Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի տաս-հարկանի շենքին. կան տուժածներ, բնակիչներին տարհանում են Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Ով մտավորական է, այստեղ է. թող ոչ ոք չնեղանա. եթե էստեղ չէ, թող վերցնի իր վրա. Արման-Նուռ Այս վախի և կեղծիքի մթնոլորտը հօդս է ցնդելու երիտասարդների ցասումով Եթե չհեռացնենք այս իշխանությանը, շատ շուտով կկորցնենք նաև Հայաստանը ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը Մատենադարանից Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին Չխանգարելը` զուսպ լինելն է, օգնելը` Հրապարակ իջնելը


«Ընկերասեր էր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով». տանկիստ Սամվել Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Վարանդայում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի երեխա էր Սամվելս, բայց մեծանալով՝ լրջացավ, փոխվեց: Ժիր էր, ընդունակ: Ընկերասեր, հարեհաս, բոլորի հանդեպ հարգանքով էր, թե՛ իրեն էին հարգում, թե՛ ինքն էր բոլորին հարգանքով վերաբերվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Սիրունը:

Սամվելի մանկությունն անցել է Ազատամուտ գյուղում, հինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Տավուշի մարզի Սևքար գյուղ, այստեղ դպրոց է հաճախել, Սևքարում նրա պատանեկությունն է անցել: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում նորմալ սովորել է, բայց ուսանող լինել չի հասցրել: Սամվելը դպրոցին զուգահեռ երկրորդ դասարանից հաճախել է սամբոյի: «Իր ցանկությամբ ընտրեց այդ սպորտաձևը: Մինչև 1617 տարեկանը սիրով հաճախել է սամբոյի: Արցախում, Ռուսաստանում, Հայաստանում տարբեր մրցումների է մասնակցել, բազմաթիվ մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր ունի: Մոսկվայում, մասնակցելով մրցումների, գրավել է մրցանակային երրորդ տեղը: 17 տարեկան էր, սկսեց պատրաստվել բանակ զորակոչվելուն և սամբոյի մարզումները թողեց»: Մայրիկն ասում է՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ ուներ:

«Իր հիմնական երազանքը տրակտոր ունենալն էր, այն վարելը, այգեգործական աշխատանքներում օգտագործելը: Իջևանում ջերմոցներ էին կառուցում, օրվա մեջ մի քանի ժամով գնում էր, օգնում, սովորում տրակտոր վարելու հմտությունները: Վարորդական իրավունք արդեն ուներ, մյուս երազանքները կյանքի էր կոչելու բանակից զորացրվելուց հետո»: Սամվելը բանակ է զորակոչվում 2020 թ. հունվարի 7-ին: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է տանկիստ: Վեց ամիս անց տեղափոխվել է Վարանդա (Ֆիզուլի), որտեղ էլ իր ծառայությունը շարունակելու էր մինչև զորացրվելը: Երբ հետաքրքրվում եմ, թե ինչ տրամադրվածությամբ է որդին մեկնել բանակ, տիկին Սիրունն արձագանքում է՝ շատ մեծ սիրով է մեկնել: «Բանակում ծառայելու ժամանակ էլ ընդունակ է եղել, աշխատասեր: Առաջադիմությունը բարձր էր, բավականին մեծ շրջապատ էր ստեղծել: Գոհ էր ծառայությունից, երբեք չէր տրտնջում:

Ցավոք, համավարակի ամիսներն էին, ո՛չ մենք կարողացանք իրեն այցելել, ո՛չ էլ նա կարողացավ արձակուրդ գալ: Պատերազմից հետո, երբ ցանկանում էինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել, ինչպես, այդ ընթացքում հանդիպեցինք հրամանատարների հետ: Բոլորն իր մասին գովասանքի, դրական խոսքեր էին ասում, նշում էին, որ իր ոգին, ինչպես ասում են, «տեղն» է եղել անգամ պատերազմի ծանր օրերին: Երբեք որևէ հարցում չի ընկճվել»,պատմում է տիկին Սիրունը: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Ամեն օր խոսել ենք իր հետ, թեկուզ մի քանի րոպեով, բայց լսել ենք իր ձայնը: Հոկտեմբերի 11-ին զանգահարեց, խոսեցինք վերջին անգամ: Հարց ու փորձ էինք անում, թե ինչ ունի, շոր ու ուտելիք ունե՞ն, ասում էր՝ ամեն ինչ էլ ունենք, այնքան ուտելիք ունենք, որ էլ ասելու չի: Չի բողոքել ոչ մի բանից, հակառակը՝ անգամ պատերազմի ծանր պահերին ասում էր, որ ամեն ինչ նորմալ է»:

Տանկի մեխանիկ-վարորդ Սամվելը զոհվել է հոկտեմբերի 13-ին գրադի հարվածից, հաջորդ օրն առավոտյան ընտանիքը ստացել է որդու մահվան բոթը, նրանց հայտնել են, որ Սամվելն արդեն Հայաստանում է: «Իր տանկի հրամանատարն է ընկերոջը զանգել, հայտնել, թե որ ուղղությամբ են գնում, ու ասել՝ հետ գալու հույս չկա: Մինչև Սամվելի հրամանատարի ընկերը՝ արցախցի Վիլենը, հասնում է այնտեղ, տեսնում է, որ բոլորը զոհվել են, իր ընկերոջ հետ նաև տղաներին է դուրս բերում: Դրա շնորհիվ է, որ Սամվելս շուտ է տուն հասել, հակառակ դեպքում՝ իրեն էլ երևի շատ կփնտրեինք»: Վարանդայում տղաները շրջափակման մեջ են հայտնվել, բայց արդեն տանկով չեն եղել:

«Զինակից ընկերների պատմությունների համաձայն, Սամվելը երկու անգամ ընկել է շրջափակման մեջ, բայց հնարամտության, խիզախության շնորհիվ տղաների հետ կարողացել են դուրս գալ ծանր իրավիճակից: Երրորդ անգամ կրկին շրջափակման մեջ հայտնվելով՝ «կորցրել» են իրենց զրահատեխնիկան: Դրանից հետո նրանց հրահանգել են բարձունք պահել, հետևակի մաս են կազմել»: Սամվելն ավագ քույրիկ ունի, տիկին Սիրունը՝ երկու թոռ: «Սամվելը քույրիկի երեխաներից որևէ մեկին չի տեսել, բայց իմացել է քրոջ առաջնեկի ծնվելու լուրը: Ավագ թոռս մեկ ամսական էր, երբ Սամվելը զոհվեց: Սամվելից հետո աղջիկս դարձավ մեզ ուժ տվողը, իհարկե՝ նաև թոռնիկներս: Շատ կարևոր էր, որ նա մեզ մենակ չթողեց, մեր կողքին է»:

Հ. Գ. - Սամվել Սահակյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Սամբոյի ֆեդերացիայի պատվոգրով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի տաս-հարկանի շենքին. կան տուժածներ, բնակիչներին տարհանում են Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Ով մտավորական է, այստեղ է. թող ոչ ոք չնեղանա. եթե էստեղ չէ, թող վերցնի իր վրա. Արման-Նուռ Այս վախի և կեղծիքի մթնոլորտը հօդս է ցնդելու երիտասարդների ցասումով Եթե չհեռացնենք այս իշխանությանը, շատ շուտով կկորցնենք նաև Հայաստանը ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը Մատենադարանից Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին Չխանգարելը` զուսպ լինելն է, օգնելը` Հրապարակ իջնելըԵրևանում գործարկվելու է էլեկտրական շչակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Toyota Highlander»-ը, «Mercedes»-ը ու «Ford Fusion»-ը Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին էԴուք եք այս իրավիճակում վարչապետի լավագույն թեկնածուն․ Կարին Տոնոյանը՝ Բագրատ ՍրբազանինՎիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է Գյումրիում մեկնարկել է ավտոերթը՝ դեպի Մարմաշեն, այնուհետև ԵրևանBoeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկում Ձմեռ՝ գարնան կեսին. Լվովը պատվել է հսկայական չափսերի կարկուտով և ձյունով (տեսանյութ) ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը hաղթել է Բելառուսին Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ) Մարդկանց արթնացնելու գործընթացը սկսվել և շարունակվում է. Գառնիկ ԴանիելյանԲագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն Հայրենիքի Բագրատ Սրբազանը` իր առողջական վիճակի մասին Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳիշերն արտակարգ է եղել Լամբադա կամրջի մոտՎթարային ջրանջատում. 6 ժամ ջուր չի լինի Անձրև, ամպրոպ, կարկուտ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննnրմալ կյանքը, բայց վախենում կամ ալարում ենք հաջողության համար մի քանի օրից ավել պայքարել. Վահե Հովհաննիսյան «Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը․ նրան նոր մրցանակ են տվել Մենք կստանանք այն, ինչ ցանկանանք․ Իլհամ Ալիև Ողբերգական դեպք. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ուղիղ. Բագրատ Սրբազանը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԾառայակիցը զորամասում վիճաբանության ժամանակ կրակել է զինծառայակցի վրա․ վերջինս հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հանկարծ չընկճվեք նիկոլահիստերիայից. Դավիթ ԱմալյանՊլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Իրանում երկրաշարժեր են գրանցվել, հարյուրավոր տներ են վնասվել ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայտնի է «Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Այսօր Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում
Ամենադիտված