Սեպտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մարզերում ՀՀ գործող իշխանության հեռացման պահանջով բողոքի գործողությունները և ակցիաները շարունակվում են։
Այսօր հայտնի դարձավ, որ գործադուլ անող ընկերությունների և դասադուլ անող ԲՈՒՀ-երի թիվն ավելացել է։ Ավելացել է նաև ինքնակազմակերպվող խմբերի թիվը, որոնք, չնայած ոստիկանության խոչընդոտներին ու բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալություններին, դուրս են գալիս փողոց՝ իրենց խոսքն ասելու։
Ազգային կոմիտեն էլ հիշեցնում է՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին, հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում։