ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկ Քամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տուն Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն


Օդում կախված հարցեր, ահագնացող խնդիրներ, բողոքի անհասցեականություն․ «Փաստ»

Վերլուծություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Արցախն ամբողջապես հայաթափվել է։ Բնական է, որ այդ իրադարձության հետ կապված բազմաթիվ հարցականներ կան, բայց միայն օրերս բողոքի ակցիա տեղի ունեցավ, այն էլ՝ ոչ թե կառավարության, այսինքն՝ գլխավոր մեղավորի աշխատավայրի մոտ, այլ Հայաստանում Արցախի ներկայացուցչության: Նախ՝ ի սկզբանե հասկանալի չէր, թե ինչ որոշակի պահանջներ են դրվում բողոքավորների կողմից և որքանով են դրանք իրատեսական։ Պարզվեց, որ նրանց տարբեր հատվածներ տարբեր պահանջներ ունեն։

Օրինակ՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նշում էր, թե Արցախցի պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների գույքը, որ նրանք ձեռք են բերել Հայաստանում, պետք է իրավապահները հատ-հատ ստուգեն։ Ընդ որում, խոսքը ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից չարաշահումների ու ապօրինի հարստացման մասին էր, և դա՝ այն դեպքում, երբ բռնագաղթի ենթարկված արցախցիներից շատերը սոցիալապես դժվարին իրավիճակի առաջ են կանգնած։ Եվ բողոքավորների այս խումբը իրենց պատկերացրած ձևերով ձգտում էր հասնել ապօրինի հարստացածների պատժվելուն կամ նրանց կուտակած միջոցները մյուս արցախցիներին բաժանելուն։ Բողոքի դուրս եկած արցախցիների մի մասին էլ, ըստ երևույթին, հետաքրքրում էին այնպիսի հարցեր, թե ովքեր են լուծելու իրենց սոցիալական խնդիրները, իրենց հուզող տարբեր հարցերով ում կարող են դիմել, մանավանդ որ Արցախի օպերատիվ շտաբը դադարեցրել է իր աշխատանքները, ընդհանրապես ի՞նչ է իրենց սպասում, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։

Ճիշտ է, ԱՀ նախագահը փորձեց բացատրել, որ իր իսկ ստորագրած հրամանագրով պետությունը չի կարող լուծարվել, մյուս կողմից էլ՝ ներկայացրեց, թե ադրբեջանական ներխուժման սպառնալիքի պայմաններում է հրապարակվել այն, այդուամենայնիվ, արցախցիների հետագա ճակատագրին առնչվող բազմաթիվ թեմաներ մնում են հարցական, և Արցախի գործող իշխանությունները հանրության հետ խոսելու, պարզաբանումներ տալու և առանցքային հարցերում հստակեցումներ մտցնելու խնդիրներ ունեն։ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքը ցույց տվեց, որ հավաքվածների շարքում կային նաև ՀՀ իշխանական շրջանակների կողմից ուղղորդված մարդիկ, որոնց խնդիրը Արցախում տեղի ունեցածի մեղավորությունը ՀՀ իշխանությունների դաշտից դեպի Արցախի նոր իշխանությունների դաշտ տեղափոխելն էր, ինչպես նաև զուգահեռ՝ հավաքի ժամանակ բախումներ հրահրելը։

Ի դեպ, վերջին շրջանում շատ է քննարկվում այն թեման, որ եթե բռնագաղթի հետևանքով Հայաստան եկած արցախցիների դժգոհությունները հասունանան, ապա ՀՀ իշխանությունները կարող են խնդիրների առաջ կանգնել, իսկ եթե նրանց հարի նաև հայաստանյան հասարակության՝ իշխանություններից դժգոհ հատվածը, ապա նաև իշխանափոխության հարց կարող է բարձրանալ։ Ուստի, ՀՀ գործող իշխանությունները փորձում են մի կողմից՝ նախօրոք կանխել այդպիսի սցենարը և ամեն ինչ անել, որ արցախցիները պառակտվեն, միասնական դիրքերից հանդես չգան ու կարևոր հիմնահարցերից իրենց ուշադրությունը շեղեն դեպի երկրորդական հարցեր, մյուս կողմից էլ ֆոն ստեղծել, որպեսզի Հայաստանի ղեկավարությանը հեռացնեն պատասխանատվությունից, չնայած որ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ալիևն էլ դրանից հետո անցավ կոշտ գործողությունների։

Ավելին, երբ պաշարված Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվեցին, Փաշինյանն ընդամենը դիտորդի դերում էր: Բռնագաղթից հետո Փաշինյանը գեթ մեկ անգամ չի ընդունել արցախցիներին կամ Արցախի նախագահի հետ չի հանդիպել՝ նրանց հուզող խնդիրները հասկանալու համար, սակայն ջանում է ցույց տալ, թե իր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում արցախցիներին օգնելու համար։ Երեկ էլ Փաշինյանն ու իր քպականներն այնպիսի պաթոսով էին հայտարարում աջակցության «նոր ծրագրի» մասին, կարծես սեփական գրպանից էին այդ գումարները վճարելու, իսկ արցախցիների խնդիրներն էլ համակարգային լուծումներ էին ստանալու: Իսկ իրականում բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներն ավելի շատ լուծվում են անհատների միջոցով, քան պետության: Եվ պետական համապատասխան մարմինների անկազմակերպվածության, հաճախ անգործության արդյունքում արցախցիները անորոշության մեջ են հայտնվել։

Ավելին, ինչպես նույն Փաշինյանն ասաց, արդեն իսկ մի քանի հազար արցախցի հեռացել է երկրից, ու այս միտումը, ցավոք, պահպանվում է։ Արցախցիների արտագաղթը վկայում է այն մասին, որ իշխանությունները ընդունակ չեն անգամ հարյուր հազար բռնի տեղահանվածների պահել մեր երկրում։ Խորքային առումով նրանք նույնիսկ մոտիվացված էլ չեն, որ արցախցիները մնան, քանի որ որոշ ժամանակ անց Արցախի հարցը կարող է նորից բարձրանալ, իսկ իրենք հազիվ էին ազատվել այդ «բեռից», որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեն ու «խաղաղության դարաշրջան» բացեն։ Այնինչ, մեր ազգային շահերը պահանջում են արցախցիներին ամեն գնով պահել Հայաստանում, որտեղ պետք է գործի նաև Արցախի կառավարությունը, ապա բարենպաստ պայմանների դեպքում ապահովել այդ մարդկանց վերադարձն իրենց պատկանող տարածքներ, որպեսզի գոնե հայաբնակ տարածքները հակառակորդը չյուրացնի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տունՀող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել ԿիրանցԿարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանՀանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենադիտված