Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից


Հա՛մ իրենք ոչինչ չեն անում, հա՛մ էլ մյուսներին խանգարում են․ «Փաստ»

Վերլուծություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, բնակչության ֆիզիկական անվտանգության պաշտպանությունը պետության անվիճարկելի առաջնահերթությունն ու պարտականությունն է: Այդպես պետք է լինի: Մեր մեջ ասած՝ պետության կազմավորումն առաջնահերթ հենց այդ խնդիրները լուծելու համար է: Պետության քաղաքացիները (առանձին դեպքերում՝ հպատակները) առաջին հերթին հենց դրա համար են հարկեր և տուրքեր վճարում, որպեսզի գոյացած միջոցներով օրվա իշխանությունը կարողանա լուծել վերոնշյալ խնդիրները: Հիմա, ու սա արդեն ամենևին գաղտնիք չէ, այլ փաստացի իրականություն, ստացվել է այնպես, որ տարբեր անձանց նախաձեռնություններով ու հասարակական կարգով ձևավորվել են մասնավոր խմբեր, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում լծվել են ինքնապաշտպանական խնդիրների լուծմանը, որոշակի թվով մարդկանց ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարրական կանոնները սովորեցնելուն, սահմանների կահավորմանը: Նման նախաձեռնություններից է, օրինակ՝ «Ողջ մնալու արվեստը» կենտրոնը, չնայած միայն իրենք չեն այդ «գծի վրա»:

Դա, մեծ հաշվով, պետական կառույցների անգործության կամ անուշադրության պայմաններում գոյացած վակուումը ինչ-որ կերպ «լցնելուն» նպատակաուղղված բնական դրսևորում է: Այլ կերպ դա կոչվում է հանրության ակտիվ շերտի ինքնակազմակերպում, ինչը, ի դեպ, բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Պետք է նկատել, որ նման նախաձեռնությունները ցանկացած պարագայում ողջունելի են: Դե, գոնե տրամաբանությունը հուշում է, որ պետք է ողջունելի համարվի: Բայց ինչն է հետաքրքիր. հատկապես մերձիշխանական կամ այդպիսին ընկալվող շրջանակներից որոշակի հակաքարոզչություն է իրականացվում այսօրինակ նախաձեռնությունների դեմ: Չնայած, այս դեպքում «հակաքարոզչությունը» մի փոքր մեղմ ձևակերպում է, քանի որ այն, ինչ դրսևորվում է, ավելի շուտ ու ավելի շատ ուղղորդված արշավ է հիշեցնում: Հետաքրքիր է, այդ ի՞նչ են անում նման նախաձեռնությունները, որ հայտնվել են նման հակաքարոզչության թիրախում:

Որքան հայտնի է, նման նախաձեռնությունների նպատակներից առաջինը այն է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական պատկերացումների ու կանոնների տիրապետի: Դա, հասկանալի է, հնարավոր է նախաձեռնություններով հետաքրքրված մարդկանց խմբերի պարապմունքներով, դասընթացներով: Վա՞տ է... Բացի այդ, մասնավոր նախաձեռնությունները նպատակ են հետապնդում, այսպես ասած, «պաշտպանության երկրորդ գիծն» ապահովել, ամրապնդել: Հայտնի է, որ օրինակ՝ «Գմբեթ» անվանումը կրող ծրագրերով նպատակ կա կառուցել-կահավորել (նախապատրաստել) առնվազն 500 կրակային հենակետ՝ առավել բարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ հնարավորության դեպքում՝ դրանց թիվը հասցնել 4700-ի՝ սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում: Վա՞տ է...

Մարդիկ, մեծ հաշվով, ցանկանում են անել և անում են բաներ, որոնք, ևս մեկ անգամ ընդգծենք, առաջնահերթ հենց պետական մարմինները պետք է անեին: Եթե կուզեք իմանալ, պետությունն արդեն պետք է ինքնապաշտպանական բազմաթիվ ջոկատներ կազմավորած լիներ բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Այնպես, որ յուրաքանչյուր բնակիչ առաջին իսկ կրակոցների դեպքում իմանար, թե ինքն ուր է գնում, ինչ պետք է անի: Ըստ որում, պետությունը նման աշխատանքներ պետք է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսեր իրականացնել: Առնվազն 3 տարի ի՞նչ է արվել կամ՝ դրա նման ինչ-որ բան արվե՞լ է: Նկատի ունենք համապետական ընդգրկմամբ: Ոչինչ: Երևի միայն բարձրահարկ շենքերի նկուղներն են քիչ թե շատ մաքրվել, ու... վերջ: Համարել են, որ դրանով «ապաստարանների» հարցերը լուծվեցին: Հա, մեկ էլ «օդային տագնապի» մասին ինչ-որ թռուցիկներ են փակցրել շենքային հայտարարությունների վահանակներին ու՝ վերջ: Լավ, ինչ արել կամ չեն արել: Դրա մասին չէ խոսքը:

Հիմա առանձին մարդիկ, անհատներ, մարդկանց խմբեր նախաձեռնություն են ցուցաբերել և ինչ-որ բան են անում: Որևէ իշխանություն պետք է գոնե գոհ ու շնորհակալ լինի, որ հայտնվել են մարդիկ, որոնք իր գործի, իր բեռի մի որոշակի մասը վերցրել են իրենց ուսերին: Թվում է՝ պետք է ակտիվորեն համագործակցեն, ջանքերը համատեղեն, եթե պետք է՝ միասնական համակարգում իրականացնեն: Բայց չէ, երևի մեր իրականության մեջ նորից գործում է «ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» մոտեցումը: Լավ, չեք ուզո՞ւմ օգնել, համագործակցել, նպաստել, մի՛ օգնեք: Բայց եթե չեք օգնում, գոնե մի՛ խանգարեք: Վերջին հաշվով, պարոնայք իշխանավորներ, այդ ձե՛ր գործունեությունը, իսկ որ ավելի ստույգ է՝ անգործությունն է առաջին հերթին բերել նման նախաձեռնությունների գոյության անհրաժեշտությանը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանՀանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Ամենադիտված