Հանրությունն ուզում է վերակառուցված Օղակաձև զբոսայգի
ՎերլուծությունԵրևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերաբերյալ վերջին շրջանում կրքերը լարվել են։ Քաղաքապետարանը խոշոր ներդրողների հետ տարածքը բարեկարգելու, գեղեցկացնելու նախագիծ է մշակել և, այդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելով՝ ցանկանում են վերադարձնել հանրությանը ֆուտուրիստական ուշագրավ նախագծով։
Բացի մի քանի օբյեկտներից՝ ուտել-խմելու տեղերից, այդ հատվածում են գտնվում նաև Շախմատի տունը և «Արարատ» թենիսի կորտերը։ Շախմատի տունն, իհարկե, պահպանվելու և վերանորոգվելու է, մնացած ամբողջ հատվածում թե՛ տարբեր մարդկանց սննդի օբյեկտները քանդվելու են, իսկ թենիսի կորտերը տեղափոխվելու են այլ վայր։
Ընդսմին, սոցցանցերում և մամուլում տարածվող բողոքի ակցիաների ֆոնին կարելի է կարծել, թե հանրության գերակշիռ մասը դեմ է Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերանորոգման ծրագրերին։ Մինչդեռ իրականում պարզվում է, որ հանրությունը բնավ էլ դեմ չէ, ուղղակի ընդհանուր աղմուկի մեջ դրական գնահատողների ձայները չեն լսվում։
«Պրեսսմեդիա» կայքի անցկացրած հարցման արդյունքում՝ հարցվածների 58 %-ը դրական է գնահատում Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման ներկայացված ծրագիրը։ Չեզոք են արտահայտվել հարցվածների 28 %-ը և միայն 14 %-ն է, որ լիովին բացասական է վերաբերվում այս նախագծին։
Այս թվերը ցույց են տալիս, որ հանրությունն իրականում ցանկանում է ունենալ գեղեցիկ և բարեկարգված Օղակաձև զբոսայգու հատված։
Կարեն Սիմոնյան