Այս վախի և կեղծիքի մթնոլորտը հօդս է ցնդելու երիտասարդների ցասումով Եթե չհեռացնենք այս իշխանությանը, շատ շուտով կկորցնենք նաև Հայաստանը ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը Մատենադարանից Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին Չխանգարելը` զուսպ լինելն է, օգնելը` Հրապարակ իջնելը Երևանում գործարկվելու է էլեկտրական շչակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ


Իշխանությունների դանակը՝ գիտության թիկունքին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդունենք, թե չընդունենք խորհրդային հասարակարգը, այդուամենայնիվ, պարտավոր ենք արձանագրել, որ այդ շրջանում մեր երկիրը գիտության զարգացման ամուր հիմքեր է ունեցել: Այնինչ, անկախությունից հետո լիարժեքորեն չի հաջողվել պահպանել գիտական ներուժը։ Ներկա պայմաններում, երբ մեր պետականությունն ուղղակի գոյաբանական խնդիրների առաջ է կանգնած, գիտությունն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Օրվա իշխանությունները արտաքուստ սկսել են «հիշել» գիտության մասին, որը նաև մեր անվտանգության և պետության զարգացման հենասյունն է։

Փաշինյանն անընդհատ խոսում է գիտելիքահեն տնտեսության, գիտությունը խթանելու և ոլորտին տրամադրվող ֆինանսների ավելացման մասին, սակայն իրականության մեջ գիտությունը մնում է անտեսված, քանի որ իշխանությունների համար առաջնայինը ոչ թե գիտության զարգացման մոդելների ներդրումն է, այլ միայն փիառը։ Իրականում այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը կրճատվի, գիտությամբ զբաղվելը ֆինանսական առումով դառնա ոչ նպատակահարմար։ Օրինակ՝ Փաշինյանն ընդգծում է, թե ավելացնում են գիտնականների աշխատավարձերը, բայց մյուս կողմից էլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ գիտնականներին տրամադրվող գումարները նվազեն։

Ի մասնավորի՝ 700-ից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ, ովքեր մինչ այս գիտական աստիճանի համար հավելավճարներ էին ստանում, հիմա չեն ստանա այդ գումարները, քանի որ աշխատաժամանակի ամբողջական ծավալով չեն ներգրավված գիտության մեջ։ Հասկանալի է, որ գիտնականներից շատերը միայն գիտությամբ զբաղվելով չեն կարող ներկա թանկացումների պարագայում հոգալ իրենց կարիքները, և գիտության հետ մեկտեղ նաև այլ աշխատանքներ են կատարում։ Փաշինյանը հայտարարում է, թե հավելավճարների կրճատումով փորձում են խրախուսել, որ գիտնականներն անցնեն ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի։ Բայց պարզ է, որ թեկնածուական աստիճանի 25 հազար դրամի կամ դոկտորական աստիճանի 50 հազար դրամի համար գիտությամբ զբաղվողները չեն նախընտրի թողնել իրենց երկրորդ աշխատանքը, որքան էլ գիտության մեծ նվիրյալ լինեն։ Զարմանալին այն է, որ հավելավճարների կրճատումը կառավարության կողմից հիմնավորվում է նաև նրանով, թե պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է ստեղծում։

Փաստացի այդ փոքր գումարները բյուջեի համար խնդիր են, իսկ երբ իշխող կուսակցության թիմի անդամների աշխատավարձերն ու պարգևավճարները աստղաբաշխական չափերի ավելացում են արձանագրում, որևէ խնդիր չկա։ Ստացվում է՝ պետական բյուջեի համար ծանրաբեռնվածություն չի ստեղծում այն, որ իշխանության ներկայացուցիչների շքեղ մեքենաների, տարբեր միջոցառումների վրա միլիոնավոր դրամների գումարներ են ծախսում, իսկ գիտնականներին տրվող հավելավճարը ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Դե ինչ, կարելի է փակել գիտությունների ակադեմիան, նաև դպրոցները, վերացնել կենսաթոշակները, դրանք էլ են ծանրաբեռնվածություն ստեղծում. փոխարենը քպականները տասնապատիկ ավելի եկամուտ կստանան: Իսկ եթե լուրջ, ապա իրականում որոշ ուղղություններով երկրի գիտական համակարգն աղճատելու և կազմաքանդելու գործընթաց է գնում։ Օրինակ՝ իշխանություններին պետք չէ, որ երկրում հայագիտությունն ամուր հիմքերի վրա լինի, ու դա էլ արտահայտվի կրթության շրջանակներում, ինչի արդյունքում քաղաքացիների շրջանում ազգային բարձր ինքնագիտակցություն կձևավորվի։

Պարզ է, որ բարձր ազգային արժեհամակարգ ունեցող մարդիկ կձգտեն իշխանափոխություն իրականացնել ու հեռացնել իշխանություններին, որոնք դրսի թելադրանքով մեր ազգային շահերին հակասող քայլեր են ձեռնարկում։ Ուստի, պատահական չէ, որ գիտություն ասելով՝ իշխանությունների պատկերացումների մեջ են տեղավորվում հիմնականում բնական և տեխնիկական գիտությունները, ու, ըստ այդմ էլ, նրանք մտադիր են նաև հայկական գիտությունը միջազգայնացնել։ Ու հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է արտասահմանյան բարձր գործակից ունեցող ամսագրերում կամ հրատարակություններում տպագրություններին։ Բնական և տեխնիկական գիտությունների պարագայում այս մոտեցումն ինչ-որ առումով հասկանալի է, բայց ոչ այնքան հայագիտության պարագայում։ Նախ՝ երկրի ներսում պետք է զարգացնել հայագիտությունը, արդյունքներ ստանալ, իսկ հետո միայն հանել դուրս։ Այլ կերպ ասած՝ հայագիտության արմատավորումն առաջին հերթին անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Երբ չի հաջողվում անգամ հայոց պատմության նորմալ դասագիրք գրել, ապա դրսի հրապարակումները ոչինչ չեն տալու։

Մյուս կողմից էլ՝ ուշադրություն է դարձվում գիտական արդյունքների քանակական գործոնին, օրինակ՝ ինչքան հրապարակումներ են եղել, այնինչ անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ բովանդակային գործոնի վրա։ Օրինակ՝ մեկ լուրջ նորույթ պարունակող և արդիական գիտական հրապարակումը կարող է ավելի մեծ արժեք ներկայացնել, քան նոր խոսք չասող 100 հրապարակումը։ Բացի դրանից, պետությունը պետք է գիտության որոշ ուղղություններ վերցնի իր հոգածության տակ ու պատվերներ տա այն թեմաներով, որոնք բխում են մեր պետական շահերից։ Դեռ չենք խոսում ուղեղների արտահոսքի մասին, որը կանխելը այս իշխանության օրոք գրեթե անհավանական է թվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս վախի և կեղծիքի մթնոլորտը հօդս է ցնդելու երիտասարդների ցասումով Եթե չհեռացնենք այս իշխանությանը, շատ շուտով կկորցնենք նաև Հայաստանը ՈՒՂԻՂ․ Երիտասարդների քայլերթը Մատենադարանից Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին Չխանգարելը` զուսպ լինելն է, օգնելը` Հրապարակ իջնելըԵրևանում գործարկվելու է էլեկտրական շչակ Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Toyota Highlander»-ը, «Mercedes»-ը ու «Ford Fusion»-ը Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին էԴուք եք այս իրավիճակում վարչապետի լավագույն թեկնածուն․ Կարին Տոնոյանը՝ Բագրատ ՍրբազանինՎիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է Գյումրիում մեկնարկել է ավտոերթը՝ դեպի Մարմաշեն, այնուհետև ԵրևանBoeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկում Ձմեռ՝ գարնան կեսին. Լվովը պատվել է հսկայական չափսերի կարկուտով և ձյունով (տեսանյութ) ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը hաղթել է Բելառուսին Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ) Մարդկանց արթնացնելու գործընթացը սկսվել և շարունակվում է. Գառնիկ ԴանիելյանԲագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն Հայրենիքի Բագրատ Սրբազանը` իր առողջական վիճակի մասին Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցըԳիշերն արտակարգ է եղել Լամբադա կամրջի մոտՎթարային ջրանջատում. 6 ժամ ջուր չի լինի Անձրև, ամպրոպ, կարկուտ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննnրմալ կյանքը, բայց վախենում կամ ալարում ենք հաջողության համար մի քանի օրից ավել պայքարել. Վահե Հովհաննիսյան «Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը․ նրան նոր մրցանակ են տվել Մենք կստանանք այն, ինչ ցանկանանք․ Իլհամ Ալիև Ողբերգական դեպք. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ուղիղ. Բագրատ Սրբազանը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԾառայակիցը զորամասում վիճաբանության ժամանակ կրակել է զինծառայակցի վրա․ վերջինս հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հանկարծ չընկճվեք նիկոլահիստերիայից. Դավիթ ԱմալյանՊլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Իրանում երկրաշարժեր են գրանցվել, հարյուրավոր տներ են վնասվել ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայտնի է «Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Այսօր Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԲոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան
Ամենադիտված