Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դի ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել


Աշխարհաքաղաքական առճակատման վեկտորները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե սառը պատերազմի ժամանակաշրջանում իշխում էր երկբևեռ աշխարհակարգը, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի փոխադարձ զսպումը որոշակի կայունություն էր ապահովում միջազգային հարաբերություններում, ապա հետսառըպատերազմյան աշխարհակարգի պայմաններում միջազգային հարաբերություններն աչքի են ընկնում հակամարտությունների բորբոքումով։ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհակարգից այսօր անցում է կատարվում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ, որին բնորոշ է տարբեր դերակատարների ակտիվացումը, որոնք մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի հեգեմոն դիրքերին։

Այսօր ԱՄՆ-ի գլխավորությամբ կոլեկտիվ Արևմուտքի հետ հիմնականում հակասությունների մեջ են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Եվ այդ հակասությունները հիմնականում դրսևորվում են տնտեսական ու ռազմական ուղղություններով։ Եթե Չինաստանի հետ ԱՄՆ-ի հակասությունները դեռևս գլխավորապես տնտեսական ու տեխնոլոգիական բնույթի են, ապա Ռուսաստանի և Իրանի դեմ կոնկրետ խիստ պատժամիջոցներ են սահմանված։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ուղեգիծը տարբերվում է նաև նրանով, որ այն բնորոշվում է ռազմական բախման կամ առճակատման տեսքով՝ չնայած տեղի է ունենում միջնորդավորված։ Դրանով է պայմանավորված, որ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց հետո Արևմուտքն Ուկրաինային ահռելի, միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել։ Բայց ԱՄՆ-ի ու դաշնակիցների հիմնական ակնկալիքն այն էր, որ խիստ պատժամիջոցների առկայության պայմաններում Ռուսաստանը չի դիմանա լարվածությանը ու կթուլանա։

Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ միայն դիմացավ պատժամիջոցների ճնշմանը, այլև ներկայում ավելի նախընտրելի վիճակում է, քան եվրոպական երկրներն են։ Եթե մեկ տարի առաջ ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում տիրող տրամադրությունները աներկբայորեն Ուկրաինային մեծ չափերով ռազմական օգնություն տրամադրելու օգտին էին, ապա հիմա իրավիճակ է փոխվել։ Մի կողմից՝ ԱՄՆ-ում հանրային դժգոհություն կա Ուկրաինային տրամադրվող օգնության հետ կապված, քանի որ այդ նպատակին են ուղղվում հանրային ռեսուրսները, և բարձրացվում է նաև առանց այն էլ ահռելի չափերի պետական պարտքի շեմը, մյուս կողմից էլ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գտնում են, թե Ուկրաինային օգնելու փոխարեն այդ ռեսուրսներով կարելի է իրենց ներքին խնդիրները լուծել՝ առաջ քաշելով՝ «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը։ Եվ պատահական չէ, որ հանրապետականները ԱՄՆ Կոնգրեսում չեն հաստատում Ուկրաինային տրամադրվելիք օգնության փաթեթը՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է լուծվի սահմանային անվտանգության և անլեգալ միգրանտների հարցը։ Ու ընդհանրապես, փորձագիտական շրջանակներում վերլուծություններ են արվում այն մասին, որ եթե այս տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական Դոնալդ Թրամփը, ապա Ուկրաինան կարող է լիովին զրկվել ամերիկյան օգնությունից։

Քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ Թրամփն ուղղակի կարող է կանգնեցնել պատերազմը։ Ու պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ եթե Թրամփը դադարեցնի պատերազմը, ինքը պատրաստակամ է հրավիրել նրան Ուկրաինա։ Այդուամենայնիվ, եթե նույնիսկ կողմերի անզիջողականության և առավելապաշտականության ֆոնին հաջողվի հասնել զինադադարի, դա ոչ թե նշանակելու է խնդրի լուծում, այլ հակամարտության սառեցում։ Մյուս կողմից՝ Եվրոպայում անհանգստություն կա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու հնարավորության հետ կապված։ Ու եվրոպական երկրները սկսել են մտածել, որ անվտանգային առումով ԱՄՆ-ից չափից ավելի կախվածությունը իրենց համար խնդիրներ կարող է ստեղծել։ Ուստի պատահական չէ, որ եվրոպական մի շարք պետություններում բարձրաստիճան պաշտոնյաների կամ փորձագետների մակարդակով չի բացառվում Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հնարավորությունը, և այդպիսով փորձ է կատարվում զարկ տալ անվտանգային ոլորտի զարգացմանը։

Դրանով է պայմանավորված նաև, որ մամուլում հրապարակումներ են արվում այն մասին, թե Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի այն պարագայում, երբ իրականում դրա հավանականությունը շատ քիչ է, կարելի է նույնիսկ գնահատել զրոյական։ Սակայն խնդիրը ոչ այնքան Ռուսաստանն է, այլ այն, որ Եվրոպան փորձեր է կատարում ԱՄՆ-ից անկախ անվտանգային ճարտարապետություն ձևավորել, որն իրենց տասնամյակներ շարունակ այդպես էլ չի հաջողվել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքում հաշվարկում են, որ ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը տնտեսական առումով մեծ հաջողությունների է հասել ու տարածում է իր ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։ Իսկ Չինաստանը ձգտում է գրավել Թայվանը, որի արդյունքում կփոխվի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային դասավորությունը՝ հօգուտ Պեկինի։ Սակայն Թայվանի գրավման հարցը Եվրոպայի անվտանգությանը չի սպառնում, փոխարենը ԱՄՆ-ի համար գլխավոր է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պահպանի իր գերակա դիրքերը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ամենադիտված