Փակվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը Այստեղի շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ․ Սրբազանը՝ թատերականի բակում Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Եթե ժողովուրդն ու Հայոց Հայրապետը որոշի, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ․ Բագրատ սրբազանը՝ վարչապետ դառնալու մասին Այսօր Ռուսաստանն ու շատ ուրիշ պետություններ պարտական են միայն եկեղեցուն․ Դավիթ Հակոբյան


«Մամա՛ ջան, մի մտածի, շատ հեռու ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է». Նարեկ Քարտաշյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում և «տուն վերադարձել» չորս ամիս անց․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչև չորս տարեկանը Նարեկի մանկությունն անցել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: Չարաճճի, աշխույժ, ժիր երեխա էր: Շատ բարի էր, հայրենասեր, միշտ հայրենասիրական երգեր էր լսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Սաթիկը:

Հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան: Նարեկը հաճախում է Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոց: «Եթե ասեմ, որ դպրոցում շատ լավ է սովորել, սուտ կլինի: Միջին սովորող աշակերտ էր, բայց հարգանքով էր վերաբերվում իր ուսուցիչներին: Հիմա էլ զրույցների ժամանակ, երբ հնչում է Նարեկի անունը, բոլոր ուսուցիչները միաբերան պնդում են՝ Նարեկն ամբողջ դասարանի խաղաղության աղավնին է եղել: Ասում են՝ ճիշտ է, սովորելու հետ սեր չուներ, բայց մեծին հարգող, դաստիարակված երեխա էր»: Հետո Նարեկն ուսումը շարունակում է Ավանում գտնվող ավագ դպրոցում: «Նրա մասին նույն ջերմությամբ ու սիրով են արտահայտվում նաև այդ դպրոցի տնօրենն ու ուսուցիչները»: Դպրոցից հետո Նարեկը ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին:

«Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ: Ծառայել է Մարտունի 3-ում: Պատվոգրերով ու մեդալներով, հարգանքով ու պատվով 2019 թ.-ի հուլիսին վերադարձավ տուն: Ուրախացանք, որ մեր տղան արդեն մերն է»: Ծառայության ընթացքում Նարեկն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, իսկ ընտանիքն Արցախի զորամասից շնորհակալագիր է ստացել՝ «Նարեկ Քարտաշյանի լավ դաստիարակության համար, ով ազնվորեն և բարեխղճորեն կատարել է իր զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ»: Բանակից վերադառնալուց հետո Նարեկն սկսում է աշխատել, ապրել առօրյա կյանքով, որը փոխվեց այն ժամանակ, երբ նա էլ հարյուրավոր տղաների պես ստացավ պատերազմի լուրը:

«Երբ պատերազմի լուրը լսեցինք, միասին գյուղում էինք: Անընդհատ ասում էր՝ մամա՛, պետք է գնանք, գնում եմ: «Նարե՛կ ջան, հո կրա՞կ չես, նոր ես վերադարձել ծառայությունից»: Այդ ժամանակ ինձ ասաց. «Երկու տարվա ծառայությանս ընթացքում երազում էի, որ մի գմփոց լիներ, մի քանի հատ թուրք սպանեի»: Մտածեցի, որ երևի ուղղակի առաջին օրվա ոգևորվածությունն է, կանցնի: Բայց ինձ ստիպեց ու գյուղից բերեց Երևան: Չէի պատկերացնում, թե իր մտքին ինչ կա: Ահագին զրուցեցինք, իրեն ասացի. «Նարե՛կ ջան, եթե դու իրենց պետք լինես, իրենք քեզ հաստատ կկանչեն»: Բայց ինձանից թաքուն գնաց զինկոմիսարիատ, կամավորագրվեց: Իր անունը մի քանի անգամ ցուցակներից հանել էին ու իրեն տուն ուղարկել, այդ ամենից տեղյակ չեմ եղել: Հոկտեմբերի 5-ին հեռախոսին զանգ եկավ: Զգացի, որ զինկոմիսարիատից է: Վերցրեցի, մի քանի անգամ «ալո» ասացի, համոզվեցի, որ իրենք են, ու անջատեցի հեռախոսը, որոշեցի մի կողմ դնել, որ Նարեկը չիմանա՝ զանգ է գալիս: Բայց, հավանաբար, լսել էր հեռախոսի ձայնը, արթնացավ՝ մա՛մ, ո՞վ էր զանգում: Ասացի, թե չգիտեմ, ինչ-որ անկապ համար էր: Վերցրեց հեռախոսը, իմ մտքով չէր անցնում, որ կարող է զինկոմիսարիատ գնացած ու կամավորագրված լինել:

Զանգեց, խոսեց՝ մա՛մ, զինկոմիսարիատից էր, գնում եմ: Զարմացա՝ ոնց թե գնում ես: Խնդրել եմ, աղաչել ու պաղատել, բայց ոչ մի կերպ չկարողացա իրեն տանը պահել: Դրանից մեկ շաբաթ առաջ արդեն իր քույրերը, ընկերուհին, հայրիկը, բոլոր-բոլորն իրեն համոզում էին, որ հանկարծ չգնա: Զանգը ստանալուց հետո վեր կացավ ու գնաց, որոշ ժամանակ հետո զանգեց՝ մա՛մ, ավտոբուսը շարժվում է, գնում ենք Լուսաղբյուր: Ընկերոջն ուղարկեց մեր տուն, թե՝ մամայիս ասեք այս ու այս իրերն ուղարկի: Ինքն էլ տուն չեկավ»: Մայրիկն ասում է՝ այն, որ բանակից մեկ տարի առաջ վերադարձած իր տղան, մեկ րոպե չվարանելով, կրկին կմեկնի մարտի դաշտ, անգամ ինքը չէր պատկերացնի: Տղաները Նոր Նորքի զինկոմիսարիատի մոտից նստել են ավտոբուս: «Նրանց ասել են՝ գիտե՞ք, չէ, որ բոլորիդ տանում ենք Վարանդա (Ֆիզուլի): Հնարավո՞ր է՝ ինչ-որ մեկդ փոշմանի: Բայց որ մի տղան կփոշմանի, հատկապես եթե կամավոր է գնացել: Լուսաղբյուրի փոխարեն երեխեքին խաբել էին ու տարել Ֆիզուլի:

Հետո իմացանք, որ Ֆիզուլին արդեն թուրքերի ձեռքում է: Մինչև հոկտեմբերի 13-ը ամեն ինչ նորմալ էր, ամեն դեպքում, երբ զանգում էր, ասում էր. «Մամա՛ ջան, մի մտածի, մենք շատ հեռու ենք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է»: Մինչև այդ օրը պատվով իրենց մարտը վարեցին, թուրքի դեմ պայքարեցին: Հոկտեմբերի 14- ին 16, թե 17 հոգով էին, սնարյադները գցել էին իրենց վրա, բոլորը զոհվել էին: Հոկտեմբերի 14-ն իմ հարսանիքի օրն է: Երբ հոկտեմբերի 14-ին հեռախոսազանգերին արդեն չէր պատասխանում, հասկացանք, որ իր հետ մի բան այն չէ: Հետո մեզ խաբեցին, ասացին, որ տղաներին գերեվարել են, մեկն ասում էր, թե տեսել է Նարեկին, ցուցակների մեջ իր անունն է եղել և այսպես շարունակ: Հավատում էինք, որ թշնամին Նարեկիս գերեվարել է: 2021 թ.-ի հունվարի վերջերինփետրվարի սկզբներին իր հետ եղած տղաներին քիչ-քիչ գտնում էին, այդ ժամանակ հույսներս կտրեցինք՝ ուրեմն, մեր Նարեկն էլ չկա: Բոլոր հնարավոր տարբերակներով փորձում էինք իր մասին տեղեկություն ստանալ:

Փետրվարի 5-ին ամուսինս գնացել էր հոգեհանգստյան արարողության, այնտեղ զրույցների ժամանակ ասել էին, որ մի տղա էլ կա: Շորերն էին նկարագրել, ամուսինս ասել էր՝ հաստատ իմ տղան է: Իր ձեռքի վրա նաև խաչի նշան կար: Փետրվարի 7-ին իր ԴՆԹ-ն հաստատվեց: Փետրվարի 8-ին էլ իմ հիսունամյակն էր: Ինձ «նվեր» արեցին»: Նարեկը երեք քրոջ կրտսեր եղբայրն է, տան սիրելին: Ու հիմա այդ սերն է ուժ տալիս կյանքը շարունակելու: Մայրիկն ասում է՝ իրեն ուժ տվողն իր ընտանիքն է՝ ամուսինը, դուստրերը, թոռնիկները: «Փոքր աղջիկս վերջերս որդի ունեցավ և անվանակոչեց Նարեկիս անունով: Մեր հույսն ու ապրելու իմաստն իրենք են, մեր երեխաները, էլ ի՞նչ ունենք»:

Հ. Գ. - Նարեկ Քարտաշյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փակվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհըԵթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՄեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը Այստեղի շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ․ Սրբազանը՝ թատերականի բակում Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Եթե ժողովուրդն ու Հայոց Հայրապետը որոշի, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ․ Բագրատ սրբազանը՝ վարչապետ դառնալու մասինԱյսօր Ռուսաստանն ու շատ ուրիշ պետություններ պարտական են միայն եկեղեցուն․ Դավիթ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածումԱնձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԳլխապտույտի աստիճանի երջանիկ. կենդանակերպի այն նշանները լավ լուրեր կստանան մինչև շաբաթվա վերջ Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Հրապարակում այսօր նորից հավաք է լինելու․ հայտնի է ժամըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը՝ ուսանողներին Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ ԹամամյանԶգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԱրտակարգ դեպք՝ Սյունիքում․ 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոցԴիլիջանում ևս դասադուլ է «Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին»․ միջազգային մամուլի անդրադարձըՀաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանՄեզ սպասում են պոլիտեխնիկական ինստիտուտում, շարժվում ենք այնտեղ. Բագրատ սրբազան Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ) Առաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան Ի՞նչ են քննարկել երեկ շարժման առաջնորդների հետ«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Ադրբեջանական մամուլն առանձնացրել է Բագրատ սրբազանին եւ Համբիկ ՍասունյանինՄայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ շարժումը երթով գնում է դեպի ԵՊՀ․ կոչ արվեց ժամը 18։30-ին հավաքվել Հանրապետության հրապարակումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԵրեկ մոտ 120-130 հազար մարդ կար հրապարակում, եթե ոչ ավել. Բագրատ Սրբազան Հրապարակում ոստիկանական կուտակումներ են Սրբազանը՝ վարչապետ լինելու պատրաստակամության մասին Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում ԵՊՀ-ում դասադուլ է2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում. ուղիղ Իմպիչմենտ․ ինչքան ձայն է հարկավորՈր համարի ներքո եզրափակչում ելույթ կունենա «Լադանիվան»Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» և «VAZ» ավտոմեքենաները. կան տուժածներ Այսօր Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներըՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան 14 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված