Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ Հնդիկ տղամարդուն նոր վերարկու են նվիրել. ով է նվիրատուն Բաքվի մեղադրանքները Երևանին Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. Շարմազանով Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալ Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱ ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի Հայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով


Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները

Վերլուծություն

Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին և մեր մյուս հայրենակիցներին բառացիորեն առևանգում են ադրբեջանական անցակետից: Հայկական կողմը դիմումներ է ուղարկում միջազգային ատյաններ, այդ ընթացքում նրանց ծանրագույն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվում հարևան երկրում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ ՀՀ-ն, որպես ազգային շահի ներկայացուցիչ, ռազմական և պետական գործիչների՝ Արցախից դուրս գալու պարագայում պետք է ինչ-որ երաշխիքներ ստանար:

«Իմ գնահատմամբ, պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկվեին նրանց ուղեկցելու և ապահով տեղափոխումը երաշխավորելու համար: Եթե նման վիճակի հասցրած չլինեին դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարող էին դա իրականացնել խաղաղապահների միջոցով: Վարդանյանի դեպքն ինձ թույլ կտամ գերեվարում անվանել, դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննության առարկա հանդիսանա: Տեղյակ չենք՝ արդեն հայտնի դարձածներից զատ արդյո՞ք անհետացել են ռազմական ու քաղաքական այլ գործիչներ: Լրամշակված տեղեկատվություն չունենք, բայց համոզված եմ, որ երբ այս խառնաշփոթը մի քիչ չեզոքանա, իրավիճակը հանգստանա, լսելու ենք մարդկանց անուններ, որոնց գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ»,- նշում է Մելոյանը:

Ընդգծում է՝ հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: «Կողմ եմ, որ այդ գործիքակազմերը օգտագործվեն: ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս բավարարվել են մեր՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջները, ունենք Լաչինի միջանցքը հրատապ բացելու և մարդասիրական օգնության մուտքն ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ հեղինակավոր կառույցները դե յուրե բավարարում են հայկական կողմի պահանջները, բայց դե ֆակտո դրանք մնում են անկատար, և Ադրբեջանն իրեն ճոխություն է թույլ տալիս քամահրաբար չկատարել այդ որոշումները»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ միջազգային կառույցների համար չկա այդ որոշումները կյանքի կոչող մարմին, պետությունների նկատմամբ որպես այդպիսի գործիքակազմ է ծառայում սանկցիաների կիրառումը: «Ադրբեջանն իրեն թույլ տվեց մարդկության դեմ ծանրագույն պատերազմական հանցագործություններ, ընդհուպ վերջերս մեր ազգաբնակչության հանդեպ ցեղասպանություն էր տեղի ունենում Արցախում, մարդիկ էթնիկ զտման ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին, հարձակումներ տեղի ունեցան խաղաղ բնակչության նկատմամբ և այլն: Այս ամենին միջազգային որևէ արձագանք գործողության տեսքով չհետևեց:

Դասական առումով այդ կառույցները չեն ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել էին: Ֆրագմենտացիայի առումով պետությունները խմբավորվում են և սկսում են միջազգային կառույցները ծառայեցնել կոնկրետ շահադիտական նկատառումներով: Ունենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների կոնվենցիա և մի շարք այլ հիմնարար իրավական ակտեր, կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, թե մեր դեպքում ինչ ոտնահարումներ տեղի ունեցան: Իրենք դե յուրե ընդունել են տեղի ունեցած խախտումները, սակայն որևէ սանկցիա այդ պրոցեսին չհետևեց: Զուգահեռ իրականությունում ունենք ռուս-ուկրաինական հարաբերությունները, թե ինչպիսի գործիքակազմ կարելի էր կիրառել այդ կարգավորումները խախտող պետության նկատմամբ»,-նշում է Մելոյանը:

Իսկ հիմա դիվանագիտական տապալումների մասին: «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, նրա խաղաղապահ զորքերը գտնվում են մեր տարածքում, զուգահեռ մեր երկրի ղեկավարի կինը մեկնում է ՌԴ-ի հետ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն և նվիրատվություններ կատարում: Ակնհայտ է, թե ինչպիսին կլիներ Ռուսաստանի արձագանքը: Մյուս կողմից՝ Հռոմի ստատուտի վավերացումն է: Այն ունի երկու ասպեկտ՝ իրավական և քաղաքական: Այն միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն է, ստորագրվել է 1998 թ.-ին Հռոմում, Հայաստանն այն ստորագրել է 1999 թ.-ին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թ.-ին ՍԴ-ն այն հակասահմանադրական էր ճանաչել երկու հիմքով. նախ՝ մեր Սահմանադրության համաձայն, Հայաստանում արդարադատություն կարող են իրականացնել միայն մեր ներպետական դատական իշխանության ատյանները, և երկրորդ՝ համաներում կիրառելու և ներում շնորհելու ընթացակարգերի կոնտեքստում:

2023 թ.-ին Միջազգային քրեական դատարանն աշխարհի կողմից քննարկելի դարձավ այն դրվագի կոնտեքստում, երբ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում ուկրաինական դիմումի հիման վրա միջազգային հետախուզում հայտարարվեց ՌԴ նախագահի և անչափահասների գործերով մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ առ այն, որ իրենք իբր պատերազմական հանցագործություններ են իրականացրել անչափահաս երեխաների նկատմամբ: Սա ենթադրում է, որ այս կառույցի իրավազորության ներքո գտնվող բոլոր երկրներում այս պաշտոնյաները պետք է ձերբակալվեն: Զուգահեռ սկսում ենք մեր քաղաքական խոսույթ բերել այս ստատուտի վավերացումը: Այն ներկայացվեց Սահմանադրական դատարան: Ի դեպ, կարգավորումների համաձայն՝ հակասահմանադրական ճանաչված փաստաթուղթը կրկին կարող է ՍԴ-ի քննության առարկա դառնալ, եթե դրանում էական փոփոխություն է տեղի ունեցել, իսկ ստատուտում էական փոփոխություն տեղի չէր ունեցել:

Մեր իշխանությունները հիմնավորման մեջ նշել էին, որ իբրև երկրում սահմանադրական երկու փոփոխություն է տեղի ունեցել, իրավունքի զարգացման հետ գործ ունենք և այլն: Արդյունքում այն դարձավ քննության առարկա, անկախ այն հանգամանքից, որ երեք դատավորները հատուկ կարծիքներ ներկայացրեցին փաստաթղթի ու գործընթացի վերաբերյալ, փաստն այն է, որ այն սահմանադրական ճանաչվեց և այժմ գտնվում է ԱԺ-ի օրակարգում և վավերացման վերջնական փուլում է: Իշխանություններն այս պրոցեսը հիմնավորում են այս կերպ՝ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ջերմուկյան մարտերին: Քանի որ ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, հավանական են համարում Հայաստանի նկատմամբ պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից, և այդ հիմքով ցանկանում են, որ գտնվենք Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո, որ հետագայում լրացուցիչ գործիքակազմ ունենանք դիմելու դատարան»,-մեկնաբանում է իրավաբանը:

Շեշտում է՝ սակայն կա մեդալի մյուս կողմը: «Մի շարք պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այդ կանոնադրությունը չեն վավերացրել ու չեն գտնվում Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո: Այսինքն, եթե անգամ դիմենք դատարան, մեր դիմումը բավարարվի ու համապատասխան որոշում կայացվի, Ադրբեջանն ու Թուրքիան որևէ պարտականություն չունեն, որ այն ի կատար ածվի: Ստացվում է, որ դիվանագիտական հերթական տապալման հետ գործ ունենք, հասկանալով, որ վավերացման դեպքում չենք ունենալու շոշափելի արդյունք, Ռուսաստանի հետ հարաբերություններ ենք վատթարացնում, այս մասին փաստել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը սա որպես թշնամական քայլ է որակում»,-հավելում է կենտրոնի տնօրենը:

Ըստ Մելոյանի, իրավական գործիքակազմերը շատ քիչ են, միջազգային կազմակերպությունների համատեքստում ակնհայտորեն սկսել է գործել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: «Ամեն ինչի խնդիրը գալիս է մեր իշխանություններից, սա պարտություններ խորհրդանշող իշխող ուժ է, և ակնհայտ է, որ իրենց օրոք որևէ դրական արդյունքով գործընթաց ակնկալելն անշնորհակալ գործ է: Ի վերջո, դեռ չենք լուծել 44-օրյա պատերազմից հետո գերեվարված մեր հայրենակիցների հարցը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի անփառունակ փաստաթղթի միակ հայամետ դրույթը «բոլորը բոլորի դիմաց»՝ մեր գերիների ու անհետ կորածների վերադարձի ապահովումն էր: Այս փաստաթղթի սահմաններում և դրանից դուրս Ադրբեջանի պահանջներն էինք կատարում, մինչդեռ մեր բոլոր գերիների վերադարձին ականատես չեղանք:

Սա իշխող ուժի տապալված դիվանագիտության ու քաղաքականության արդյունքն է: Եթե քո շահով առաջնորդվող իշխող ուժ չես ունենում, չես կարող մեղադրել այս կամ այն պետությանը քո նկատմամբ որոշակի գործողություններ անելու կամ չանելու մեջ: Արցախում տեղի ունեցածը, այո, նաև Ռուսաստանի տապալված դիվանագիտության արդյունքն է, որովհետև, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, իրենց խաղաղապահ զորքերը պետք է ապահովեին, որ գոնե մինչև 2024 թ.-ը փաստաթղթով ամրագրված տարածքները մնային նրանց հսկողության տակ: Իսկ իրականում ունեցանք մի իրավիճակ, երբ այդ փաստաթուղթը ոտնահարվեց՝ շրջափակում, ռազմական գործողություններ, արցախահայերի ցեղասպանություն և բռնի տեղահանում: Սա ռուսական կողմի տապալումն էր, բայց այն պայմանավորված էր Հայաստանի իշխանության հակահայկական գործողություններով և տապալված դիվանագիտությամբ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Seven Visions, The Dvin-ը ճանաչվել է լավագույնը World Travel Awards-ում (լուսանկարներ) ԶՊՄԿ-ն աշխարհում մոլիբդեն արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին Արցախցիներն իշխանության խայծը կերան, թե լուռ մնանք՝ ՀՀ-ին չվնասենք, բայց ՀՀ-ն արդեն վնասված է Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ «ԶԱՆԳ» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը․ ուղիղ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կմասնակցի արցախյան մշակույթի ու արվեստի պահպանմանն ուղղված բարեգործական համերգին Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ Առաքելյան Կգնա՞ արդյոք Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել սեպտեմբերյան հարձակումից ՔՊ-ն համայնքի ղեկավար է փորձում կարգել մեկին, որն անգամ թեկնածու չի եղել. Առաքելյան Փաշինյանը չի վստահում անգամ իր նշանակած նախագահին «Հայաքվեն»՝ նոր փորձություն իշխանության համար ԱՄՆ-ում արևային մարտկոցների բումին սպառնում է էժան ներմուծումը «Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ» Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ» «Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ» Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ» Արցախի կրկնությունը Երևանում, «Հայաքվեն»՝ իրավական հիմք. Արմեն Մանվելյան Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերովՄիրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին մանրամասներ է ներկայացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը Հնդիկ տղամարդուն նոր վերարկու են նվիրել. ով է նվիրատունԲաքվի մեղադրանքները ԵրևանինԱդրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցողՉինաստանում արևային վահանակների գները փլուզվել են «Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ. ՇարմազանովՀունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց Կարևոր տեղեկություն կենսաթոշակների վերաբերյալԱ՛յ փոքրիկ, ա՛յ անմակարդակ, դու ո՞վ ես, որ նման բան ասես․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Առնո Դարչինյանը ևս եզրափակչում է. բռնցքամարտի պատանեկան ԱԱԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության» Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունիՀայկական դուդուկի լեգենդը. Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշվի հոբելյանական համերգով Նոր մանրամասներ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. կան զոհեր և վիրավորներՆախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան ՀՀ տարածքից միջանցքի տրամադրումն անվանակոչել են «Խաղաղության խաչմերուկ»Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործության դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ Սա հակաժողովրդական գործելաոճ է. Գառնիկ Դանիելյան Վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վիրավորներ կան (լուսանկարներ) Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է
Ամենադիտված