ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը


«Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան». կամավոր Տիգրան Ոսկանյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Տիգրանս: Երաժշտության հանդեպ մեծ սեր ուներ: Դհոլ էր սիրում նվագել, ինքնուս սովորել էր, գնում էր երաժիշտների մոտ և որոշ ժամանակ հետո տիրապետեց գործիքին: Նվագում էր ընկերական շրջապատում: Ուր գնում էր, իր դհոլն իր հետ էր: Նվագում էր, բոլորին ուրախացնում: Երկրորդից մինչև տասներորդ դասարան ըմբշամարտի է հաճախել: Հաջողություններ է գրանցել այդ սպորտաձևում, պատվոգրեր ու մեդալներ ունի: Մրցումների է մասնակցել Հայաստանում, Վրաստանում, մրցանակային տեղեր գրավել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի մայրիկը՝ տիկին Ռուզաննան:

Դպրոցական տարիներին Տիգրանը մեծ սեր է ունեցել Հայ ժողովրդի պատմության և Հայոց լեզվի նկատմամբ: «Պատմության հանդեպ սերը յուրահատուկ էր, միշտ լսում էր հայրենասիրական երգեր, երգում էր»: Քաղցրաշենում է անցել Տիգրանի մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ հանրակրթական դպրոց է հաճախել, նաև գյուղի ըմբշամարտի դպրոցը: Կրթությունը շարունակել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկական բաժնում: «Սովորեց, մեկնեց պարտադիր զինծառայության, վերադարձավ ու շարունակեց ուսումը: Բայց մասնագիտությամբ չաշխատեց՝ մա՛մ ջան, գործիքները թանկ են, աշխատեմ, գումար հավաքեմ, որ իմ սեփական գործիքներն ունենամ: Ամեն ինչ ուզում էր իր ուժերով անել: Շատ էր սիրում իր մասնագիտությունը, դասախոսներից մեկն ասում էր՝ Տիգրա՛ն ջան, մեծ հաջողությունների կհասնես: Իր մասնագիտության մեջ հմտացել էր, տիրապետում էր բոլոր նրբություններին: Արդեն բավականին գործիքներ գնել էր»: Տիգրանի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցել է Աշտարակի Մուղնիի զորամասում՝ հակաօդային պաշտպանության ուժերում: Հետո տեղափոխվել է Կապան, այնուհետև՝ Երիցվանք:

«Ասում էր՝ մամա՛ ջան, սարերից չեմ իջնում: Իրենց կայանը, որը հսկում էր օդը, բարձր սարի վրա էր: Ինձ չէր թողնում իր մոտ գնալ, իր եղբայրներն էին մոտը գնումգալիս: Չէր ուզում՝ իր ունեցած դժվարությունները տեսնեմ»: Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Այգիներ ենք մշակում, դաշտում էինք, երբ լսեցինք պատերազմի լուրը: Տիգրանս ու եղբայրը հեռախոսը չէին անջատում, գնում ու գալիս էին: Եկավ ինձ մոտ, ժպիտը դեմքին՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ շարունակվի, գնալու եմ: Բարկացա անգամ՝ Տիգրա՛ն, նման բան չասես, ոչ մի շարունակվել չկա, քո գնալու կարիքն էլ չի լինի: Մտածում էինք, որ Քառօրյա պատերազմի պես կարճ կտևի: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էր ուզում գնալ: Այդ ժամանակ նշանված էր: Հետո Տիգրանիս կինն ինձ ասաց՝ մա՛մ, գիտե՞ս, այն ժամանակ էլ էր ուզում գնալ, մի քիչ խոսեցինք, համոզեցի, բայց ասաց՝ որ շարունակվի, հաշվի չեմ առնի, որ նշանված եմ, գնալու եմ: Բայց, բարեբախտաբար, այն ժամանակ պատերազմը շուտ ավարտվեց: Այս անգամ արդեն այլ էր:

Սեպտեմբերի 27-ն անցավ, իր տղային վիրահատական փոքրիկ միջամտություն արեցին այդ օրը, իր ձեռքով տղային տարավ բժշկի, համոզվեց, որ ամեն ինչ լավ է: Նույն օրը զանգել էր հայրիկին՝ պա՛պ, գնում եմ: Ամուսինս հուզվեց, գիտեր արդեն, թե ինչ է կատարվում, գիտեր նաև, որ ոչ ոք չի կարող Տիգրանին ստիպել՝ փոխել իր մտադրությունը: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ Տիգրանը գնում է… Խառնվել էինք իրար, տղայի մոտից եկավ տուն՝ մա՛մ, իրերս դիր, որ գնամ: Խնդրել եմ, աղաչել՝ գոնե տղայիդ տուն բեր, նոր գնա: Հույս ունեի, որ կկարողանանք միտքը փոխել, բայց չստացվեց: Ու գնաց: Կինն էլ այդ ժամանակ հղի էր: Իրենց աղջկան էին սպասում: Ասում էր՝ մա՛մ ջան, վերջապես աղջիկ կունենանք, մենք երեք եղբայր ենք: Ես էլ կատակով ասում էի՝ իմ աղջիկն է, ձեր համար նորից աղջիկ կունենաք»: Ու Տիգրանը մեկնեց մարտի դաշտ: «Բայց ինձ խաբեց, ասաց, որ գնում է Երիցվանք, պատճառաբանեց, որ ով որտեղ ծառայել է, պետք է նույն տեղը մեկնի:

«Գնում եմ Հայաստանի օդը հսկեմ»: Բայց ես, մեկ է, չէի համաձայնում: Սիրտս վատ բան էր զգում: Ինքն ինձ հակադարձում էր՝ մա՛մ, 18 տարեկան մեր երեխեքը հիմա մենակ են, մեղք են, իրենց մամաներն էլ են մեղք: Որևէ մեկս չկարողացավ իր վրա»: Տիգրանը ոչ թե մնաց Հայաստանի օդը հսկելու, այլ ուղևորվեց Ջրական: «Այդ ընթացքում խոսել ենք իր հետ: Ես հոկտեմբերի 1-ի երեկոյան եմ խոսել իր հետ: Զանգեց՝ մա՛մ, ուզում եմ Ռաֆիս ձայնը լսել: Ռաֆս միայն ասաց՝ «պապա», ուրիշ բան չկարողացավ երեխեն խոսել: Ինքն էլ ասաց՝ կարևորը լսեցի, ուրիշ բան չեմ ուզում խոսի: Երբ հարցնում էի՝ Տի՛կ ջան, որտե՞ղ ես, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սարի վրա եմ, ոչ մի տեղ չեմ գնացել, Հայաստանի օդն եմ հսկում: Բայց եղբայրները գիտեին, թե որտեղ է: Ինձ ու հայրիկին խաբում, իր ճիշտ տեղը չէր ասում, այնինչ ամենաթեժ կետերից մեկում է եղել: Ինչպես ասում են, «մեկ րոպե իր տեղում հանգիստ չի նստել»: Խառնաշփոթ է եղել, մարտի դաշտը լքողներ են եղել, վաշտի հրամանատարությունն իր վրա է վերցրել»:

Հոկտեմբերի 2-ին օդային հարձակում է եղել, որի ժամանակ էլ Տիգրանը գլխի շրջանում բեկորային մահացու վիրավորում է ստացել: Զոհվելուց 26 օր հետո Տիգրանը «տանն էր»: Տիկին Ռուզաննան ասում է՝ այդ ընթացքում տարբեր տեսակի լուրեր էին իրենց փոխանցում, ինչը շփոթեցնում էր բոլորին: «Երբ հարցնում էի, թե ինչու Տիգրանը չի զանգում, ինչ նորություն կա նրանից, պատասխանում էին, որ կապ չկա, դրա համար չի զանգում: Երբեմն էլ ասում էին, որ զանգել է, կարճ խոսել, կապը վատն է: Փորձում էին հանգստացնել մեզ, բայց իրականում իրենց տարբեր լուրեր էին հասել, և փնտրում էին Տիգրանին: Սխալ էին ուղղորդել, ասել էին, որ հիվանդանոցում է: Բայց Աբովյանում է եղել: Չնայած, որ ինձ համոզում էին, թե կապ չկա, բայց սիրտս զգում էր, որ մի բան այն չէ: Հոկտեմբերի 2-ին երազ տեսա, Տիգրանս անձրևի տակ պառկած էր: Այդ օրերին անձրև էր գալիս: Դեպքն արդեն եղել էր, երբ ես այդ երազը տեսա: Ճանապարհելիս չկարողացա մի վերջին անգամ տեսնել Տիգրանիս»:

Քաղցրաշենից երեք տղա է զոհվել այս պատերազմում. «Երկու ժամկետային զինծառայող և Տիգրանս, որը կամավոր մեկնեց մարտի դաշտ»: Մայրիկն ասում է՝ միջնեկ որդին, որ ամուսնացած չէր, Տիգրանին համոզում էր նրա փոխարեն գնալ՝ տղա ունես, աղջիկդ էլ շուտով կծնվի: «Իսկ Տիգրանս արձագանքել էր՝ ես հո վախկոտ չեմ, որ իմ տեղը գնաք, դուք ձեր տեղը կգնաք: Ոչ մի բանից վախ չուներ, ընկերոջ համար ոչինչ չէր խնայում: Մարտի դաշտում էլ է այդպիսին եղել: Մի անգամ Տիգրանիս մոտ էի, տեսնեմ երկու հոգի խոսելով գալիս են: Տղաներից մեկը Տիգրանիս մասին էր պատմում, թե ինչ տղա էր նա: Հետո արդեն մոտեցան ինձ, պարզվեց՝ այդ տղան մարտի դաշտում Տիգրանիս հետ է եղել: Ասաց. «Դուք պետք է հպարտանաք, որ այդպիսի տղա ունեք, ես ուզում էի իմանալ, թե Տիգրանը որտեղ է, ու իրեն այցի գայի»:

Հարցրեցի՝ ինչո՞ւ Տիգրանիս դաշտում թողեցիք, «չէինք կարող իրեն դուրս բերել, դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ էր կատարվում, իսկական դժոխք էր»: Ես միշտ էի հպարտ իմ Տիգրանով, իմ տղաներով: Զրույցների ժամանակ ինձ իմ որդիներով են ճանաչում, երբեմն անգամ կատակում էի՝ ո՞նց ինձ չեք ճանաչում: Առաջինն էլ Տիգրանիս անունն էի տալիս, մյուս տղաներիս էլ խնդրում էի չնեղանալ ինձանից: Տիգրանիս շրջապատն այնքան մեծ էր, ամեն տեղ մի ընկեր ու ծանոթ ուներ»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս իր ընտանիքը, թոռնուհին, որ ծնվել է որդու զոհվելուց մեկ ամիս ու օրեր անց: «Այնքան էր երազում աղջիկ ունենալ, բայց չկարողացավ տեսնել ու գրկել նրան: Ինձ հիմա իմ երեխաներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ավագ տղաս որդի ունեցավ, հիմա մեր տանը կրկին Տիգրանն է վազվզում: Այնքան նման է հորեղբորը, շարժուձևը, աչքերն ու մազերը: Տիգրանիս մազերը կարծես ոսկեգույն լինեին»:

Հ. Գ. - Տիգրան Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Քաղցրաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա 
Ամենադիտված