Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք


ԲԴԽ-ն էլ է ճգնում ապացուցել, որ... Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, կարծում ենք, ակնհայտ է բոլոր ողջամիտ, դատողունակ անձանց, նույնիսկ այն հայրենակիցներին, որոնք ՀՀԿ կալանավորված փոխնախագահի գործունեության, մեղմ ասած, «երկրպագուների» շարքերում չեն: Բայց հետաքրքիր է, թե լիովին փաշինյանական իշխանության քմահաճույքներով առաջնորդվող ԲԴԽ-ն ինչո՞ւ է ցանկացել ևս մեկ անգամ ապացուցել, որ, այո՛, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:

Բանն այն է, որ ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում է տարածել, որով հանրությանը բացատրում է, թե... ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Սա տարօրինակ է այնքանով, որ նույն ԲԴԽ-ն, օրինակ՝ հանրային հնչեղություն ստացած բազմաթիվ այլ գործերով նման մեկնաբանություններ, պարզաբանումներ, բացատրություններ, որքան հիշում ենք, չի ներկայացրել: Բայց Արմեն Աշոտյանի «գործի» վերաբերյալ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցն իր պարտքն է համարել հանդես գալ որպես կալանքի որոշում կայացրած դատավորի... պաշտպան: Մի խոսքով, ԲԴԽ պարզաբանումը միանգամայն «նոր խոսք» է Հայաստանում արդարադատություն ասվածի ոչնչացման գործում:

Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ ԲԴԽ պարզաբանման մեջ նշված է, թե՝ «...գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»: Նույն հաջողությամբ ԲԴԽ-ն ու կալանք դակող դատավորները առաջիկայում կարող են նման որոշումները հիմնավորել, օրինակ՝ աստղերի դասավորությամբ, սուրճի գավաթով, վերջապես՝ եղունգ նայելով: Չէ, լո՛ւրջ: Այսպես որ գնաց, Կարեն Անդրեասյանը վաղը, մյուս օրը կարող է «ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու» փորձ գնահատել նաև... դատին ամբաստանյալի մասնակցությունը կամ փաստաբան ունենալը:

Մյուս կողմից՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է այս իշխանության օրոք «արդարադատության» բազմակի ստանդարտները: Այսինքն, քպականները կամ իշխող ռեժիմին ծառայություն մատուցածներն ու մատուցողները կարող են հանցանք գործել, ասենք՝ վրաերթի միջոցով մարդ սպանել ու ազատ շրջել, նրանք, դե, չեն ազդի «ապացույցների հետազոտման վրա», թեկուզ լինեն հենց իրավապահ համակարգի ներկա կամ մի քիչ նախկին աշխատակից, իսկ, այ, ռեժիմի քաղաքական հակառակորդները պետք է կալանավորվեն: Նույնիսկ ՖԲ-ում Փաշինյանի մասին «փիս-փիս» բաներ գրողները:

Ինչևէ, ամեն դեպքում ԲԴԽ-ն իր տարածած պարզաբանմամբ հրաշալի կերպով ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը հենց քաղաքական բանտարկյալ է: Կարելի է սպասել ԲԴԽ նոր հայտարարություններին. չէ՞ որ քաղբանտարկյալների պակաս Հայաստանը չունի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
Ամենադիտված