աղոթք է անցկացվում. դուրս է բերվում Սուրբ Գեղարդը. ՈՒՂԻՂ ՀՀ ՊՆ հայտարարությունըԱլիեւի նոր հրամանը«Փորձում են փոխել տեղանունները․ Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան ցայտաղբյուրներ, այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանը դիմել է արցախցիներին«Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև Հայտարարություն ՍյունիքիցԴարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «Պիրոլա»-ի հիմնական ախտանիշներըՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Ողբերգական դեպք՝ Երևանում. հետիոտնը մահացել է իր ծննդյան օրըՆիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ)«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Պուտինը ուղերձ է հղելՄարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՍամվել Մարտիրոսյանի զգուշացումը՝ Facebook-ից օգտվողներին Ադրբեջանը հաստատեց Լևոն Մնացականյանի կալանավորումը․ մանրամասներՀրդեհ՝ Մեծ Պարնի գյուղում
Ամենադիտված