Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի


Ոչ ոք մինչ այս պահը չի պատասխանում մեկ հարցի՝ ինչպե՞ս եղավ, որ երկու օրում դատարկվեց Արցախը. Հովհաննիսյան

Վերլուծություն

Հայաստանի՝ նախաաղետային 9 ամսվա փուլն է, որը դարձյալ կարող է անցնել մեր անտարբերության ու, իբր, նորմալի պայմաններում։ Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Արցախյան աղետին նախորդող ամենամութ էջը.

Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։ Այդ փուլից շատ բաներ գաղտնի են, շատ բաներ՝ անհասկանալի, դրանք  գուցե հետագայում կբացահայտվեն, շատ բաներ գուցե մնան պատմության գերեզմանում, բայց կան նաև ակնհայտ  փաստեր, կա հրապարակային վերլուծության համար անհրաժեշտ բազա։

Նիկոլի իշխանությունը

Պրահայում Արցախն Արդբեջանի մաս ճանաչելը ձևակերպեց հարցի նոր բովանդակություն և գործնականում փակեց բանակցությունների հնարավորությունը։ Բնականաբար, պետք է հաջորդեր հարցի՝ արդեն  տեխնիկական լուծումը։ Եթե չլիներ Պրահան, Ալիևը միևնույն է փորձելու էր լուծել Արցախի հայաթափման խնդիրը. թե ինչպե՞ս դա կաներ և կհաջողե՞ր, թե՞ ոչ՝ հարցի մյուս կողմն է, բայց Պրահան եղավ, և դրանից հետո տեխնիկական լուծումների համար Ալիևին ընդամենը ժամանակ էր պետք. 

- հասկանալու համար աշխարհի հնարավոր արձագանքը, գնահատելու համար սեփական ռիսկերը

- ստանալու համար ռուսական կողմի լոյալությունը

- ստանալու երաշխիք, որ Հայաստանը չի միջամտի և կլինի դիտորդ՝ Արցախի վրա հարձակմանը։

Հենց այս ժամանակահատվածն էինք մենք անվանում «Ալիևի համբերության փուլ», որը մեր վերջին հնարավորության փուլն էր, բայց Հայաստանը, որպես պետություն (իշխանություն, ընդդիմություն, հանրություն) չհասկացավ՝ անկախ բոլոր զգուշացումներից։ Այս պատմության կարևորագույն բանալիներից մեկը հենց զգուշացումներն են։

Ինչո՞ւ էր Նիկոլը համառորեն անտեսում իրեն ուղղված զգուշացումները՝ այն մասին, որ իր քաղաքականությունը, իր բանակցային նարատիվը տանում են նոր պատերազմի ու նոր աղետի։ Ցանկացած իշխանություն, երբ հրապարակային զգուշացումներ է ստանում մոտալուտ աղետի մասին, գոնե փորձում է իմիտացիա ապահովել, թե ականջալուր է՝ պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա չվերցնելու համար։ Այլ պետություններում գնում են ազգային համաձայնության կառավարությունների ձևավորման, ներքին կոնսոլիդացիայի։ Նիկոլը համառորեն անտեսում էր։ Ինչու՞։ Որովհետև Նիկոլին պետք չէր փոխել իրավիճակը, Նիկոլին պետք էր այլ բան՝ ավարտին հասցնել սցենարը ու դրանից հետո պահել իշխանությունը։ Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլն անտեսեց բոլոր նախազգուշացումները, որովհետև թեման իր համար արդեն փակ էր։

Ալիևն իր «համբերության ժամանակահատվածում» ամենակարևոր քայլը համարել է Երևանի չեզոքության հստակ հավաստիացումը, որը և Երևանը հնչեցրեց՝ Արցախի վրա հարձակումից ժամեր հետո։ Եվ որը Ալիևը հետո հրապարակայնորեն դրական գնահատեց։ Միայն Երևանի՝ չեզոք մնալու երաշխիքի դեպքում էր հնարավոր ստանալ Արևմուտքի իներտ ռեակցիան ու Ռուսաստանի լոյալությունը։ Նրանցից յուրաքանչյուրի հետ Ալիևն արել է իր գործարքները, բայց եթե նա չունենար Երևանի հստակ «տեսակետը»,  գործարքները ռուսների և Արևմուտքի հետ այդքան սահուն չէին լինի։ Գուցե՝ ընդհանրապես չէին լինի։

Արդյո՞ք Պրահայից հետո ամեն ինչ վերջացած էր, և չկա՞ր հնարավորություն աղետի ընթացքը կասեցնելու։ Կարծում եմ՝ կար։ Բայց դրա համար պետք էր, որ հայությունն ընդվզեր։

Տիտղոսային ընդդիմություն

Շրջափակման հենց սկզբից պարզ էր, որ սա ո´չ էկոլոգիական խնդիր է, ոչ էլ կապված է Ռ. Վարդանյանի պետնախարարության հետ։ Իսկ վերջին ամիսներին անկհայտ էր, որ գործ ունենք խոշոր աղետի կազմակերպման հետ, որը լինելու է հավաքական արևմուտքի և Ռուսաստանի դիտորդական չեզոքության պայմաններում, և սրա հիմքում հենց Հայաստանի իշխանությունների բռնած (անբացատրելի) չեզոք դիրքն է։

Շրջափակման կեսերից մեզ պարտադրում էին «նոր նորմալություն», (new normal), կարծես թե՝ այդպես էլ պիտի լիներ։ Մեր խնդիրն էր՝ ջարդել այդ սցենարը, և դա պետք է աներ տիտղոսային ընդդիմությունը։ Հայաստանը ուներ մեկ տարբերակ՝ խափանելու հրեշավոր սցենարը, և դա Նիկոլի իշխանության դեմ ուժեղ ճնշումն էր, ուրվագծվող սցենարի հետ որևէ կերպ  չհաշտվելու վճռականությունը։ Բայց 9 ամսվա ընթացքում Հայաստանում որևէ ընդվզում չկազմակերպվեց. սա անհավանական է, բայց փաստ է. տիտղոսային ընդդիմությունը համակերպվեց «նոր նորմալությանը», որը ենթադրում էր իշխող ուժի հետ «կառուցողական աշխատանք»՝ մեռնող Արցախի պայմաններում։ Անհատներն արեցին ամեն հնարավորը, բայց ընդդիմությունը որպես ինստիտուտ՝ աշխատանքը տապալեց։ Ամեն գնով պետք էր հայ հասարակությանը արթնացնել, միայն այդպես էր հնարավոր խափանել սցենարը՝ կաշկանդելով Նիկոլի իշխանությանը։ ԱԺ-ն պետք կա´մ չաշխատեր, կա´մ աշխատեր միայն մեկ թեմայով՝ լինելու է աղետ, և այն պետք է կասեցնել։

Նույնիսկ ադրբեջանական հարձակումից մեկ շաբաթ առաջ, երբ ահռելի զորք էր կուտակվել Արցախի սահմաններին, ընդդիմությունը հանգիստ մասնակցում էր Աժ նիստին՝ անհեթեթ հարցեր քննարկելով Նիկոլի իշխանության հետ։ Ի՞նչ էր սա. ընդհանրապես իրավիճակը չպատկերացնելու հետևա՞նք, թե՞ այլ բան։ Այս հարցը հանրային տրամադրությունների մեջ գոյություն ունի։

Ռուսաստան

Աղետից հետո պաշտոնական Մոսկվայի ձևակերպումները կիսաճշմարտություններ են՝ Պրահայից մինչև խաղաղապահների մանդատ։

Զուգահեռ՝ հայ հասարակության մեջ էապես աճում են հակառուսական տրամադրությունները, աճում են նաև հասարակության մտածող հատվածի մոտ հիմնավորված հարցերը՝ Ռուսաստանին։

Տեղի է ունեցել ազգային ողբերգություն՝ ռուսական խաղաղապահների ներկայությամբ, և Հայաստանը հարցեր ունի Ռուսաստանին։ Արցախի ժողովուրդը վստահ էր, որ գոնե մինչև 2025 թ. իր վրա չեն հարձակվելու, 2021  թվականից տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են իրենց տները՝ վստահելով ռուսական դրոշին ու ներկայությանը։ Մոսկվան հիմա հղում է անում Պրահային, ամեն ինչ բացատրում դրանով։ Բայց Պրահայից հետո պաշտոնական Մոսկվան չի ասել՝ «Սիրելի արցախցիներ, Նիկոլի հայտարարությունից հետո վիճակ է փոխվել, և ես այլևս չեմ կարող պաշտպանել Ձեզ, ինձ վրա հույս չդնեք»։ Սրա համար կար մեկ տարի, բայց չի ասվել նման բան, հետևաբար՝ Մոսկվայից հնչող ձևակերպումները կեսճշմարտություն են։ Հայ ժողովուրդն ունի հարցեր պաշտոնական Մոսկվային, և Հայաստանի նոր հարթակը, նոր առաջնորդությունը պարտավոր են դրանք ձևակերպել, որպեսզի հնարավոր լինի կառուցել նոր, վստահելի, լուրջ, իրապես դաշնակցային հարաբերություններ։

Արցախի իշխանություններ

Հրեշավոր սուտ է աղետի մեղքը Արցախի նոր իշխանությունների և վերնախավի վրա դնելը։ Այդ մարդիկ գտնվել են ծանր խնդիրների հարթության մեջ։ Լիովին գիտակցելով, որ առավելագույն զգուշություն է պետք այս թեմայով ամեն բառ օգտագործելիս, քանի որ Բաքվի բանտերում արցախյան գործիչներ կան, այնուհանդերձ ճիշտ եմ համարում թեման հնարավորինս բացելը։

Արցախի իշխանությունները գտնվել են.

- Ծանր պատասխանատվության բեռի տակ՝ սեփական ժողովրդի հանդեպ. այս բարդ հոգեբանական ֆոնը պետք է ֆիքսել՝ ճիշտ դատողություններ անելու համար։

- Չեն զգացել Երևանի աջակցությունը դժվարին փուլում, մի պահից հստակ հասկացել են, որ պաշտոնական Երևանը իրենց «գցում է»։

- Չեն տեսել հայ հասարակության աջակցությունը և պաշտոնական Երևանի վրա հանրային ճնշումները, ինչը փոփոխության հույս կտար։

- Ամենանայն հավանականությամբ ՝մի պահից խաթարված է եղել ռուսական խաղաղապահների հետ (և միջոցով) կոմունիկացիան, ինչը զգալի մեծացրել է ճնշումները և անհուսության մթնոլորտը։

Գործնականում անհնար է 9 ամիս լինել տոտալ շրջափակման մեջ, կրել պատասխանատվություն հարյուր հազար խաղաղ բնակչության հանդեպ, չունենալ աջակցություն ո´չ Հայաստանից, ո´չ Ռուսաստանից, ոչ՝ հավաքական Արևմուտքից, և կարողանալ մինչև վերջ ադեկվատ պատկերացնել իրավիճակը, ռիսկերը և կայացնել ճշգրիտ որոշումներ։

Բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մի պահից արցախյան իշխանությունները և վերնախավը հասկացել են հայ-ռուս-արևմտյան համաձայնությունը՝ իրենց Ադրբեջանին նվիրելու, և սա էապես ազդել է թե´ ներքին կյանքը կանոնավորելու, թե´ այլ տիպի որոշումների կայացման վրա։

Բացառապես իմ սուբյեկտիվ տպավորությամբ՝ կոմունիկացիոն օղակներից մեկը՝ կա´մ Երևանը, կա´մ ռուսական խողովակը մինչև վերջ խաբել է Արցախի իշխանություններին։

Եվ դարձյալ բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Արցախում նախապես ներդրված են եղել էմիսարներ, որոնք սերմանել են պարտվողական տրամադրություններ և այլ՝ խառնակչային գործունեություն ծավալել։

Հարցերը հետևյալն են. արդյո՞ք Արցախում պարզ հասկանում էին, որ ադրբեջանական զորքը հենց այնպես չէ հայտնվել Արցախի մատույցներում և  հարձակվելու է, արդյո՞ք հասկանում էին, որ եթե դա արվում է, ապա Ռուսաստանի հետ կա համաձայնություն, և խաղաղապահները չեն խառնվելու, արդյո՞ք հասկացվում էր, որ Նիկոլի Երևանը չի միջամտելու... Եթե այո, ապա ինչո՞ւ ոչինչ չէր արվում, և էլեմենտար, եթե դուրս գալու որոշում կար, ինչո՞ւ դա չգեներացվեց նախքան հարձակումը։ Եթե իրավիճակը ճիշտ էր գնահատվում և համարվում էր անհույս, ապա նույն ՊԲ-ի լուծարումը և բանակցությունները (այդ թվում՝ դուրս գալու մասին) ինչո՞ւ չսկսվեցին այլ պայմաններում։

Արցախի պաշտպանության հերոսները

Այս ողջ ողբերգական պատմության մեջ կա մի դրվագ, որն անարդարացիորեն չի ընդգծվում. ադրբեջանական բանակին երկու օր շարունակ դիմադրել է Արցախի ՊԲ-ն։ 200-ից ավելի զոհ ենք տվել՝ բացառիկ հերոսներ, որոնց անունները մեր պատմության մեջ ոսկե տառերով պետք է գրվեն։ Անուն առ անուն նրանք պետք է հիշատակվեն, և նրանց ընտանիքներն ու երեխաները պետք է գտնվեն հասարակության և պետության մշտական աջակցության ներքո։ Մի քանի տասնյակ հազարանոց ադրբեջանական բանակի դեմ այս տղերքը կանգնել են՝ պահելով իրենց հայրենիքը, իրենց գյուղերն ու քաղաքները, իրենց ընտանիքները, պահելով մեր՝ ասֆալտին ու ռեստորաններում գցած արժանապատվությունը, մեզ ցույց տալով, որ կյանքը չի սահմանափակվում ստորացված քարշ գալով, ու թշնամուն պատճառել են չափազանց մեծ վնաս, որն ի դեպ Ադրբեջանը շատ ծանր է տարել և վերջին տարիներին առաջին անգամ հասկացել է, որ Հայաստանը դեռ ունի պոտենցիալ՝ դառնալու ցավոտ պատասխան տվող ու ինքն իրեն պաշտպանելու ունակ պետություն։

Ռուբեն Վարդանյան

Առանձին նյութ է Ռ. Վարդանյանի դերակատարությունը։ Նա ո´չ տեռորիզմ էր ֆինանսավորում, ո´չ սեպարատիզմ։ Ավելին, Ռ. Վարդանյանը միշտ հանդես էր գալիս հարևանների հետ խաղաղ, արժանապատիվ համակեցության օգտին և գրագետ բանակցությունների միջոցով լուծումներ գտնելու կողմնակիցն էր։ Ռ. Վարդանյանը շրջափակման պայմաններում արցախահայությունից շատերի հույսն էր։ Անհնար է գտնվել տոտալ շրջափակման մեջ, սոված երեխաներիդ կողքին, աշխարհի կողմից մոռացված ու պահել ինչ-որ լավ հույս։ Ռ. Վարդանյանը լուծում էր այդ խնդիրը, և իսկապես տասնյակ հազարավոր մարդիկ ապրել են այդ հույսով։ Ռ. Վարդանյանը անմարդկային պայմաններում հնարավորություն է տվել մարդկանց՝ մնալու մարդ։ Նա հրաժարվել էր իր բարեկեցիկ նյութական կյանքից՝   ավելի բարձր արժեքների համար։ Սա մեր պատմության մի էջն է, որը հետագայում ավելի մանրամասն կլուսաբանվի։

Հայ ժողովուրդ, հայկական աշխարհ, ազդեցիկ շրջանակներ

Պետք է ազնիվ լինենք ու ասենք, որ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող, նոր պատերազմի և ոչնչացման վտանգի տակ ապրող մեր Արցախը չի ստացել հայ ժողովրդի, հայկական աշխարհի և նրա ազդեցիկ շրջանակների բավարար աջակցությունը։ Սա մեր պատմական ամոթն է։

Կգա մի օր, երբ բաց կխոսվի, թե ովքեր և ինչ ահռելի ջանքերով էին փորձում կազմակերպել տարբեր տիպի աջակցություն, ինչքան կարգին մարդիկ աշխարհով մեկ արեցին հսկայական գործ՝ գործարարներ, գիտության, մշակույթի մարդիկ, մեդիա-դեմքեր, լավ հայեր, հայտնի հայեր, պինդ, արժանապատիվ դեմքեր, ովքեր թքած ունեցան, թե ինչ ճնշումների կարող են ենթարկվել ու անձնապես ինչեր կարող են կորցնել։

Բայց տասն անգամ ավելի շատ են եղել խուսափողները, վախեցածները, փախչողները, և մի օր այդ մասին էլ պետք է խոսենք։ Ժողովուրդների առողջացումը նաև այդպես է լինում. սա բնական լյուստրացիա է, մենք պիտի պարզ իմանանք թե իբր ազդեցիկ, իբր հայտնի, իբր հայրենասեր, իբր՝ մտածող, իբր ուժեղ կամ չգիտեմ ինչ՝ քանի՜ քանի հարյուրավոր դեմքեր հրաժարվել են ի պաշտպանություն Արցախի որևէ բան անելուց։ Գուցե նաև այդ պատճառով հայ ժողովուրդն իր մեծամասնությամբ մնաց կենցաղային խնդիրների պատկերացման մեջ, և չդրսևորեց բավարար սրտացավություն՝ իր մի մասի հանդեպ։ Լիներ այլ իշխանություն՝ կլինեին այլ տրամադրություններ, լիներ այլ առաջնորդություն՝ կլիներ ուրիշ վիճակ։ Բայց  հարյուր հազար սովամահ լինող ու ոչնչացման վտանգի տակ գտնվող քո հայրենակիցների պայմաններում շարունակել ապրել անհոգ ու բացառապես մասնավոր հետաքրքրություններով, ընդունենք, որ անոմալիա է։ Հենց այս փուլում մենք արձանագրեցինք, որ չունենք ազգային և համամարդկային արժեքներ կրող վերնախավեր, չունենք արժեքավոր որևէ համակարգ։ Փոխարենը՝ ունենք անհատների լուրջ, ընդարձակ ցանկ, որը կարող է դառնալ առաջադեմ պետականաստեղծ միավոր ու վերափոխել հասարակությունը։

Հայրենազրկում՝ երկու օրում

Ոչ ոք մինչ այս պահը չի պատասխանում մեկ հարցի. ինչպե՞ս եղավ, որ երկու օրում դատարկվեց Արցախը։ Ո՞ր անտեսանելի ձեռքը խրախուսեց այդ պրոցեսը։ Ում հարցնում ես, ասում է՝ մենք չէին պլանավորում, մինչև վերջին պահը չէինք մտածում հայրենիքը լքելու մասին։ Շատ մութ բաներ կան այստեղ։ Հազար տարի ապրած հողը երկու օրում դատարկվում է, ու մենք ցույց ենք տալիս, թե իբր շարունակում ենք նորմալ ապրել։ Նույնիսկ անասունին, որ իր գոմից հանում են, սթրեսի մեջ է ընկնում։ Մենք կորցրել ենք հազարամյա հայրենիք, շքեղ քաղաքներ ու գյուղեր, անհատական ու ազգային պատմություն, Ամարաս ու Գանձասար, ու շարունակում ենք սովորական կյանքը։

Սա էմոցիոնալ հարցադրում չէ։ Իմ զգացողությամբ՝ հիմա արդեն Հայաստանի՝ նախաաղետային 9 ամսվա փուլն է, որը դարձյալ կարող է անցնել մեր անտարբերության ու իբր նորմալի պայմաններում։ Պարզապես մենք հիմա արդեն գիտենք, թե դա ինչով է վերջանում։ Թե՞ հասցրինք մոռանալ մի ամսում»։

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված