Քամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տուն Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել Կիրանց Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան


Պատերազմի հերոսների արժեզրկումը և հեղափոխական «հերոսների» բուծումը

Վերլուծություն

Իշխանափոխությունից ի վեր «թավշյա» իշխանությունները ջանում են Հայաստանում ներմուծել նոր արժեհամակարգ։ Իշխանական քարոզչական մեքենան արժեքային մակարդակում ամենից բարձր աստիճանի վրա է դնում իրենց կողմից կատարված հեղափոխությունը։

Ընդհանրապես, ամեն ջանք գործադրվել է, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» արժևորվի, նույնիսկ հատուկ թանգարան ստեղծելու գաղափար է եղել: 

Բայց քանի որ ինքնին իշխանափոխության գործընթացը Արցախի ազատագրման, Հայաստանի անկախության հռչակման ու ընդհանրապես այլ ձեռքբերումների համեմատ աննշմար երևույթ է, ուստի իշխանական քարոզչությունը առաջին հերթին սորոսականների ձեռքով փորձ է կատարում արժեզրկել Արցախյան ազատամարտը և պատերազմի հերոսներին։ 

Իրենք առաջնորդվում են այն սկզբունքով, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան մարտի դաշտում մեր ժողովրդի ձեռքբերումները։ Մենք չենք ասում, դրա մասին վկայում են իրենց բազմաթիվ ելույթներ ու արտահայտություններ:

Արդյունքում, որքան էլ ցավալի լինի, կամա, թե ակամա, արժեզրկվում է Արցախյան ազատամարտը, փորձ է արվում հանրային գիտակցության մեջ այդ ազատամարտի հերոսների անցած մարտական ուղին հողին հավասարեցնել՝ պիտակավորելով նրանց ու վարկաբեկելով:

Մի խոսքով՝ փորձ է կատարվում հասարակության ենթագիտակցության մեջ ներմուծել այն մտայնությունը, թե նրանք, ովքեր հեղափոխությանն են մասնակցել, պակաս հերոսներ չեն և նույնիսկ առավելություններ ունեն մարտական մեծ ճանապարհ անցած մարդկանց նկատմամբ։ 

Իսկ այս մեսիջները տեղ հասցնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ փաստերն աղավաղելու և դրանք իրենց ձեռնտու անկյունից ներկայացնելու համար։

Այսպես, օրինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «հայտնի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե Վիտալի Բալասանյանն ապրիլյանի ժամանակ փիառի համար է գնացել առաջնագիծ։ 

Լավ, Անդրանիկ Քոչարյանի առումով ամեն ինչ պազ ու հասկանալի է, այլ բան սպասել դժվար է: Սակայն եթե իր թիմակիցները չեն դատապարտում նրա հերթական «գլուխգործոցը», կարելի՞ է ենթադրել, որ համաձայն են նրա հետ: 

Ի վերջո, վստահ ենք, որ նույն այդ թիմում քիչ չեն այնպիսիք, որոնք դեմ են քարոզչական այս «գծին», սակայն չեն կարողանում հակադրվել: 

Այնինչ, պարզապես պետք է հասկանալ, որ մարտական ուղի անցած գեներալի համար առաջնագիծ գնալը ուղղակի պարտականություն էր այդ օրերին։ 

Նա պարզապես չէր կարող չգնալ: Իսկ «նա» ասելով՝ նկատի ունենք ոչ միայն Բալասանյանին, այս դեպքում գործ ունենք հավաքական դերանվան հետ, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք անցել են պատերազմի թոհուբոհով: 

Իսկ ովքե՞ր էին երկիր պաշտպանելու, սահմանագծին ցանկացած թեժացման մասին լուրեր լսելուն կամ կարդալուն պես՝ իրենց տան մահճակալի տակ թաքնվողնե՞րը...

Իսկ ահա ԱԽ քարտուղար (հատուկ ընդգծում ենք՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ քարտուղար) Արմեն Գրիգորյանը, խոսելով Վիտալի Բալասանյանի և Արցախի մյուս հերոսների մասին, ասել է. «Ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել...»։ 

Այսինքն՝ ԱԽ քարտուղարը, ով պետք է գոնե տարրական պատկերացում ունենար պատերազմի, Արցախյան ազատամարտի, Արցախի ազատագրման ու այդ ամենի համար վճարված գնի մասին, իրենց կատարած հեղափոխությունը և Արցախյան ազատամարտը մեկ հարթության վրա է դիտարկում՝ ակնարկելով, թե ինքն էլ ազատամարտի հերոսներից պակասը չէ, քանի որ ինքն էլ ուրիշ «հերոսություն» է կատարել՝ մասնակցել է հեղափոխությանը։

Ու զավեշտը նույնիսկ հասնում է այնտեղ, որ իշխանական ճամբարից հնչում են կոչեր ընդհանրապես չհերոսացնել պատերազմի բովով անցած մարդկանց, կամ հերոսներ փնտրել ուրիշ տեղերում։ 

Ասենք՝ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը այս թեզիսի առաջ քաշման էտալոնային օրինակն էր։ 

«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից», - նշել էր վերջինս: 

Նման դեպքերում դժվար է Վահրամ Սահակյանի բառապաշարից մեղմ բառապաշար ընտրել՝ բնորոշելու նման գրառումները, որոնք, ըստ էության, հասարակական ընկալումներում ևս «հեղափոխություն» անելու ծրագրի մի մաս են:

Այդ ծրագրի մաս են նաև կեղծ խաղաղասիրության և հասարակությանը խաղաղության նախապատրաստելու արհեստական դրսևորումները։ 

Պարզապես լրջանալ է պետք. ոչ մի հեղափոխություն, ոչ մի իշխանափոխություն, ոչ մի իշխանություն ոչինչ չարժեն երկրի, պետության ու ժողովրդի անվտանգության ու արժեհամակարգերի դեմ: 

Այնպես որ, ոչ մի վայրկյան չի կարելի թուլացնել հասարակության զգոնությունը, չի կարելի վարկաբեկել անցյալն ու այդ անցյալում հաղթանակներ կերտած անձանց։ 

Դրանով մենք գնում ենք բարոյալքման ճանապարհով, իսկ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

Լատիներեն մի ասացվածք կա՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի (Si visраеет, para bellum)։ Սրանում մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: 

Իսկ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում, ինչով անընդհատ սպառնում է թշնամին, ովքե՞ր են սահման պահելու ծառայության մեջ գտնվող զինվորների ու սպաների հետ: Հաստատ ոչ մահճակալի տակ թաքնվողները, այլ հենց այն հերոսները, որոնց պետք է փնտրել պատերազմի դաշտում: 

Ասֆալտի «հերոսներ» շատ ենք տեսել...

Հ.Գ.-Այս ամենի գագաթնակետը իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանի խոսքերն էին, թե «խորհուրդ կտամ Բալասանյանին զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի»: 

Սա բացահայտ սպառնալիք է, և քանի որ նման արտահայտության հեղինակը իշխանական պատգամավոր է, ապա կարող է դիտարկվել նաև որպես կանաչ լույս բռնության համար: Հետո մտածում ենք, թե որտեղից են գալիս ատելությունը, թշնամանքն ու բռնությունը: Բայց դե, երևի «քայլողներին» ամեն ինչ կարելի է:

Քամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տունՀող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել ԿիրանցԿարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանՀանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է
Ամենադիտված