Քննարկում՝ ՊՆ-ում․ անդրադարձել են ոլորտում արձանագրված խնդիրներին և դրանց լուծմանը Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ Լուկաշենկո ՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Այս պահին փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Թագուհի Թովմասյան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակի վճարումը սկսվել է


«Սա հերթական՝ գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանրային խոսույթ՝ որպես քննարկման հերթական թեմա բերեց Սահմանադրության փոփոխման հարցը՝ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»: Հաջորդ թեժ թեման «Հայոց պատմության» առարկան վերանվանելու հարցն է: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանից հետաքրքրվում ենք՝ արդյոք նոր Սահմանադրություն գրելու հենց միայն միտքն ու մտահղացումն իրենց մեջ վտանգներ չե՞ն պարունակում մեր երկրի պետականության համար, էլ ուր մնաց դրա գործնական կիրառումը:

«Թե՛ «Հայոց պատմություն» առարկայի վերանվանման, թե՛ նոր Սահմանադրություն ունենալու հարցերի դեպքում պատահական չէ հանրային դիսկուրսը և հանրության մեծ լսարանի ուշադրությունը դրանց նկատմամբ, որովհետև նորություն չէ՝ ինչ այս քաղաքական ուժը եկել է իշխանության, իրենց օրակարգում մշտապես եղել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը: Սակայն ուշագրավ է, որ Սահմանադրության փոփոխության օրակարգային խնդիրը վերածվեց նոր Սահմանադրության ընդունման: Միգուցե անտեղյակ կամ ոչ մասնագետ քաղաքացին, երբ առաջին անգամ լսի այդ տեղեկությունը, կմտածի, թե ինչ տարբերություն, սակայն կա շատ մեծ տարբերություն: Սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կարող էին փոփոխություններ անել գրեթե բոլոր դրույթներում, բայց կար մեկ կաշկանդվածություն, որն իրենք միայն նոր Սահմանադրությամբ կարող են իրականացնել: Խոսքը Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխության մասին է:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք կաշկանդվածություն ունեին Սահմանադրության նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխություններ իրականացնելու հարցում: Հետևաբար մեզ այստեղ գալիս է հուշում, որ այս ձևաչափի փոփոխությունը, հնարավոր է, վտանգավոր միտում ունի փոփոխություն կատարելու Սահմանադրության նախաբանում և մեր Երրորդ հանրապետության համար ակունքային դրույթներում: Դրան նաև հավաստման է գալիս արտաքին գործերի նախարարի հավաստումը, որ, այո, ադրբեջանական կողմն արտաքին հարաբերությունների ուղեծրում, բանակցային գործընթացում ունի պահանջ առ Հայաստանի Հանրապետություն՝ կատարել սահմանադրական փոփոխություններ: Այսպես կոչված՝ իշխանական սատելիտներից գալիս են պնդելու, որ Ադրբեջանը պահանջում է հրաժարում բոլոր ռևանշիստական միտումներից: Սակայն չմոռանանք, որ սրանք ռևանշիստական միտում չեն, մեր Երրորդ հանրապետության ակունքներում գտնվող փաստաթղթի, իրավական ակտերի մասին է խոսվում, մասնավորապես, խոսքն առաջին հերթին մեր Անկախության հռչակագրի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը:

Ընդգծում է՝ ամփոփելով՝ գալիս ենք այն եզրահանգման, որ այս պրոցեսն իր մեջ հավանական վտանգներ է պարունակում: «Հայտնի դարձավ, որ գոյություն ունի Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծ: Սպասենք՝ երբ մեր հանրությանը կհրամցվի փաստաթուղթ, և թղթին տրված տեքստից արդեն պարզ կդառնա, թե ինչ են պատրաստվում իրականացնել»,- նշում է մեր զրուցակիցը:

Նոր Սահմանադրությունն ընդունելու համար պետք է հանրաքվե անցկացվի, իսկ մեկ-երկու օրվա քննարկումներն արդեն իսկ ահազանգ են, որ քաղաքացիները տարակուսում են՝ մեզ անհրաժե՞շտ է նոր Սահմանադրություն: Մեր իրականության մեջ ընթանում են քննարկումներ, բայց տիկին Մելոյանը ուշադրություն է հրավիրում արդեն իսկ թղթի վրա ունեցած արդյունքներին՝ մատնանշելով Երևանի ավագանու ընտրությունները: «Այն աննախադեպ էր իր արդյունքներով և աննախադեպ էր նաև բացասական առումով: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով արձանագրված՝ քաղաքացիների աննախադեպ՝ թվաքանակով ցածր մասնակցելիությունը լրջագույն ահազանգ էր մեր քաղաքական ուժերին, խոսքը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին է: Դա վկայում է մարդկանց անտարբերության, իներտության ու անվստահության մասին: Սա լրջագույն ահազանգ է, հենց այսպես են սկսվում պետությունների վախճանները, երբ քաղաքացին ու հանրությունը դառնում են անտարբեր երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացների հանդեպ՝ պայմանավորված դրանց նկատմամբ անվստահությամբ: Գալիս ենք այն եզրահանգման, որ նախ՝ ունենք նախադեպը, թե ինչպիսին է այս գործող ուժի նկատմամբ հանրային տրամադրվածությունը: Երկրորդ՝ ես լիահույս եմ, որ հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցած ողբերգության մասշտաբը՝ թե՛ որակական, թե՛ քանակական առումով, քաղաքացիները գոնե բնազդային մակարդակով պետք է գիտակցեն, որ սա հերթական, գեղեցիկ փաթեթավորմամբ ականն է, որ մատուցվում է իշխող ուժի կողմից»,-ընդգծում է սահմանադրագետը:

Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն ունի՞ նոր Սահմանադրության կամ էլ սահմանադրական փոփոխությունների կարիք: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ իր գնահատմամբ, ունենք բավականին որակյալ Սահմանադրություն: «Հետհայացք նետելով՝ նշենք, որ մեր Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ին: Երեք անգամ է փոփոխության ենթարկվել: Սահմանադրական երկու բարեփոխումները տեղի են ունեցել տասնամյա միջակայքով՝ 2005 և 2015 թվականներին: Տասնամյակը բավականին ժամկետ էր նույն գործադիր իշխանության ղեկավարի կողմից արծարծված էվոլ յուցիային համընթաց մեր իրավակարգավորումները դարձնելու համար, այսինքն՝ դրանք պայմանավորված էին իրավունքի զարգացմամբ, իրավահարաբերությունների զարգացմամբ, ժամանակների մարտահրավերներով: Դրանց հաջորդեց խայտառակ, մեզ պատիվ չբերող, հակասահմանադրական երրորդ սահմանադրական փոփոխությունները, որոնք զուտ ամփոփում էին Սահմանադրական դատարանի շուրջ խայտառակ գործընթացները:

Ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության չի կարող լինել սահմանադրական փոփոխություն, իրենք, այնուամենայնիվ, գնացին և հակասահմանադրական բնույթի հերթական գործընթացն արեցին: Եվ ամենակարևորը՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի Հանրապետության առջև ծառացած լրջագույն, առաջին հերթին անվտանգային մարտահրավերները, հղում կատարեմ ԱԳ նախարարի այն խոսքին, որ, այո, այս պահի դրությամբ էլ կա պատերազմի սպառնալիք, սահմանադրական փոփոխություններն այն վերջին գործիքներից պետք է լինի, որն արժե այս պահի դրությամբ կիրարկել երկրում: Դա կարող է նաև ներքին իրավիճակն ապակայունացնող գործոն հանդիսանալ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քննարկում՝ ՊՆ-ում․ անդրադարձել են ոլորտում արձանագրված խնդիրներին և դրանց լուծմանը Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ ԼուկաշենկոՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Այս պահին փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհըԱրտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Թագուհի ԹովմասյանԱննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակի վճարումը սկսվել է Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղըԱվտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել գետը․ զոհեր կան (տեսանյութ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են. տեսանյութ Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներԱյս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված Նախապես ծրագրված սադրանք էր«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Նիկոլ Փաշինյանը հետևում է Սրբազանին Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Փակվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհըԵթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՄեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը Այստեղի շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ․ Սրբազանը՝ թատերականի բակում Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Եթե ժողովուրդն ու Հայոց Հայրապետը որոշի, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ․ Բագրատ սրբազանը՝ վարչապետ դառնալու մասինԱյսօր Ռուսաստանն ու շատ ուրիշ պետություններ պարտական են միայն եկեղեցուն․ Դավիթ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածումԱնձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԳլխապտույտի աստիճանի երջանիկ. կենդանակերպի այն նշանները լավ լուրեր կստանան մինչև շաբաթվա վերջ Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Հրապարակում այսօր նորից հավաք է լինելու․ հայտնի է ժամըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը՝ ուսանողներին Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ ԹամամյանԶգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԱրտակարգ դեպք՝ Սյունիքում․ 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոցԴիլիջանում ևս դասադուլ է «Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին»․ միջազգային մամուլի անդրադարձըՀաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանՄեզ սպասում են պոլիտեխնիկական ինստիտուտում, շարժվում ենք այնտեղ. Բագրատ սրբազան
Ամենադիտված