Դատական նիստը հետաձգվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Լևոն Քոչարյանի ձերբակալման գործի քննությունը հետաձգվեց։ Կկայանա վաղը՝ 14:00-ին»,- գրել է փաստաբանը։
Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Դատական նիստը այսօր՝ ժամը 22:00-ին էր նախատեսված։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանին, բռնի ուժի կիրառմամբ, ձերբակալել էին բողոքի ակցիայի վայրից։ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել, նա ուղեղի ցնցումով պառկած էր հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկաններն իրենք են Քոչարյանին մեղադրել՝ 4 կարմիրբերետավորի «ծեծելու» համար։