Ռուբեն Վարդանյանի գլխավորած ճակատը կոչ է անում պահպանել «կարմիր գծերը»
Վերլուծություն
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ողջ միջազգային հանրությանը հնարավորինս խստորեն պահանջել Ադրբեջանից բացել Բերձորի միջանցքը և հանել ապօրինի անցակետը։
Ռուբեն Վարդանյանի համակարգմամբ գործող կառույցը նշել է, թե Աղդամով ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։ Հիշեցնենք՝ Արցախի նոր իշխանությունները հայտարարել են, թե Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված սոցհումանիտար ճգնաժամը։
Օգնությունը, որ պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական «Կարմիր խաչի» միջոցով, այդ կազմակերպության մեքենաներով։ Արցախից նաև պնդում են, թե ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համաձայն որի Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կողմից։
Ադրբեջանը, սակայն պնդում է, թե որևէ կերպ Լաչինի միջանցքը չի բացվելու և չկա ցանկացած պայմանավորվածություն, իսկ սա ընդամենը մեկանգամյա առանձին գործարք է և չպետք է շփոթել «Կարմիր խաչի» մատակարարումների հետ։
Ըստ Ռուբեն Վարդանյանի գլխավորած ճակատի՝ շնորհակալություն են հայտնում Արցախի ղեկավարությանը բաց լինելու, դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվությունը ստանձնելու և հասարակության հետ երկխոսություն կառուցելու պատրաստակամության համար։ Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի հետ, այդ թվում Ռուսաստանի։
Արցախի անվտանգության և զարգացման ճակատը և անձամբ Ռուբեն Վարդանյանն է նախաձեռնել Աղդամի ճանապարհին արգելապատնեշի տեղադրումը։ Առայժմ դեռ հստակ չէ արդյոք ռուսական հումանիտար բեռը կհասնի՞ Արցախ, թե՝ ոչ, սակայն Արցախի անվտանգության և զարգացման ճակատը և անձամբ Ռուբեն Վարդանյանը վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումն այս հարցում։
Ալիսա Բեգլարյան