ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում. նոր կադրեր ԱԱ․ Հայաստանի թիմը պատրաստվում է Պորտուգալիայի դեմ խաղին Փաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա «Ինչու է հրաժարվել Ալիևը հանդիպումից․ Փաշինյանը պատրաստվում էր ստորագրե՞լ» Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը. Փաշինյանը չի չեղարկում Գրանադա այցը Բшքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը Զախարովը՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասին Բենզինի գինը մեկ օրում բարձրացել է 50 դրամով


«Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսական ցանկացած աճ, առավել ևս՝ երկնիշ, մշտապես ներկայացնում է որպես աննախադեպ ձեռքբերում, մինչդեռ ոլորտի փորձագետները փաստում են՝ այն տեղի է ունենում իներցիայով, պայմանավորված է արտաքին գործոններով, չկան դրա համար երկարաժամկետ հիմքեր: Միջազգային տարբեր կառույցներ ևս կանխատեսումներ են արել, որ այս տարի Հայաստանին չի հաջողվի երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ տնտեսական աճի կանխատեսումները շատ բարդ են ներկա՝ շատ արագ փոփոխվող աշխարհում:

«Երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել, շատ մասնագետներ կարող էին տնտեսական աճ կանխատեսել, բայց դրա սկսվելուց մեկ ամիս անց կանխատեսման ամբողջ սցենարը 180 աստիճանով փոխվեց: Միշտ ձեռնպահ եմ մնում կանխատեսումներից այսպիսի անորոշությունների պայմաններում: Միջազգային կառույցների կանխատեսումներին երբևէ նորմալ չեմ վերաբերվել, որովհետև դրանք սովորաբար սկիզբ են որոշակի գործողությունների: Մի դեպքում՝ ուղղված են դրական որոշակի սպասելիքների ձևավորմանը երկրի ներսում, բայց, միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական թևը պլանավորում է պատերազմներ, արտագաղթ, ներքին պառակտումներ և այլն: Դրա համար շատ վատ եմ վերաբերվում միջազգային կառույցների կանխատեսումներին, գնահատականներին և տրամադրված օգնություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ այս կառավարության քայլերը և ներկա իրավիճակը համադրելով՝ աշխատենք հասկանալ, թե ինչ կլինի ապագայում: «Օրինակ՝ հունվար-հունիս ամիսների վիճակագրական տվյալներով, երկնիշ տնտեսական ակտիվության համարյա թե նվազագույն ներքին ցուցանիշին ենք հասնում, գնում ենք դեպի նվազում: Տնտեսական ակտիվության մեջ շարունակել է գերակա մնալ առևտրի և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Առևտուրն աճել է բացառապես ռեէքսպորտի հաշվին, դրա մեջ գերակշիռ մասը կազմել է ավտոտրանսպորտային միջոցների առևտուրը: Ի դեպ, օրենսդրական փոփոխություն են նախաձեռնել, որ հոկտեմբերի 1-ից այլևս ավելացված արժեքի վերադարձ չլինի, և, հետևաբար, Հայաստանն այլևս գրավիչ չի լինի բիզնեսի այդ տեսակով զբաղվելու համար: Ներկա պայմաններում գոյություն ունի արգելք Վրաստանի տարածքով տրանզիտ տեղափոխման համար, կան մարդիկ, որ դա շրջանցելու որոշակի տարբերակներ գտնում են, բայց եթե հոկտեմբերի 1-ից այդ օրենսդրական ակտն ընդունվեց, ապա պետք է մոռանանք տրանսպորտային միջոցները Հայաստանով արտահանելու մասին: Փոխարենը դրանով կզբաղվեն Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և այլն: Ավտոմեքենաների առևտրի մասնաբաժինն ամբողջ առևտրի մեջ եղել է 61 տոկոս, 34 տոկոս եղել է ռեէքսպորտը: Մանրածախ առևտուրը եղել է ընդամենը հինգ տոկոս, ընդ որում, կարծես թե, սկսել են այդ թիվը մի փոքր ուռճացնել: Այս տեմպերը պահպանելով՝ կառավարությունն իր իսկ թմբկահարած երկնիշ տնտեսական ակտիվությունը հենց այս մեկ քայլով նվազեցնում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սրան գումարենք Հայաստան ռելոկանտների այցի շարունակական նվազումը, ստացվում է, որ ռեստորանա-հյուրանոցային համակարգերի ծառայությունները նույնպես պետք է նվազեն: «Եթե պատերազմը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները շարունակվեն, ապա ներգաղթի և ռելոկացիայի տեմպը կպահպանվի: Սրան պետք է գումարել նաև տուրիստական այցերը: Այս տարի միայն առաջին վեց ամսվա ընթացքում մեկ միլիոնից ավելի տուրիստ է այցելել Հայաստան, բայց մեր երկրում սահմանային ցանկացած լարվածություն առաջին հերթին վնասում է տուրիզմին: Եթե մեր երկրում լինում է անորոշություն, ապա զբոսաշրջիկները չեղարկում են իրենց այցերը Հայաստան: Սա ցուցիչ է, որ և՛ մանրածախ առևտուրն է նվազում, և՛ ռեստորանա-հյուրանոցային համալիրների ծառայությունների ծավալը: Հետևաբար երկնիշ ցուցանիշի մասին խոսելը բարդ է: Պետք է նաև ընդգծել, որ շինարարության ոլորտը շարունակում է աճ գրանցել: Շինարարության պատճառները չեն փոխվել, հակառակը՝ ավելի են ակտիվացել:

«Եկամտային հարկի վերադարձը երկարաձգվել է մինչև 2025 թվականը, սա ստիպում է Հայաստանի քաղաքացիներին ավելի շուտ իրականացնել իրենց երկարաժամկետ գնումները: Հաջորդն Արցախի Հանրապետության շուրջ խորացող ճգնաժամն է: Եթե Արցախի մեր հայրենակիցները տեղափոխվեն Հայաստան, ակնհայտ է, որ բնակարանային ֆոնդի պահանջարկը կբարձրանա: Կան կանխատեսումներ, որ այս շինարարությունների մի մասն էլ ուղղված է ռելոկանտների, նաև դրսում ապրող մեր հայրենակիցների վերադարձին կամ Հայաստանում բնակարան ունենալուն: Երիտասարդները վերջին շրջանում ևս ցանկանում են ծնողներից առանձին բնակվել: Այս ամենն է նպաստում, որ շինարարության տեմպը դեռևս պահպանվում է»,-ասում է Սարգսյանը:

«Աննախադեպություն» է որակվում նաև թոշակների պարբերական բարձրացումը: Զուգահեռ ռուբլին արժեզրկվում է, գները շարունակում են բարձր մնալ: «Վերջերս եվրոպական, արաբական երկրների իմ ծանոթները, խոսելով հայաստանյան գների մասին, ասում են՝ դրանք շշմելու աստիճանի բարձր են, ինչպե՞ս կարելի է այդ պայմաններում ապրել: Տնտեսագիտական որևէ կանոնի մեր այսօրվա վիճակը չի ենթարկվում: Ավելի շատ ներկրող, քան արտահանող երկիր ենք: Մի կողմից՝ ունենում ենք արտարժույթի արժեքի շարունակական գնանկում, մյուս կողմից՝ ներկրվող ապրանքի գնաճ, ընդ որում՝ աշխարհում գները չեն բարձրացել: Սրա ֆոնին Հայաստանում ապրող այն բնակիչների սպառումն է կրճատվում, որոնք արտերկիր աշխատանքի մեկնածներից են ստանում իրենց եկամուտը: Սա ակնհայտ է իրենց իսկ հրապարակած վիճակագրական տվյալներից: Հայաստանի՝ երեք միլիոն մշտական բնակչության պարագայում, ընդ որում՝ մեր բնակչության մեկ երրորդի չափով էլ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, մանրածախ առևտուրն ավելացել է հինգ տոկոսով:

Նշանակում է, որ այն ավելանում է բացառապես Հայաստան այցելած տուրիստների հաշվին: Այս պայմաններում Հայաստանի մշտական բնակչության սպառումը չի ավելացել, հակառակը՝ բնակիչները կրճատում են այն: Հայերենում կան գեղեցիկ բառեր, նույն «աննախադեպը», որը սրանց բերանից անդադար անիմաստ հնչեց: Աննախադեպ կլիներ, երբ մարդկանց եկամուտներն ավելանային գնաճից մի քանի անգամ ավելի: Աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացումները չեն փոխհատուցում գնաճը: Այս պարագայում աննախադեպության մասին խոսելու համար մարդն առնվազն պետք է անմեղսունակ լինի: 3000 դրամ բարձրացնում են կենսաթոշակը, բայց նախորդ տարի բարձրացել է կոմունալների արժեքը, վառելիքի գինն է աստիճանաբար բարձրանում»,-նշում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նույն զրույցները շարունակվում են նաև կառավարության նիստերի ժամանակ՝ «կառավարությունը պետք է բարեկեցություն ապահովի», իսկ դա, ըստ փաշինյանական կառավարության, չարչրկված խաղաղությունն է: Կարևոր հարցերը տասներորդական պլան են մղված: «Իսկ ի՞նչ էիք ակնկալում այս կառավարությունից: Իշխանության ներկայացուցիչներից շատերը՝ պատգամավոր, կառավարության անդամ և այլք, մինչև 2018 թվականը տարիքն առած մարդիկ էին, բայց նրանց աղջիկ տվող չկար: Եթե ուշադրություն դարձնեք, սկսել են ամուսնանալ պաշտոններ ստանալուց հետո: Հաջորդիվ եկեք երկու խումբ աղջիկների օրինակով բացատրենք: Մի խումբը՝ կրթված, աշխատող, աշխարհընկալում ունեցող, հավաքվում են սուրճ խմելու, զրուցում են կրթությունից, աշխատանքից, ապագայից: Երկրորդ խմբի ներկայացուցիչներն անկիրթ են: Նրանց խոսույթի մեջ լսում եք մատնահարդարման ու վարսահարդարման սրահների մասին և այլն: Եթե նրանց մոտ խոսես ֆիզիկայից ու բարձր արվեստից, քեզ ուղղակի սատանա կհամարեն: Այս կառավարությունը, այս իշխանությունն այդ երկրորդ խումբ աղջիկներն են, սրանց մակարդակն այդ սալոնային ու փաբային մակարդակն է, դրանից ավելի ոչինչ չեն կարող խոսել: Հետևաբար կառավարության նիստերին էլ իրենք պիտի խոսեն անկարևոր թեմաներից: Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաչատուրովին ազատելու հանրային լայն պահանջ պետք է ձևավորել պատերազմական իրավիճակում գտնվող պետությունում․ Աննա ԿոստանյանԻնչպե՞ս և ու՞մ աջակցությամբ պետք է ապահովել Հայաստանի անվտանգությունը. Տիգրան ԱբրահամյանՌուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու թեման Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում. 23 նոյեմբեր, 2022թ, Երևան«Դե Թուրքիային պիտի ցույց տան, չէ, որ 2013թվականից տրված փողերն իզուր չեն վերցրել ու ծախսել»․ Աննա ԿոստանյանՏեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՄարդը փրկիչ ա, ասում եք՝ դավաճան, բա եղա՞վ․ Մենուա Սողոմոնյան«Շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կլինի». Սամվել Կարապետյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում. նոր կադրեր ԱԱ․ Հայաստանի թիմը պատրաստվում է Պորտուգալիայի դեմ խաղինԱրարատԲանկը շարունակում է վերադարձնել տեղահանված արցախահայերի գրավադրված ոսկյա զարդերըՓաշինյանն ասաց՝ որ դեպքում հրաժարական կտա «Ինչու է հրաժարվել Ալիևը հանդիպումից․ Փաշինյանը պատրաստվում էր ստորագրե՞լ» Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխանԿյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ ՀակոբյանըՊատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը. Փաշինյանը չի չեղարկում Գրանադա այցըԲшքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը Զախարովը՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասին Բենզինի գինը մեկ օրում բարձրացել է 50 դրամով VR LAWYERs փաստաբանական գրասենյակի հերթական հաղթանակը Հաճախ տրվող հարցեր ՀայաՔվեի գործունեության ընթացիկ փուլի մասին Ինչ են պայմանավորվել Ադրբեջшնն ու Իրանը Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները» Ե՞րբ կլքեն ռուս խաղաղապահները ԼՂ-ն․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքըԱրևային էներգիան ապահովել է Գերմանիայի սպառման կեսից ավելին Ինքնիշխանության քողի ներքո Հայաստանը դարձնում են խամաճիկ պետություն. Աննա Կոստանյան Ալիևը հրաժարվեցԱյն ինչ տեղի ունենցավ Արցախում և շարունակվում է կատարվել Հայաստանում` կանխատեսվում էր 5 տարուց ավելի. Արմեն Հովասափյան Սամվել Շահրամանյանը Հայաստանում էՖՈՏՈ. Ինչպես են ձերբшկшլել Արայիկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ կանի ԵՄ-ն, եթե Ադրբեջանը «միջանցք» բացելու համար հարձակվի Հայաստանի վրա․ Տոյվո Կլաար Գյումրիում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել. ռազմաբազայում զորավարժանքներ են․ համայնքապետարան Նոր տեղեկություններ Ադրբեջանում գտնվող Արայիկ Հարությունյանից ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանում 9 բալանոց խցանումներ են». Նարինե Կիրակոսյան Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին ՀՀ ուղարկված հումանիտար օգնության համար Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱԺ-ում ապահովեցին քվորում կառավարության հետ հարց ու պատասխանի համար. Փաշինյանը կներկայանա խորհրդարան Շևչենկոն մռայլ ապագա է կանխատեսում ՀՀ-ի համարԽանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան Հակառակորդի դպրոցներում դասագրքի շապիկին Ադրբեջանի տարածքը ներառում է Հայաստանն ու Արցախը ՀՀ դե ֆակտո վարչապետը ֆինանսական աջակցություն է ակնկալել հումանիտար խնդիրների լուծման համար. Մենուա Սողոմոնյան «ՀայաՔվեն» հիմա, առավել քան երբևէ, ակտուալ է. Աննա Կոստանյան Սպիտակ տունն ահազանգում է«Ժողովուրդ». Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ձերբակալել են նաև Արցախի գործող նախագահինԱդրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի անկարող իշխանությունը, այնուամենայնիվ, պարտավոր է հրատապ քայլեր ձեռնարկել. Թագուհի ԹովմասյանՎիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին Կարևոր տեղեկատվություն հիփոթեքայի վարկ ստացող քաղաքացիների համար
Ամենադիտված