Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ Հնդիկ տղամարդուն նոր վերարկու են նվիրել. ով է նվիրատուն Բաքվի մեղադրանքները Երևանին Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Շարմազանով Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալ Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱ ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի Հայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով


Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները

Վերլուծություն

Փաշինյանն ու իր թիմը ոչ թե համախմբման ու համազգային օրակարգի, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ զանգվածային բողոքի ալիքի վրա դագաղներով եկան իշխանության, ու իրենց հետ մեր հանրային կյանք ներմուծեցին միայն հոռի երևույթներ՝ իրենց բոլոր հետևանքներով: Իսկ երկիրը ղեկավարելու ընթացքում նրանք սերմանեցին ներքին ատելություն, հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, մի խոսքով՝ բազմաթիվ շերտերի։ Երկրի զարգացման ու համազգային միասնության օրակարգն էլ փոխարինվեց մասնատման և մեղադրանքի օրակարգով։

Արդեն հինգ տարի է, ինչ հանրային դաշտի անբաժանելի մասն է դարձել փոխադարձ ատելությունը, հակակրանքը, մեկը մյուսի կոկորդ կրծելը, հայհոյանքն ու զազրախոսությունը։ Փաշինյանի իշխանությունը հմտորեն թշնամացրեց մարդկանց։ Այս ամենի հետ մեկտեղ բաժանարար գծեր անցկացվեցին Հայաստանի ու Արցախի, ավելի ստույգ՝ «հայաստանցիների» և «արցախցիների» միջև։ Հանրության աչքում նսեմացվեց Արցախյան հերոսամարտի ու ընդհանրապես Արցախ աշխարհի նշանակությունը։ Փաշինյանի օրոք առաջ քաշվեց այն պատկերացումը, թե Արցախը հակահեղափոխության օջախ է և իր գոյությամբ բեռ է Հայաստանի համար։ Ու երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում սկսեց Արցախի դեմ, ՀՀ իշխանությունները միայն դիտորդի դեր ստանձնեցին ու չմիջամտեցին՝ պատճառաբանելով, թե պաշտպանում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Թերևս այն պայմանավորված էր նաև տարիներ շարունակ նույն շրջանակների կողմից ներմուծված վտանգավորագույն, անհեթեթ թեզերով, թե՝ «Արցախը հանձնենք, որպեսզի լավ ապրենք», «Արցախն ինչների՞ս է պետք» և այլն։ Հայաստանի պարտության համար ՀՀ իշխանությունները հատուկ ճանապարհ բացեցին երկրի բանակը թուլացնելու միջոցով։ ԶՈւ կարևորագույն պաշտոնյաները թաշկինակի պես փոխարինվեցին, թիրախավորվեցին սպայակազմն ու պատերազմ անցած մարդիկ։ Հայաստանը գնեց այնպիսի զենքեր, որոնք այդպես էլ պետք չեկան պատերազմի ժամանակ։ Մյուս կողմից էլ՝ կրթության և փորձի փոխարեն կարևորվեցին դիլետանտությունն ու իրավիճակայնությունը։ Եվ բարձր պաշտոնյաների ընտրության ժամանակ Փաշինյանի կողմից նախընտրությունը տրվում էր ոչ թե նրան, թե ինչ որակներ ու գիտելիքներ ունի տվյալ պաշտոնյան, այլ հաշվի էր առնվում հանգամանքը, թե որքանով է դիմազուրկ և լոյալ՝ երկրի ղեկավարությանը։ Զուգահեռ Փաշինյանի օրոք շինծու դատական գործերի հարուցումն ու քաղաքական բռնաճնշումները դարձան նորմա։

Արհեստականորեն հազարավոր գործեր են կարվում, որոնք հետո դատարանում ջարդվում են մեկը մյուսի հետևից։ Արդյունքում մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ, իսկ պետությունն անիմաստ ռեսուրսներ է ծախսում։ Բայց կարևորը ոչ թե դա է, այլ այն, որ կլինեն քաղաքացիներ, ովքեր կմտածեն, թե պետությունը «թալանվածը» հետ է բերում։ Հինգ տարվա ընթացքում ներդրվեցին հանրային կարծիքը հատուկ մանիպուլացնելու տարբեր օրակարգեր, օրինակ՝ սոցիալական ցանցերով երկրի կառավարում, լրատվական դաշտի լցոնում «պերֆեկտթիվիներով», որոնց միջոցով լվացվում են մարդկանց ուղեղները, կեղծ ու վարկաբեկիչ նյութեր են տարածվում տարբեր հայրենակիցների մասին։ Հատուկ մտադրությամբ ստեղծվեց մի այնպիսի միջավայր, որ հասարակությունը պետք է իր զգոնությունը կորցներ ու անընդհատ զվարճանար, խաղադրույքներ աներ, համերգների գնար՝ մտածելով, թե երկիրը հուսալի ձեռքերում է։ Նայեք, թե զվարճությունների ոլորտը տնտեսության մեջ ինչ մեծ աճ է գրանցել Փաշինյանի կառավարման տարիներին ու կհամոզվեք։

Այնպես չէ, որ այս ամենը միայն նշյալ հինգ տարում է արվել. թե՛ հակաարցախյան շարժումը, թե՛ հանրության ուղեղների «լվացումը» նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված ուժերն ու անհատները «դրսի» ակտիվ աջակցությամբ իրականացրել են տարիներ շարունակ, պարզապես 2018 թվականից հետո՝ ավելի լայն մասշտաբներով՝ օգտագործելով իշխանական բոլոր լծակները: Արդյունքում՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո անընդհատ ողբերգությունների շրջափուլում ենք։ Ամեն անգամ նոր աղետ, պարտություն ու կապիտուլ յացիա է գալիս ժողովրդի գլխին։ Ինչպես դագաղներով եկան իշխանության, այնպես էլ շարունակում են դագաղներով կառավարել։ Ու ընդհանրապես, նրանք ինչին դիպչում են, փչացնում են։ Երբ Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները խոսում են Արցախի անվտանգությունից, Արցախը կորցնում է իր անվտանգության երաշխիքները, արցախցիների իրավունքներից է խոսում, արցախցիներն իրավազուրկ վիճակում բռնի տեղահանվում են, որ գազանությունների զոհ չդառնան։ Հիմա էլ Փաշինյանը խոսում է ՀՀ-ի ինքնիշխանությունից, ու թերևս իրադարձությունների տրամաբանական շղթային նայելով՝ շուտով զրկվելու ենք նաև մեր ինքնիշխանությունից, եթե, իհարկե, իշխանությունները շարունակեն մնալ երկրի ղեկին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Seven Visions, The Dvin-ը ճանաչվել է լավագույնը World Travel Awards-ում (լուսանկարներ) ԶՊՄԿ-ն աշխարհում մոլիբդեն արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին Արցախցիներն իշխանության խայծը կերան, թե լուռ մնանք՝ ՀՀ-ին չվնասենք, բայց ՀՀ-ն արդեն վնասված է Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ «ԶԱՆԳ» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը․ ուղիղ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կմասնակցի արցախյան մշակույթի ու արվեստի պահպանմանն ուղղված բարեգործական համերգին Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ Առաքելյան Կգնա՞ արդյոք Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել սեպտեմբերյան հարձակումից ՔՊ-ն համայնքի ղեկավար է փորձում կարգել մեկին, որն անգամ թեկնածու չի եղել. Առաքելյան Փաշինյանը չի վստահում անգամ իր նշանակած նախագահին «Հայաքվեն»՝ նոր փորձություն իշխանության համար ԱՄՆ-ում արևային մարտկոցների բումին սպառնում է էժան ներմուծումը «Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ» Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ» «Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ» Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ» Արցախի կրկնությունը Երևանում, «Հայաքվեն»՝ իրավական հիմք. Արմեն Մանվելյան Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերովՄիրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը Հնդիկ տղամարդուն նոր վերարկու են նվիրել. ով է նվիրատունԲաքվի մեղադրանքները ԵրևանինԱդրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցողՉինաստանում արևային վահանակների գները փլուզվել են «Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. ՇարմազանովՀունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալԱ՛յ փոքրիկ, ա՛յ անմակարդակ, դու ո՞վ ես, որ նման բան ասես․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության» Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունիՀայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով Նոր մանրամասներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. կան զոհեր և վիրավորներՆախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան ՀՀ տարածքից միջանցքի տրամադրումն անվանակոչել են «Խաղաղության խաչմերուկ»Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործության դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ Սա հակաժողովրդական գործելաոճ է. Գառնիկ Դանիելյան Վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վիրավորներ կան (լուսանկարներ) Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է
Ամենադիտված