Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետ Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»


Նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ

Վերլուծություն

Արցախի նախկին պետնախարար, հասարակական, քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը արդեն մեկ ու կես ամսից ավելի ադրբեջանական բանտում է գտնվում։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամուրջն անցնելու փորձի ժամանակ, ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին, տեղափոխել Բաքու, 4-ամսյա կալանքի ենթարկել և մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել։

Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվեց Արցախ, որոշ ժամանակ անց դարձավ Արցախի պետնախարարը։ Ադրբեջանի իշխանությունները, ընդհուպ ամենաբարձր մակարդակով՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, սկսեցին պահանջներ ներկայացնել Ռուբեն Վարդանյանին հեռացնելու, նրան մեղադրանքներ հասցեագրելով, անվանարկելով և վիրավորելով։ Ի վերջո Արցախի իշխանությունները տեղի տալով Ադրբեջանի, նաև Հայաստանի իշխանությունների ճնշումներին պետական նախարարի պաշտոնից հեռացրեցին Ռուբեն Վարդանյանին, որը ոչ թե հեռացավ Արցախից, թեև ուներ այդ հնարավորությունը, այլ ստեղծեց Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, մի խումբ համակիրների հետ զգալի աշխատանք տարավ շրջափակման պայմաններում ապրող արցախցիների կարիքները հոգալու, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ և, բնականաբար, Ադրբեջանը չէր կարող ներել այս հանգամանքը ու մինչ տարբեր գերագնահատված անձինք կարողացան բարեհաջող «պլստալ» Հակարիի կամրջից և հայտնվել Հայաստանում, Ռուբեն Վարդանյանը այն 8 պետական գործիչներից մեկն էր, որին ադրբեջանցիներն առանց այլևայլության ձերբակալեցին և տեղափոխեցին Բաքու։ Ի դեպ մեր հավաստի տեղեկություններով Ալիևի ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հասցեին հնչեցրած հոխորտանքներից և պահանջներից հետո Կարապետյանը նույնպես հեռացավ համակարգից։  Ինպես միշտ սցենարը նույնն էր, արդյունքը նույնպես։

Իհարկե, սուտ կլինի ասել, թե նրա ձերբակալությունը լուրջ միջազգային աղմուկ չբարձրացրեց։ Իր պաշտոնավարման կարճ ընթացքում Ռուբեն Վարդանյանը հասցրել էր շփվել բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների, լուրջ քաղաքական ու հասարակական դեմքերի հետ, կարճ ժամանահատվածում արցախցիների ձայնը լսելի դարձնելով աշխարհի տարբեր երկրներում, ուստի և նրա ձերբակալությունից հետո ևս լուրջ ալիք բարձրացավ։

Մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն օրինակ գրել էր, թե միանում է Ռուբեն Վարդանյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու արդարացի պահանջին։ «Ռուբեն Վարդանյանն առանձնանում է որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, նա միջազգայնորեն ճանաչված բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի համահիմնադիրը, մարդասիրական նախաձեռնություն, որն աջակցում է խաղաղության կառուցմանը և կրթություն ու առողջապահություն է տրամադրում ամբողջ աշխարհի մարդկանց»,- նշել էր անվանի ֆուտբոլիստը։

Լրագրող և քաղաքական գործիչ Մաքսիմ Շևչենկոն էլ նկատել էր, թե Ռուբեն Վարդանյանն իրեն տղամարդավարի է պահում, հավատարիմ է իր հռչակած գաղափարներին, նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ, սա չի կարող անձնական հարգանք չառաջացնել նրա նկատմամբ։ Արցախի նախկին պետնախարարի հետ կապված իրավիճակին անդրադարձել է նաև ամերիկյան «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ CNN-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորմանը, նշել է, որ Վարդանյանի հետ աշխատել է 23 տարի, Հայաստանում տասնյակից ավելի մարդասիրական և բարեգործական նախագծեր իրականացրել։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր աղմկահարույց տեսաուղերձում հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն է խնդրել Ադրբեջանին ձերբակալել Ռուբեն Վարդանյանին։ «Ստույգ գիտեմ, որ հենց Հայաստանի կառավարության ղեկավարն է մտահոգված իր աթոռը պահելուն, դիմել է Ադրբեջանին հայ ժողովրդի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով, մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որը կարող է խիստ լինել միայն մեր ժողովրդի հետ դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողովրդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության ու խաղաղ ապագայի մասին, երևի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- ասել էր Արշակ Կարապետյանը։

Եվ, իսկապես, այն մարմինները, որոնք կոչված են ինչ-որ գործունեություն ծավալելու ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաև Ադրբեջանի կողմից գերեվարված այլ պետական պաշտոնյաներին և հասարակ քաղաքացիներին Հայաստանին վերադարձնելու հարցով գրեթե անգործության են մատնված, բացարձակապես լռում են, որևէ տեղեկություն չեն հայտնում, իսկ մինչ այդ բազմաթիվ մարդիկ օրեր, ամիսներ, անգամ տարիներ են անցկացնում ադրբեջանական բանտում։

Գրեթե բոլորը, այդ թվում Ադրբեջանում վստահ են, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են անհիմն, ինչ-որ մի օր Վարդանյանը կլինի ազատության մեջ, կշարունակի հանուն Հայաստանի և հայ ժողովրդի իր հասարակական, քաղաքական գործունեությունը, և արդյոք, այն մարդիկ, ովքեր որ նպաստեցին նրա ձերբակալությանը կկարողանան ուղիղ նայել Ռուբեն Վարդանյանի աչքերի մեջ։

Հայկ Առաքելյան

Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան». Կիրանցում լարված է Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆԱրման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՍյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՎարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն․ Միհրան Մախսուդյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելՀաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-ից
Ամենադիտված