Ոստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահին Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան


Հայ-ռուսական դաշինքի ցանկացած այլընտրանք նոր կորուստներ է բերելու Հայաստանին

Վերլուծություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ստիպում է հանգել մի եզրակացության, որ լարված արտաքին և ներքին  քաղաքական զարգացումներ են սպասվում, որոնք «թանկ» են նստելու ոչ միայն հայաստանցիների վրա, այլև աշխարհասփյուռ հայությանը ևս երանելի օրեր չեն սպասվում: Ակնհայտ է, որ արևմուտքի կողմից տարվում է Հայաստանը Ռուսաստանից պոկելու, անջատելու անթաքույց քաղաքականություն և հոժարակամությունը, որով ՀՀ իշխանությունները կուլ են տալիս խայծը՝ չի վրիպում նաև պաշտոնական Մոսկվայի հայացքից: Ինչ արժի միայն այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները ամիսներ շարունակ դեմարշ են կազմակերպում և վարչապետի մակարդակով չեն մասնակցում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպված հանդիպումներին, փոխարենը՝ Բրյուսելից Երևան չեն վերադառնում:

Վերը նշված նպատակին հասնելու համար արևմուտքը մշտապես օգտագործում է նույն մեխանիզմներն ու տեխնոլոգիաները: Դիցուք, ընդամենը օրեր առաջ Սասնա Ծռեր շարժումը երթ էր կազմակերպել Երևանի կենտրոնում, որի գլխավոր մեսիջը առաջին հայացքից ավելի քան հայրենասիրական է և ականջահաճո՝ «երկիրը պետք  է փրկվի վերջնական թրքացումից»: Միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ երկիրը ըստ երթի կազմակերպիչների պետք է «փրկվի» արևմուտքի պատրոնաժի տակ և երթի ժամանակ ԱՄՆ դրոշների բազմազանությունը ահավասիկ՝ դրա մասին է վկայում: Եվ հենց այստեղ է որ ակնհայտ զուգահեռներ են ի հայտ գալիս, այն պրոցեսների հետ, որոնք տեղի ունեցան Վրաստանում՝ Վարդերի հեղափոխությունից հետո և Ուկրաինայում՝ Մայդանից հետո:  

Բոլոր ժողովրդական շարժումներն էլ, այդ թվում 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մատուցվում են հայրենասիրական «սոուսի» տակ և հենվում են ժողովրդական լայն շերտերի աջակցության վրա: Օրինակ՝ Վարդերի Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Վրաստանի քաղաքացիները դուրս էին եկել փողոց իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով: Իսկ այժմ ամենաուշագրավը: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իր հուշերում վկայում է, որ նույնիսկ հեղափոխության անվանումը տվել է ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրագրող Ռայան Չիլկոտը, որը հարցազրույցների միջոցով ներկայացրել է Վրաստանում կատարվող իրադարձությունները: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ մինչև «Վարդերի հեղափոխությունը», ընդամենը երեք ամսվա ընթացքում Սորոսի հիմնադրամները վրացական ընդդիմությանը փոխանցել են շուրջ 42 միլիոն դոլար:  Թե ինչ եղավ ընդամենը մի քանի տարի անց՝ 2008-ին՝ հիշում ենք բոլորս՝ պատերազմ ՌԴ հետ, որի արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան:

Գանք Ուկրաինա` Եվրոմայդան, կամ ինչպես այլ կերպ են անվանում՝ արժանապատվության հեղափոխություն: Այստեղ էլ ուկրաինական ընդդիմությունը կոչ էր անում դուրս գալ փողոց և պահանջել Վիկտոր Յանուկովիչից կնքել եվրոասոցացման պայմանագիր:  ԱՄՆ պետքարտուղարությունը շտապել էր իր աջակցությունը հայտնել ընդդիմադիրներին, բացի այդ, բոլորն էլ հիշում են, թե ինչպես էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը թխվածքաբլիթ բաժանում ցուցարարներին: Ըստ այդմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրոմայդանի հիմնական շահառուն հենց արևմուտքն էր: Թե ինչ եղավ հետո՝ նույնպես գաղտնիք չէ: Ուկրաինան կորցրեց Ղրիմը, ընթացիկ պատերազմի արդյունքում՝ չնայած արևմուտքի ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցությանը արդեն իսկ կորցրել է Դոնեցկն ու Լուգանսկը և կարծես թե տարածքային կորուստները այդքանով չեն ավարտվելու:

2018-ին Երևանում հարյուր հազարավոր քաղաքացիներ պայքարում էին ավելի արժանապատիվ կյանքի համար: Մինչդեռ արդյունքը հինգ տարի անց արժանապատվության հետ որևէ աղերս չունի՝ ՌԴ հետ դաշնակցային  հարաբերությունների զրոյացում, պատերազմ, խայտառակ կապիտուլյացիա, Արցախի կորուստ, հարյուր հազարավոր փախստականներ, անվտանգային լրջագույն խնդիրներ ՀՀ համար: 

Այս երեք դրվագները միավորող մի շարք առանձնահատկություններ կան; Նրանք բոլոր էլ ի հայտ էին գալիս հայրենասիրական հողի վրա, այնուհետև շատ արագ  վերածվում արևմուտքի կողմից վերահսկվող և կառավարվող պրոյեկտների և ինչպես տեսնում ենք՝ հետևանքն էլ երեք դեպքում նույնն է՝ պատերազմներ, կորցրած տարածքներ, խեղված ճակատագրեր: Այդ իսկ պատճառով այսօր Երևանի փողոցներում հնչող՝ երկիրը արևմուտքի օգնությամբ փրկելու կոչերը և ՀՀ իշխանությունների կողմից՝ «վեկտոր փոխելը» առնվազն մտահոգություն են առաջացնում: Եթե ՀՀ իշխանությունները իրապես ցանկանում են լուծել ՀՀ գլխին դամոկլյան սրի պես կախված անվտանգային խնդիրները, որոնք հենց իրենք էլ ստեղծել են՝ արևմուտքի ասեղը թելելով, ապա պետք է գիտակցեն, որ ՌԴ հետ ռազմաքաղաքական համագործակցությունը պարզապես այլընտրանք չունի, իսկ այլընտրանք գտնելու ցանկացած փորձ բերելու է միայն նոր կորուստների՝ վերը բերված օրինակները ասվածի վառ ապացույցն են: Մնում է սովորել պատմությունից դասեր քաղել:

 

Ոստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահինՍպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան». Կիրանցում լարված է Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆԱրման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ
Ամենադիտված