Արտակարգ դեպք Երևանում. BMW X5-ում հրդեհ է բռնկվել. այրվել են շարժիչի հատվածն ամբողջությամբ, և սրահը՝ մասամբ Թուրքիայում ահաբեկչության փորձ են կատարել․ ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Սուրենավանի համայնքապետը ներողություն է խնդրել արցախցիների մասին գրառման համար Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100.483 անձ է բռնի տեղահանվել Հայաստան Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես գործում է սահմանափակումներով. մանրամասներ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է Արցախի համար համազգային աղոթք է անցկացվում. դուրս է բերվում Սուրբ Գեղարդը. ՈՒՂԻՂ ՀՀ ՊՆ հայտարարությունը Ալիեւի նոր հրամանը


Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ օգոստոսի 13-ին, տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։

Այսօր ժամը 11:00-ին, տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ։

Ավարտին կկատարվի խաղողօրհնեքի կարգ։

Տոնի խորհուրդը

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում էր Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին եւ առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի եւ նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն եւ այնտեղ կատարում Սուրբ Պատարագի խորհուրդը:

Ս. Հովհաննես Ավետարանիչը փայտի վրա նկարում  է Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով եւ իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները եւ ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:

Օրհնյալ մարմինը դնում են գերեզման եւ, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին եւ կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման եւ թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը եւ չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին եւ մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները բացում են գերեզմանը եւ այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:

Առաքյալները կամենալով մխիթարել Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը, որն էլ առաքյալն իր հետ բերում է Հայաստան: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչեւ այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ եւ օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն եւ մեր Աստծուն»:

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց եւ պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց եւ Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց եւ Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Արտակարգ դեպք Երևանում. BMW X5-ում հրդեհ է բռնկվել. այրվել են շարժիչի հատվածն ամբողջությամբ, և սրահը՝ մասամբԹուրքիայում ահաբեկչության փորձ են կատարել․ ՆԳՆ շենքի մոտ պայթյուն է որոտացել Սուրենավանի համայնքապետը ներողություն է խնդրել արցախցիների մասին գրառման համար Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա․ Pars TodayԱրցախից ժամը 12:00-ի դրությամբ 100.483 անձ է բռնի տեղահանվել Հայաստան Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես գործում է սահմանափակումներով. մանրամասներ ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է Արցախի համար համազգային աղոթք է անցկացվում. դուրս է բերվում Սուրբ Գեղարդը. ՈՒՂԻՂ ՀՀ ՊՆ հայտարարությունըԱլիեւի նոր հրամանը«Փորձում են փոխել տեղանունները․ Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան ցայտաղբյուրներ, այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանը դիմել է արցախցիներին«Եթե հայ զինվորականները հանձնեն զենքը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան». Հաջիև Հայտարարություն ՍյունիքիցԴարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «Պիրոլա»-ի հիմնական ախտանիշներըՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Ողբերգական դեպք՝ Երևանում. հետիոտնը մահացել է իր ծննդյան օրըՆիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ)«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան Ադրբեջանը ձերբակալում է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաստաբանը Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն Պուտինը ուղերձ է հղելՄարմնամարզիկներ Մերդինյանը, Ավետիսյանը և Դավթյանը պայքարը սկսեցին ԱԱ-ի առանձին վարժություններում Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՍամվել Մարտիրոսյանի զգուշացումը՝ Facebook-ից օգտվողներին Ադրբեջանը հաստատեց Լևոն Մնացականյանի կալանավորումը․ մանրամասներՀրդեհ՝ Մեծ Պարնի գյուղում Մի քանի առանցքային թեմաների շուրջ` ինչու՞ հրաժարական տվեց նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչու՞ էր Ադրբեջանը բլոկադայի ենթարկում Արցախը. Տիգրան ԱբրահամյանԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էՀամաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցՏարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի Երթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել Ալիևի նոր հայտարարությունը Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդ Ադրբեջանը կալանավորել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուր Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան
Ամենադիտված