Խաղաղության պայմանագրի մասին մեր մեկնաբանություններն արդեն ուղարկել ենք Հայաստանին։ Այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան անդրադարձել է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանն այն մասին, որ ադրբեջանական կողմն իբրև թե դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի դիտարկումներին՝ նշելով, որ այդ լուրերն իբրև իրական չեն և Բաքուն ուղարկել է իր նկատառումները։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: