Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք


Ո՞րն է դեպի խաղաղության պայմանագիր տանող կարճ ճանապարհը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Կարճ ճանապարհ դեպի խաղաղության պայմանագիր Երևանի և Բաքվի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը նոր ձևեր է ստանում: Եթե 2023 թվականին դիտորդները մտածում էին, թե երբ կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա 2024 թվականի սկզբին նրանք ենթադրություններ են անում հակամարտության հնարավոր սրման մասին։ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է, որ Երևանը միշտ պետք է ձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, քանի որ այլ ճանապարհ նշանակում է վերադարձ դեպի պատերազմ։ Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնեն այն ամենի հետ, ինչ իրենց առաջարկում է հարևան երկիրը, և այդ իսկ պատճառով բանակցությունները շարունակվում են արդեն երեք տարի։

Միաժամանակ Պապոյանը չի բացառել հակամարտության ռազմական սրումը։ Պատգամավորն ընդգծել է, որ այդ հարցով Երևանը երկխոսություն է վարում իր միջազգային գործընկերների հետ։ Ըստ նրա, արևմտյան գործընկերները (ըստ երևույթին, Ֆրանսիան և ԱՄՆ-ը) պատրաստ են աջակցել Երևանի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի հարցում, իսկ Ռուսաստանից նման առաջարկներ չեն ստացվել։ Զուգահեռաբար, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն հստակ ազդանշան է ուղարկել Ադրբեջանին առ այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է։ Նրա խոսքով, եթե դա տեղի ունենա, ապա «լուրջ հետևանքներ» կլինեն Բրյուսելի և Բաքվի հարաբերություններում։ Նմանատիպ դիրքորոշմամբ է հանդես գալիս նաև Թեհրանը:

ԱՄՆ իշխանությունները ևս հավաստիացնում են իրենց հայ գործընկերներին, որ իրենք «նպաստում են կայուն և արժանապատիվ խաղաղությանը» Երևանի և Բաքվի միջև։ Միաժամանակ, դեռ նոյեմբերին ամերիկացիները հայտարարեցին Բաքվին ցանկացած օգնություն կասեցնելու մասին, քանի դեռ չեն կարգավորվել նրա հարաբերությունները Երևանի հետ։ Դեռ 2023 թվականի ապրիլին է Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել Ադրբեջանի կողմից Հայաստանի մոտ 150 քկմ տարածք գրավելու մասին։ Բայց Ադրբեջանի իշխանություններն այդ տարածքն իրենցն են համարում։ Իլհամ Ալիևն էլ վերջերս լրագրողներին ասել է, որ չի ցանկանում Հայաստանի հետ սահմանը գծել խորհրդային վարչական սահմանով, քանի որ դա անարդար է համարում։ Իր հերթին Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին համարում է իր ռազմավարական դաշնակիցները։ Բացի այդ, Ռուսաստանը զգուշացրել է Երևանին, որ «Արևմուտքին հաճոյանալու» նրա փորձերը կարող են հանգեցնել այնպիսի որոշումների պարտադրման, որոնք հակասում են հայկական ազգային շահերին: ng.ru-ի հետ զրուցած փորձագետները չեն բացառել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումը:

Ընդ որում, Հայաստանի դաշնակիցներից կամ գործընկերներից ոչ մեկը նրան ռազմական գերազանցություն չի ապահովի հակառակորդի նկատմամբ։ «Տարածաշրջանում լարվածությունը կարող է մեծանալ, եթե առաջիկա ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր չստորագրվի», - ng. ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների Atlas կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ «Չնայած Հայաստանը Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսելու ներուժ չունի, բայց երկու երկրների հակամարտությունը բացառված չէ։ Մյուս կողմից՝ եթե Հայաստանը գնի հարձակողական զենք և հրթիռներ, դա նույնպես կբերի առճակատման, որովհետև, ինչպես նախագահ Իլհամ Ալիևն է ասել, Ադրբեջանը դիտորդ չի լինի Հայաստանի կողմից հարձակողական զենք գնելու հարցում։ Բաքուն Երևանի կողմից միջին և մեծ հեռահարության հրթիռների տիրապետումը դիտարկում է որպես սպառնալիք իր համար»,- պարզաբանել է փորձագետը։

Նա ենթադրել է, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, Հարավային Կովկասի հարևան երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, կփորձեն միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի խաղաղությունը և իրացվի Հարավային Կովկասի լոգիստիկ ներուժը։ «Ֆրանսիայի խորհրդարանը նոր բանաձև է պատրաստում (ընդունվել է-խմբ.)ընդդեմ Ադրբեջանի: Խոսքը պատժամիջոցների մասին է։ Նման փաստաթուղթ կարող է ընդունվել նաև ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հայկական լոբբիի ազդեցությունն ուժեղ է։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդի Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը կարող է անել դա առանց Վաշինգտոնի և Փարիզի հետ համագործակցության: Ֆրանսիան չի կարող ԵՄ-ի շրջանակներում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ Ադրբեջանը ԵՄ-ում ունի գործընկերներ, իսկ եվրոպական մի շարք երկրներ ադրբեջանական նավթի և գազի կարիքն ունեն»,- վստահ է Շահինօղլուն։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը կարծում է, որ հակամարտության սրման ամենամեծ ռիսկը կլինի գալիք գարնանը։

Նախ՝ եղանակը բարենպաստ կլինի լեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Երկրորդ՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը զբաղված են լինելու նախագահական ընտրություններով։ «Դրա այլընտրանքը կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրումը այն պայմաններով, որոնք վերջերս հայտարարեց Ալիևը, բայց դրանք իրականում նշանակում են Հայաստանի կապիտուլ յացիա»,- ասել է Խալաթյանը։ Նրա կարծիքով, Բաքուն կարող է պատերազմ սկսել միայն Անկարայի լիակատար աջակցությամբ։ «Միացյալ Նահանգները, ընդհակառակը, փորձում է խուսափել ուժեղ ճնշումներից Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Վաշինգտոնը կարծում է, որ Երևանի կողմից «ցանկացած գնով» խաղաղության կնքումը կհանգեցնի Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի էլ ավելի թուլացմանը։

Օրինակ՝ հարց կառաջանա ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և երկրում ռուսական ռազմակայանի և սահմանապահների առկայության մասին,նշել է փորձագետը,- Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելը կարող է հզոր հարված լինել Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ազդեցության համար, սակայն Ուկրաինայի հակամարտության պատճառով նա սահմանափակ ռեսուրսներ ունի։ Եվ Բաքուն ու Անկարան վստահ են, որ Մոսկվան կոշտ քայլերի չի գնա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
Ամենադիտված