11-ամյա դպրոցականը կվադրոցիկլով վթարի է ենթարկվել․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է (տեսանյութ) Lարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ) Կարմիր բերետավորների հրմշտոցից լրագրողը ուշագնաց եղավ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին քաղաքացիներին Ով է քաղաքացին, ով միայնակ փակել էր Կիևյան փողոցը` իրեն շղթայելով ճանապարհամերձ սյուներին (տեսանյութ) Աբովյան փողոցը, Քոչար-Վաղարշյան, Գյուլբենկյան-Քոչար խաչմերուկները փակ են (տեսանյութեր) Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից Թումանյան փողոցը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը շարունակում են փակ մնալ (տեսանյութեր) Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակում․ երթեւեկությունը պարալիզացված է


2024 թվականի մարտահրավերներն ու հավանական սպասելիքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականը գլոբալ առումով բարդ տարի էր, լի ճգնաժամային իրադարձություններով։ Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում միջազգային հարաբերությունները դարձել են քաոսային ու կոնֆլիկտային։ Աշխարհի տարբեր մասերում հակամարտություններ են ծագում, իսկ եղածները՝ բորբոքվում։ Ընդհանուր առմամբ, առաջնային պլան են մղվել ոչ թե միջազգային իրավունքը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, այլ ուժի գործոնն ու սանձարձակ գործողությունները։ Անցած տարվա ընթացքում էր, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ադրբեջանը կատարյալ շրջափակման մեջ պահեց Արցախը, ապա նաև ձեռնամուխ եղավ Արցախի դեմ ռազմական ագրեսիային ու հայաթափմանը։

Պարզ է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է աստիճանաբար հոշոտել հայկական պետականությունը։ Ինչքան էլ խոսվի խաղաղության պայմանագրի կնքման մասին, միևնույնն է, Ադրբեջանը տրամադրված է մինչև վերջ զիջումներ ստանալ Հայաստանից։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման դուրս չի գալիս օրակարգից։ Վերջերս էլ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ուղղակի կարող է առիթ դառնալ Հայաստանի տարածքն օկուպացնելու, հայկական պետականության հիմքերը սասանելու համար։ Նման դրամատիկ իրադարձությունների ծավալման համար նպաստավոր պայմաններ է ապահովում միջազգային ընդհանուր աշխարհաքաղաքական լանդշաֆտը, երբ փոխվում է ուժերի բալանսը։

Ռուսաստանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական թատերաբեմի վրա, ուստի ռուսական կողմն իր դիրքերը մեր տարածաշրջանում զիջում է Թուրքիային ու հանդուրժում է, որ Անկարան իր ոտքն ամրացնի Հարավային Կովկասում, միայն թե չմիանա Ռուսաստանի դեմ հաստատված արևմտյան պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերություններում առաջնային պլան է մղվել հանկարծակիության գործոնը։ Օրինակ՝ դժվար էր կանխատեսել, որ անցած տարվա հոկտեմբերին «Համասը» կարող էր նման հանկարծակի հարձակում իրականացնել Իսրայելի դեմ։ Նույնպես էլ բացառված չէ նաև տարածաշրջանային բախման հավանականությունը՝ մանավանդ այն պայմաններում, երբ արաբա-իսրայելական հակամամարտությունն ինչ-որ պահի կարող է ավելի ծավալվել՝ ներառելով տարածաշրջանի այլ պետությունների։ Ադրբեջանը շահագրգռված է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, քանի որ դրա արդյունքում Թուրքիան ու Ադրբեջանն անկաշկանդ գործելու և պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կստանան։

Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Բաքուն փորձում է ամեն կերպ սրել հայ-իսրայելական հարաբերություններն ու Հայաստանին ներկայացնել որպես հակասեմիտական պետություն։ Իսկ այդ ֆոնին էլ Երուսաղեմի հայկական թաղամասը պարբերաբար հարձակման է ենթարկվում։ Զուգահեռ՝ հաշվի առնելով ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների սրացումը՝ Հայաստանի համար լուրջ վտանգ կարող է լինել աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների բախման թատերաբեմում հայտնվելը։ Օրինակ՝ Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրներ կարող է ունենալ, եթե սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման դեպքում Երևանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տեսադաշտում։ Մեր երկրի համար լուրջ մարտահրավեր կարող է լինել ներքին անկայունությունը, քանի որ արտաքին մարտահրավերները կարող են նաև ներքաղաքական սրացումների, հանրային տարբեր շրջանակների միջև լարվածության պատճառ դառնալ։

Ուստի 2024 թվականի համար անհրաժեշտ է նախատեսել որոշակի ուղղություններով զարգացումները, որոնք էլ կկանխորոշեն Հայաստանի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։ Արտաքին դաշտում Հայաստանից պահանջվում է շատ նուրբ քաղաքականություն վարել տարբեր ուժային կենտրոնների հետ, ժամանակ շահել կորցրած ներուժը վերականգնելու համար, իսկ մյուս կողմից էլ՝ հակառակորդին թույլ չտալ զիջումներ կորզել։ Ինչ վերաբերում է ներքին իրադրությանը, ապա հարկավոր է շեշտը դնել հանրության դիմադրական ոգին ուժեղացնելու վրա և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ազգային արժանապատվության վերականգնման ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

11-ամյա դպրոցականը կվադրոցիկլով վթարի է ենթարկվել․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է (տեսանյութ) Lարված վիճակ Թումանյան փողոցում (տեսանյութ)Կարմիր բերետավորների հրմշտոցից լրագրողը ուշագնաց եղավ Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին քաղաքացիներին Ով է քաղաքացին, ով միայնակ փակել էր Կիևյան փողոցը` իրեն շղթայելով ճանապարհամերձ սյուներին (տեսանյութ) Աբովյան փողոցը, Քոչար-Վաղարշյան, Գյուլբենկյան-Քոչար խաչմերուկները փակ են (տեսանյութեր) Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից Թումանյան փողոցը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը շարունակում են փակ մնալ (տեսանյութեր) Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակում․ երթեւեկությունը պարալիզացված էԶինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրելՈւկրաինայի ԶՈՒ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի տաս-հարկանի շենքին. կան տուժածներ, բնակիչներին տարհանում են Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Ով մտավորական է, այստեղ է. թող ոչ ոք չնեղանա. եթե էստեղ չէ, թող վերցնի իր վրա. Արման-Նուռ Այս վախի և կեղծիքի մթնոլորտը հօդս է ցնդելու երիտասարդների ցասումով Եթե չհեռացնենք այս իշխանությանը, շատ շուտով կկորցնենք նաև Հայաստանը ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը Մատենադարանից Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին Չխանգարելը` զուսպ լինելն է, օգնելը` Հրապարակ իջնելըԵրևանում գործարկվելու է էլեկտրական շչակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Toyota Highlander»-ը, «Mercedes»-ը ու «Ford Fusion»-ը Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին էԴուք եք այս իրավիճակում վարչապետի լավագույն թեկնածուն․ Կարին Տոնոյանը՝ Բագրատ ՍրբազանինՎիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է Գյումրիում մեկնարկել է ավտոերթը՝ դեպի Մարմաշեն, այնուհետև ԵրևանBoeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկում Ձմեռ՝ գարնան կեսին. Լվովը պատվել է հսկայական չափսերի կարկուտով և ձյունով (տեսանյութ) ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը hաղթել է Բելառուսին Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ) Մարդկանց արթնացնելու գործընթացը սկսվել և շարունակվում է. Գառնիկ ԴանիելյանԲագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն Հայրենիքի Բագրատ Սրբազանը` իր առողջական վիճակի մասին Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳիշերն արտակարգ է եղել Լամբադա կամրջի մոտՎթարային ջրանջատում. 6 ժամ ջուր չի լինի Անձրև, ամպրոպ, կարկուտ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննnրմալ կյանքը, բայց վախենում կամ ալարում ենք հաջողության համար մի քանի օրից ավել պայքարել. Վահե Հովհաննիսյան «Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը․ նրան նոր մրցանակ են տվել Մենք կստանանք այն, ինչ ցանկանանք․ Իլհամ Ալիև
Ամենադիտված