Կզրկե՞ն Լևոն Քոչարյանին մանդատից․ ի՞նչ է սպասվում նրան՝ ըստ Գեղամ Նազարյանի
ՎերլուծությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես չեմ կարծում, որ գլխավոր դատախազն այքան կանլրջանա, որ մտնի Ազգային ժողով ու փորձի Լևոն Քոչարյանին պատգամավորական մանդատից զրկել։ Եթե դա լինի, կնշանակի, որ դատախազը ուղղակի խաղում է իր իսկ հեղինակության հետ։ Այս հորինված գործը շարունակելու համար, կարծում եմ, դա չի լինի»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ի դեպ, այս պարագայում նույնպես հենց Ազգային ժողովի համաձայնությունն է պետք, որ այս քրեական գործը շարունակվի։ Այ սա ես չեմ բացառում, կարող են նման քայլ անել, բայց ես էլի խորհուրդ չեմ տա, որովհետև մեր երկրում սարքովի գործերը առանց այդ էլ շատ են։ Ես կողմ եմ իհարկե, որ բոլոր հանցագործները պիտի բանտում լինել, բայց այս դեպքում իհարկե խոսքը շինծու գործի մասին է։ Մարդուն ծեծի են ենթարկել, մի բան էլ իր վրա են քրեական գործ հարուցել։ Տեսանյութեր կան, բոլորը տեսել են ու բոլորը հասկանում են՝ ինչի մասին է խոսքը»,- հավելեց նա։