Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ Թաթոյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկ Քամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր


Վտանգավոր ենթաշերտեր. ո՞ւմ է ձեռնտու արցախցիների պառակտումը

Վերլուծություն

Անկասկած, շատերն են երեկ հետևել Արցախի ներկայացուցչության տարածքում ծավալված դեպքերին, այդ թվում՝ քաշքշուկներին, մի խումբ անձանց՝ շենք ներխուժելուն, ոստիկանական և անվտանգության ուժերի՝ այսուայնկողմ շարժվելուն և զուգահեռ անցուդարձին: Սկզբունքորեն. ի՞նչ էին պահանջում, ի՞նչ պահանջներ, հարցեր, խնդիրներ էին դնում այնտեղ հավաքված տասնյակ ու տասնյակ արցախցիները Արցախի վտարանդի իշխանությունների, նախագահ Սամվել Շահրամանյանի առաջ: Վստահ ենք, որ նույնիսկ օնլայն այդ ամբողջ ընթացքին հետևածները կդժվարանան միանգամից ասել, թե որոնք էին բողոքավորների կոնկրետ պահանջները: Օրինակ՝ հնչում էր մարդկանց բնակարաններով, ապրելու տեղով ապահովելու պահանջ, կային այդ «բողոքի ակցիային» ակտիվ մասնակցողներ, որ պնդում էին, թե այսքան ժամանակ դեռ մեքենաների մեջ են գիշերներն անցկացնում, բայց միաժամանակ նույն մարդը, օրինակ՝ շնորհակալություն էր հայտնում...

Հայաստանի իշխանությունից: Եվ դա եզակի տարօրինակ դրսևորումը չէր երեկվա այդ ամբողջ անցուդարձում, քաշքշոցում: Այդ ամենը տպավորություն էր ստեղծում, որ գործ ունենք ոչ թե բողոքի հախուռն կամ ինքնաբուխ դրսևորման հետ, այլ որոշակիորեն ուղղորդված գործողության, որը կարող էր հետապնդել միանգամից մի քանի զուգահեռ նպատակ: Ըստ որում, ընդգծենք, որ Արցախի ներկայացուցչության մոտ և տարածքում երեկ կատարվածի ուղղորդված լինելու տպավորություն, դատելով սոցցանցերում եղած բազմաթիվ գրառումներից, ստացել էինք ոչ միայն մենք, այլ շատերը: Ավելին, հնչում էին կոնկրետ «պատվիրատուների» անուններ, ինչից մենք ձեռնպահ կմնանք, չնայած չափազանց հստակ էին երևում որոշ ուժերի ու անհատների ականջները: Ձեռնպահ կմնանք առայժմ: Հիմա փորձենք հընթացս ծանրութեթև անել իրողություններն ու փաստերը: Սկսենք նրանից, որ բռնագաղթի և էթնիկ զտման ենթարկված ավելի քան 100 հազար արցախցիներ արդեն առնվազն 20 օր է, ինչ ապաստանել են Հայաստանի Հանրապետության տարածքում, տարբեր մարզերում, քաղաքային և գյուղական բնակավայրերում:

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում գլուխ էր գովում, թե Հայաստանն ինչպես ընդունեց բռնագաղթի ենթարկված արցախցի «քույրերին ու եղբայրներին»: Հարց է ծագում. ինչո՞ւ էին բողոքավորները հենց Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել ու Արցախի վտարանդի նախագահին, այլ կերպ ասած՝ անհող մնացած իշխանությանը պահանջներ ներկայացնում, եթե նրանց հուզող խնդիրներ լուծողն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է: Կառավարություն, որն, ի դեպ, տարբեր երկրներից տասնյակ ու տասնյակ միլիոնավոր դոլարներ ու եվրոներ (կամ հատկացումների խոստումներ) է ստանում հենց բռնագաղթված արցախցիների խնդիրները լուծելու համար: Մինչդեռ (սա էլ է անհրաժեշտ ընդգծել), բոլորս ենք տեսնում, որ արցախցիներից շատշատերի բնակարանային, սոցիալական, կենցաղային հարցերի լուծմամբ առավելապես զբաղվում են առանձին անհատներ, կամավորականներ, պարզապես բարի մարդիկ:

Կառավարությունը միայն խոսում է միանվագ հատկացումներից ու դրանով իր գործը կատարված համարում, այդ դրամական հատկացումների մասին էլ այնպես են խոսում, որ կարելի է կարծել, թե իրենց ապուպապերի սնդուկներից հանած ոսկիներից են բաշխել, այլ ոչ թե պետական բյուջեի միջոցներից են հատկացնում: Լավ, ինչո՞ւ հենց հոկտեմբերի 20-ին այդ բողոքը կուտակվեց ու արտահայտվեց: Այ, սա իսկապես հետաքրքիր հարց է: Բայց այդ հարցի հետաքրքրությունը նկատելու համար արժե մի փոքր «հետ գնալ»: Տեսեք, Սամվել Շահրամանյանը՝ Արցախի վտարանդի նախագահը, արդեն առնվազն երկու շաբաթ է, ինչ Հայաստանում է: Որևէ մեկը հանդիպե՞լ է հաղորդագրության, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահին, նրա հետ քննարկել է, օրինակ՝ բռնագաղթի ենթարկված արցախցիներին ցուցաբերվող աջակցության համակարգման ու այդ աշխատանքների արդյունավետության հետ կապված հարցեր:

Կարճ ասած՝ ինչպես Սամվել Շահրամանյանին Նիկոլ Փաշինյանը չէր շնորհավորել կամ գոնե որևէ խոսք նրան չէր ուղղել՝ իր ստեղծած աղետային վիճակի վերջին արարում Արցախի ղեկավարությունն ստանձնելու հետ կապված, այնպես էլ շարունակել է նրան վերաբերվել: Երկրորդ. Սամվել Շահրամանյանը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, մոտ երկու շաբաթ սպասում էր, որ Փաշինյանն իրեն կընդունի, այդպես էլ «սպասող մնալուց հետո», հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ հերքելու համար ինչպես իրեն, այնպես էլ Արցախի կառավարությանն ուղղված տարբեր մեղադրանքները: Դա երևի թե Սամվել Շահրամանյանի տակտիկական սխալն էր, քանզի, եթե կար ասելիք, ապա արդե՛ն պետք է ասված լիներ, իսկ եթե հրապարակային խոսքով պիտի դիմեր, ապա դա առանց նախազդի (անոնսի) պիտի աներ: Եվ ահա, հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Արցախի ներկայացուցչության մոտ տեղի է ունենում այդ «հախուռն» բողոքի դրսևորումը:

Մանրամասներին դեռ հարկ կլինի անդրադառնալ, դրանք չափազանց շատ հարցականներ ու հասցեատերեր ունեն, նաև՝ վտանգավոր ենթաշերտեր: Պարզապես արձանագրենք, որ երեկվա դեպքերը հուշում են, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է նախ՝ պառակտել արցախցիներին, այսինքն, Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «բազար», երկրորդ՝ առկա օբյեկտիվ դժգոհությունն ու ցասումն ուղղորդել դեպի Արցախի մի քանի «օրանոց» նախագահը, նրան հանրային ընկալման մեջ գամել որպես «թիվ 1 մեղավոր», ինչին արդեն մոտ 1 ամիս լծված է փաշինյանական քարոզչությունը, և Փաշինյանից հնարավորինս հեռու վանել մեղադրանքները: Բայց մի պահ պաղենք, կանգ առնենք ու հարցնենք. իսկ ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Իսկ դա արել է Նիկոլ Փաշինյանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա այս տարվա ապրիլից սկսած՝ ամիսն առնվազն մի երկու անգամ հայտարարում է. «Արցախն Ադրբեջանի մաս է, և՝ վերջ»: Իսկ աղետի վերնարարը սկսվել է հենց փաշինյանական այդ ուրացման հետևանքով ու դրանով պայմանավորված: Ու ստացվում է, որ հիմնական ու գլխավոր պատասխանատուին թողած՝ ինչ-որ խմբեր եկել ու անհող նախագահ Սամվել Շահրամանյանի՞ց են պատասխան պահանջում: Դա նորմա՞լ է: Ո՛չ: Իսկ առհասարակ, արցախցիների պառակտումը ձեռնտու է միայն հայության թշնամիներին: Հիշե՛ք, թե ինչպես Փաշինյանն ամրապնդեց իր «թավշյա» քանդարար իշխանությունը. առաջին հերթին՝ պառակտելով հասարակությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տունՀող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել ԿիրանցԿարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանՀանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված