«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ է ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին


Ինչո՞ւ են հուզվում «նոր» բնորոշումից. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրերս բորբոքվել էր իրեն տրված «ձախողված» բնորոշումից: Միայն նա չէ. նրա ամբողջ խմբակցությունը, ինչպես ասվում է՝ ձայնները գլուխները գցեցին, երբ պատգամավոր Լևոն Քոչարյանը հնչեցրեց այդ բնորոշումը: Ի դեպ, արձանագրենք, որ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, հարցում արծարծված հանգամանքներին, այլ «իր ոճով» մի քանի անհասկանալի արտահայտություն արեց, ինչն ավելի շուտ խռովկանի ցաքուցրիվ արձագանքի տպավորություն թողեց: Բայց շրջանցենք նրա պահվածքի «հոգեվերլուծական» պահն ու անցնենք բուն ասելիքին: Փաշինյանն, ի դեպ, նաև «նեղվել» էր, թե ինչու հիմա չեն ասում «դավաճան, հողատու»: Թե ինչու էին կամ ինչու են Փաշինյանին որոշակի բնորոշումներ տալիս, բազմիցս արծարծված է, ուստի այդ թեմայի մեջ այս անգամ չենք ընկղմվի:

Բավարար է հիշեցնել միայն, որ նույն Փաշինյանը Ստեփանակերտում գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», իսկ հիմա, ավելի ճիշտ՝ ավելի քան 1 տարի է, ինչ նա ուրացել է Արցախը, այն համարել ու համարում է ադրբեջանական տարածք, ավելին՝ թշնամուն բացեիբաց հասկացրեց, որ նրա հարձակման դեպքում ոչ մի կերպ չի օգնելու Արցախի հայերին: Այդ ցեղասպանական ոճիրն էլ մի քանի ամիս առաջ է եղել, որպեսզի այստեղ մանրամասն հիշեցնենք: Բայց վերադառնանք վերջին բնորոշմանը: Ինչո՞ւ են նրան բնորոշում որպես «ձախողված», այն է՝ «լուզեր»: Ընդ որում, խնդիրը սոսկ պետական կառավարման ձախողումները չեն, որոնց արդյունքում գրեթե բոլոր ոլորտներն ավիրված են: Խնդիրը նաև, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկն» է: Այ, այստեղ փակագծերն արժե մի փոքր բացել: Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են 2020-ից հետո շարունակաբար խոսել «խաղաղության օրակարգի» մասին:

 

Հիմնական թեզերն էլ հազիվ թե շատերը մոռացած լինեն. այն էր, թե՝ Արցախը հանձնենք Ադրբեջանին, հրաժարվենք Արցախից, որպեսզի պահենք ՀՀ-ն՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքով, «կադաստրի թուղթ» ստանանք, թուրքերի հետ առևտուր անենք և այդպես շարունակ: Ամենակարևորը՝ ուրացումը հրամցվում էր որպես հետագա խաղաղության, «հարևանների հետ խաղաղ գոյակցելու», նոր կորուստներ չունենալու, ինքնիշխանության երաշխիք: Այսինքն, Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի դեմ վարվող քաղաքականությունն արդարացվում էր դրանից հետո «չաղ ու բախտավոր» կամ «կուշտ ու ապահով» ապրելու գրավականով: Արցախի փաստացի կործանումից հետո կամ դրան զուգընթաց Նիկոլ Փաշինյանը հրապարակ բերեց մեկ այլ «հանճարեղ» նախագիծ, որի անունը դրեցին «խաղաղության խաչմերուկ»: Ավելի ճիշտ, դա նույն «խաղաղության օրակարգն» էր՝ պլակատի կամ քարտեզի տեսքով նկարած: Նկարի վրա մի ամբողջ «տեսություն» ու «գաղափարախոսություն» շարադրեցին:

Մի ամբողջ տարի գլուխ տարան, թե՝ «խաղաղության պայմանագիր» են մշակում Ալիևի հետ, ուր որ է՝ կստորագրեն, մոտ են ստորագրմանը, անկլավներ են պատրաստ տալ, գյուղեր են պատրաստ զիջել (իրենց ասելով՝ վերադարձնել) Ադրբեջանին, միայն թե… Բայց մեկ էլ Ալիևը, որ չցանկանալով կորցնել պահը, իր վարկանիշային վերնակետում բեմադրել է «վերընտրություն» քաղաքական ներկայացումը, բուռն ելույթ է ունենում, ընդգծված ագրեսիվ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության այն տարածքներից, որտեղ ներթափանցել են ադրբեջանական զորքերը, մի միլիմետր անգամ հետ չի քաշվելու: Մի խոսքով՝ կետ առ կետ «ջրում» կամ ոչնչացնում է Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նշագծումները, լուսացույցները, բորդյուրներն ու հիմքերը: Այսպես ասենք՝ խաչ է քաշում խաչմերուկի վրա: Ու դա արվում է այնքան բացահայտ, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ամենավերջին նիկոլականը հասկանում են, որ «խաղաղության խաչմերուկ» ասվածից անգամ «կ» տառը չի մնացել:

Ճիշտ է, իներցիայով դեռ ինչ-որ բաներ են խոսում այդ «խաչմերուկի», հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման ու նման բաների մասին, բայց արդեն հասկանալի է, որ դա ավելի շուտ սեփական լսարանի առաջ գոնե ինչ-որ դեմք պահելու խնդիր ունի: Ոչ ավելին: Իսկ ինչ վերաբերում է ավելի քան մեկուկես տարի տարփողվող հիմնական քաղաքական ուղեգծին՝ «խաղաղության (օրակարգ, խաչմերուկ) պայմանագիր» ասվածին, ապա, այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը բացահայտ ձախողվել են: Ավելի ստույգ, «խաղաղության պայմանագիր» հասկացություն չէր էլ կարող լինել Ադրբեջանի նման հանցագործ պետության հանցագործ ղեկավարների ագրեսիվ տրամադրվածության պարագայում: Պարզապես, Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է՝ ինչպես մոլորեցնել հանրության մի ստվար հատվածին: Այս պարագայում ո՞րն է ամենացանկալի, ամենացավոտ հարցը մեր հասարակության համար: Ճիշտ է, խաղաղությունը: Ու այդպես եղել է միշտ: Եվ հենց «խաղաղություն» բառով էլ նա խաղում է հանրության զգացմունքների հետ:

Այստեղ դժվար է չհամաձայնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հետ, որը գրում է. «Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։ Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են՝ ներառյալ նրա՝ օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները»: Վերադառնանք ձախողմանը: Բացի այն, որ իրենք են ձախողվել, նրանք այդ «քաղաքականությամբ» Հայաստանն են դրել ամբողջական ձախողման իրական սպառնալիքի տակ: Ավելին, ստացվում է, որ Արցախի ուրացումը, Արցախի զիջումն ու կորուստը, հազարավոր զոհերը, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական նվաստացումները հանդուրժելը հանուն «ոչնչի» էին:

Կամ, ավելի շուտ, հանուն այն բանի էին, որ այսօր Ալիևը հայտարարի, որ ոչ մի Հայաստան էլ չկա, այլ կա Արևմտյան Ադրբեջան, որ Ադրբեջանի ու Ադրբեջանի (Նախիջևանի) միջև կապը պետք է լինի անխափան ու որևէ երրորդ կողմի համար անվերահսկելի և այլն, և այդպես շարունակ: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» (օրակարգի, պայմանագրի) հենց ձախողում: Իսկ իր ծրագրերը ձախողած քաղաքական թիմը, թիմապետով հանդերձ, ենթակա է ձախողված բնորոշվելուն: Դե, հանրության կողմից տրվող այլ բնորոշումներին զուգահեռ: Ավելին, Փաշինյանը ոչ միայն ձախողված է: Ինչպես վկայում են բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ, իրական մտավորականներ, հանրության մեծ մասը, Փաշինյանը վաղուց քաղաքական բանկրոտ է: Նա, վնասից բացի, ուրիշ ոչինչ չունի տալու ո՛չ Հայաստանին, ո՛չ հայությանը, եթե կուզեք՝ ո՛չ էլ իր քաղաքական մերձավոր շրջապատին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան
Ամենադիտված