Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն ասել է, որ գոհ է Հայաստանում ռուսական բիզնեսից
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Alphanews.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, կա մեծ ներդրումային ակտիվություն, արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ։
Նրա խոսքով, Վերին Լարսի թողունակությունը որոշակի մտահոգիչ է, սակայն այդ հարցը կարող է լուծվեր ռուսական կողմից իրականացվող վերակառուցմամբ։
«Երևանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները՝ ելնելով այն կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքից, որոնց տարածքով են անցնում ճանապարհները», — ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ փոխվարչապետի եռակողմ խմբում հայկական կողմն արդեն արտահայտել է իր առաջարկները նախարարներին և հույս հայտնել, որ կկարողանան կոնկրետ լուծումներ տալ: