Հս. Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան. Պենտագոնը հաստատել է ՌԴ ԱԳՆ կայքի վրա հարձակումն իրականացրել են արտասահմանից, այդ կիբեռհարձակումը մասշտաբներով աննախադեպ է դարձել․ Մարիա Զախարովան Կազանում տեղի է ունեցել BRICS-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Ղրղզստան Կիևն ու Բրյուսելը փորձում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ Հունգարիայի վարչապետ Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Աբովյանում 55-ամյա տղամարդը դանակաhարել է 29-ամյա համաքաղաքացուն․ մանրամասներ Երևանի ՀԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվել


Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան

Ուշադրության կենտրոնում

Տեղի է ունեցել նախագծի շնորհանդեսը երևանցիների, երիտասարդների համար

Հունիսի 6-ին, Երևանյան կոլորիտային բակերից մեկում՝ Բաղրամյան 6 հասցեում, երևանյան ու երիտասարդական իրական եռուզեռ էր. բոլորին համախմբել էր Երիտասարդության պալատը, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկը»։

Երիտասարդության պալատը վերականգնվում է «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնադիրներն ու միջոցառման նախաձեռնողներ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան ՀԿ»-ն հայտարարել են՝ կառույցը կվերականգնվի նույնությամբ ու նույն վայրում։ 

«1970 թվականին կառուցված և 2006 թվականին քանդված Երիտասարդության պալատը ոչ միայն Երևանի գույնն ու հոգին էր, այլև՝ ճարտարապետական եզակի նմուշ, իր ժամանակի մոդերնիզմի լավագույն օրինակներից մեկը։ Տարիներ անց Պալատը նույնությամբ, բայց ավելի ժամանակակից ու նոր սերնդի երիտասարդների պահանջներին համապատասխան հայեցակարգով կվերադարձվի Երևանին։ Դրա հետ մեկտեղ երևանցուն կվերդարձվի իր արժեքավոր ժառանգությունն ու խոցված արժանապատվությունը,- նշել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը,- 

մեր Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան, ասել է թե՝ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն, նվիրական հուշերը. ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ լողի են գնացել, եղել են մարդիկ, որոնք  առաջին անգամ ռոք են լսել այստեղ, եղել են մարդիկ, որոնք ապրել են այստեղ, ինչպես, օրինակ, ես։ Եվ մենք այսօր խոսում ենք դրականի մասին, որովհետև այդ հնարավությունը մեզ ընձեռնված է՝ վերականգնելու պալատը, վերադարձնելու երևանիցներին իրենց խոցված արժանապատվությունը»։ 

Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ  Պալատը կկառուցվի ոչ միայն ներդրողների, այլև հենց երիտասարդների ջանքերով. նախատեսվում է հիմնել բաց բաժնետիրական ընկերություն, որպեսզի բոլորը կարողանան իրենց լուման ունենալ Կուկուռուզնիկի վերածննդի գործընթացում։ 

Անահիտ Թարխանյանի հավաստմամբ՝ Երիտասարդության պալատը լինելու է Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող երիտասարդների համահայկական կենտրոն,  շփման, մտքերի փոխանակման, գիտության ու արվեստի միջոցառումների, երիտասարդ մտքի ազատ արտահայտման յուրահատուկ հարթակ.

«Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, երևանցիների աչքի առջև հարկ-հարկ կբարձրանա Երիտասարդության պալատը։ Այն մեր Երևանի խորհրդանիշ էր, կոթող, որն իր լակոնիկ ու մոնումենտալ ձևերով երիտասարդներին ու քաղաքին ազատության գաղափարն էր բերում։ Հենց այդ գաղափարների ներքո էլ «Կուկուռուզնիկը» պետք է վերակառուցվի»։ 

Երիտասարդության պալատի մասին հարցերը բազմաթիվ էին. ի՞նչ է լինելու ներսում, երիտասարդների համար անվճար տարածքներ կլինե՞ն, երաժշտական, ռոք փառատոնները կվերադառնա՞ն, արվեստասերների համար հնարավորություններ կլինե՞ն, ամուսնությունների գրանցման պալատում նոր զույգեր կմիավորվե՞ն, տարածքը հնարավոր կլինի՞ կրկին ձեռք բերել, ներդրողներ կա՞ն։ Այս ու այլ հարցերին հանգամանալից պատասխանեցին Մանե Թանդիլյանն ու Անահիտ Թարխանյանն ու հորդորեցին առաջարկություններով անպայման մասնակիցը լինել Պալատի հայեցակարգի մշակման գործին։ Ինչպես նշեց Մանե Թանդիլյանը՝ նախագիծը կվերջնականացվի առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո արդեն կսկսվի հողատարածքի հետվերադարձի գործընթացը։ 

Ռոք երաժշտության մշակույթը Երևան բերած Երիտասարդության պալատի վերականգնման մասին միջոցառումը չէր կարող չանցնել առանց ժամանակակից ռոքի փայլուն համերգի։ Երեկոյի ավարտին ՆԵՄՐԱ ռոք-խումբը բազմապատկեց բոլորի էմոցիաներն ու բարձր տրամադրությունը։ 

 

«Ապրելու երկիր» կուսակցությանն ու «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն շուրջ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին կնքել, մեկնարկել «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծը։ Ինչպես Երիտասարդության պալատի վերականգնումը, այնպես էլ մի շարք այլ կարևոր ու մասշտաբային ծրագրեր իրականացվելու են հենց այդ նախագծի շրջանակում։ Նախագծին աջակցում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։  

Հս. Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան. Պենտագոնը հաստատել է ՌԴ ԱԳՆ կայքի վրա հարձակումն իրականացրել են արտասահմանից, այդ կիբեռհարձակումը մասշտաբներով աննախադեպ է դարձել․ Մարիա Զախարովան Կազանում տեղի է ունեցել BRICS-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է ՂրղզստանԿիևն ու Բրյուսելը փորձում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ Հունգարիայի վարչապետ Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ«Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի Ձյան տեսքով տեղումներ են սպասվում Աբովյանում 55-ամյա տղամարդը դանակաhարել է 29-ամյա համաքաղաքացուն․ մանրամասներ Երևանի ՀԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկվելՓաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում Այս գիշեր ցրտահարություն է սպասվում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին Հրազդանի կիրճում եռաֆազ հոսանքի 2 մալուխ է այրվել․ հրդեհ է եղել Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններԱրագածոտնում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Opel»-ը․ Shamshyan 3-4 օր պատերազմ և պարտիզանական պայքար․ Արևմուտքը Վրաստանին առաջարկել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել1 մարդ մաhացել է, 10-ը հոսպիտալացվել են McDonald's-ում աղիքային ցուպիկի վարակի պատճառով (տեսանյութ) Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը․ «Հայաքվե» Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմիՍտեփանակերտում հայ կին է մահացել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենքԲերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ Բաքվում սպանել են հայտնի Տկաչ ամուսիններինՓաշինյանի մեսսիջը Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԳեղարքունիքում «Ուրարտու» ակումբի մարզիկի մոտ թմրանյnւթ է հայտնաբերվել․ Shamshyan ԱԺ մեծամասնությունն 1-ին ընթերցմամբ հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին Ռուսները բնակավայրեր գրավելով առաջ են շարժվումԱյս հասցեներում ջուր չի լինելու Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում․ «Հայաքվե»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԿապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հերոսների գրաֆիտին պղծելու պատճառն ու պատասխանատունՀրդեհ՝ Շահամիրյանների փողոցում. այրվել են հանրակացարանային սենյակի հյուրասենյակը և ննջասենյակը, լոգարանը Երեխաները ֆրանսերեն կսովորեն տեխնիկապես վերազինված դասասենյակումԶոհված հերոսների ջնջված նկարներից տեղի բնակիչները դեռ ուշքի չեն գալիսԱրտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդը 21-ամյա աղջկան զգnւշացրել է Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար է նշանակվելԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՓաշինյանը Հայաստանը ծնկաչոք վիճակի է բերել․ Ավետիք Չալաբյան ՀՀԿ ԳՄ-ն տարակուսելի է համարում այն, որ փաստաթուղթը անցկացվում է պայմանագրի վավերացման ընթացակարգով Հրդեհի ահազանգ Եղվարդ քաղաքումՓաշինյանի օգնականը «թռել» է նրա վրայից՝ արտագաղթելով ԱՄՆ Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը հարսանիքից կադրեր են հրապարակել. բացառիկ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվում ջրհեղեղ է. տներն ու ավտոմեքենաներն անցել են ջրի տակ
Ամենադիտված