Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Ինքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումը Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցում


Աննախադեպ երաժշտական փառատոն Կապանում

Մշակույթ

Հեռավոր 1976-ին Կապանի երաժշտական ուսումնարանում առաջին անգամ հնչեց երգեհոնային երաժշտություն: Երկար դեգերումներից հետո կապանյան մշտական գրանցում ստացավ գերմանական «E.F. Waleher» ֆիրմայի արտադրության գործիքը: Եվ ահա տասնամյակներ հետո երգեհոնային դահլիճը ևս մի համալրում է ունենում՝ «Steinwat D 274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուր: Այս նախաձեռնության ակունքներում է կանգնած արմատներով կապանցի, միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված թավջութակահար Սևակ Ավանեսյանը: Ավելի ստույգ՝ նրա ջանքերի և նվիրումի շնորհիվ կապանյան գրանցում ստացավ երաժշտական այդ եզակի գործիքը:

Այս հաճելի իրադարձությունը զուգորդվեց Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում միջազգային փառատոնի անցկացման հետ, որի բացումը կայացավ հուլիսի 4-ին: Այն իրականություն դարձավ Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցության շնորհիվ: Ամռան այդ երեկո երգեհոնային դահլիճում էին հավաքվել դասական երաժշտության երկրպագուներ, այս անգամ ունկնդիրը լինելու դաշնամուրային համերգի: Դահլիճում էին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողներ, նաև օտարազգի Էռնեստ Բիթները, ով շուկայականից անհամեմատ ցածր գնով համաձայնվեց Կապան ուղարկել այդ գործիքը և եկել էր տեսնելու, թե դաշնամուրն ինչպես է տուն հասել:

Բեմահարթակ հրավիրվեցին փառատոնի նախաձեռնող խմբի անդամներ՝ Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սևակ Ավանեսյանն ու Հայկ Աբելյանը՝ դաշնամուրների վերանորոգման և պահպանման լավագույն և եզակի վարպետ: Երախտագիտություն հայտնվեց դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես  տիկին Նադյա Գործունյանին, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն գործիքը Կապանում ունենալու համար:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ողջունեց հյուրերին Կապանում գտնվելու և փառատոնի մասնակցության առիթով՝ նշելով, որ փառատոնը Կապանի մշակույթային կյանքում եզակի ու նշանակալի իրադարձություն է և իր շուրջն է համախմբել երաժիշտներ՝ ինչպես հանրապետությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ փառատոնը և նման արժեքավոր դաշնամուրի ձեռք բերումը նոր ազդակ կլինեն համայնքում երաժշտական կյանքն էլ ավելի աշխուժացնելու համար և անմոռանալի տպավորություններ կպարգևեն կապանցի հանդիսատեսին, ով մշտապես տարբերվել է դասական երաժշտության հանդեպ ընդգծված ճաշակով ու վերաբերմունքով:

Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից անցկացվող «տաղանդների բացահայտում» մրցույթի դափնեկիրների կատարումներով զարդարվեց փառատոնը: Հետո հանդես եկան անվանիները. միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Աննա Սարկիսովան, ով գործիքն անձամբ փորձարկեց Վիեննայում և հաստատեց, որ այն լավագույնն է: Այնուհետև հանդես եկան դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակից, արմատներով կապանցի Արմեն Քարամյանը, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը և Ուրսուլա Վոն Լերբերը: Համերգի ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում՝ երկու դաշնամուրներով այս վիրտուոզ երաժիշտները հանդես եկան միասին:

Նրանք իսկական տոն պարգևեցին կապանցի երաժշտասերներին: Համենայն դեպս վերջիններս բավականության զգացումով հեռացան դահլիճից՝ փառատոնի ծրագրով անցկացվող մյուս համերգների մասնակիցը լինելու մտադրությամբ: Համենայն դեպս 10 օր կշարունակվի փառատոնը:

Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավորՆիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանԻնքը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել և որևէ մեկը չի կարող. Բագրատ Սրբազանն անդրադարձավ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած մտքին Փաշինյանը՝ Ալիեւի օգնությամբ, փորձում է կասեցնել շարժումըՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Հայտնաբերվել է 21-ամյա Իրինայի դին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաքԻնֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցումԱնհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է Աշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+) Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին ու վարորդին Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ամոթ»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)Քաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Ձեզ հետ ենք, Սրբազան. Անահիտ Կիրակոսյանն ընտանիքի հետ միացել էր քայլերթին Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնելԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Ի՞նչ է սպասվում Մոսկվայում Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկՀորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչըԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Արման Թաթոյանը միացավ շարժմանը Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 103 դեպք«Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԽանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Փաշինյանին բարեկամաբար հրավիրում են ԲաքուԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Փորձելով սա ներկայացնել ռուսական օպերացիա՝ մատնում են հենց իրենցՄանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ Հայաստանում ձյուն է տեղումՄոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա ծանոթից․ ի՞նչ է հայտնի Էդուարդ Շարմազանովը «միջանցք» բառ չի օգտագործել․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը ՀԻՄԱ. Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆՇքեղ ծնունդ`Արտաշ Ասատրյանի դստեր մասնակցությամբ. լուսանկարներ Լարսը փակվեց Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան կաթիլային է միացրել, բռնի ուժով համբուրել Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին
Ամենադիտված