Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Շուշաննա Թովմասյանը հղիի կարգավիճակով հրապարակումներ է արել. բացառիկ կադրեր 44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն


Նիկոլ Փաշինյանի հրեշավոր երազանքը

Քաղաքականություն

Իշխանությունների հետևողական պայքարը Հայոց պատմության, անցյալի, Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ինքնության դեմ արդեն ստանում է ինստիտուցիոնալ դրսևորում՝ ի դեմս նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնության։ Եվ մինչ իշխանության քարոզիչներն անվստահ առոգանությամբ փորձում էին համոզել, թե նոր Սահմանադրության ընդունումը կապ չունի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ (թեև այդ երկրների ղեկավարները բազմիցս և ուղիղ տեքստով նման  պահանջ են հնչեցրել), Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ՝ այո, Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված մտահոգություններ հայտնել է։

Այսինքն՝ պաշտոնապես հաստատվեց, որ ինքնիշխան Հայաստանը սեփական Սահմանադրությունն ամբողջովին փոխում և ընդունում է այլ երկրի պահանջով։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ ոչ միայն՝ անդեմ ու անատամ, որևէ տեսլականից զուրկ ՀՀ Սահմանադրություն, այլ, որպեսզի հայ հասարակությունը զրկվի իր ինքնությունից, երեխաներին չուսուցանեն Հայոց պատմություն, Հայ Առաքելական եկեղեցին չունենա իր դերը հավատացյալ ժողովրդի համար, այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ նրանք հասել են իրենց գոնե միջնաժամկետ բոլոր նպատակներին։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար վտանգավոր է ոչ թե այսօրվա, այլ անցյալի ու ապագայի Հայաստանը։ Նրանք ներկայիս Հայաստանից ոչ մի սպառնալիք չեն զգում, քանի որ նրա ղեկավարությունը հերթով կատարում է իրենց բոլոր պահանջները։ Ադրբեջանը խնդիրներ ունի՝ Հայաստանի վաղ անցյալի, իսկ Թուրքիան՝ Հայոց ողջ պատմության հետ։

Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։ Եվ պատահական չէ, որ պահանջվում է  ապագայի դեմ պայքարը սկսել անցյալից, քանի որ հենց անցյալում, պատմության մեջ են աղբյուրները, որոնք իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում կարող են հասարակության ու պետության համար վերածննդի հիմք դառնալ։

Իրականում Ադրբեջանի խնդիրը զուտ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսբերումը չէ, որը իբրև թե պետք է երաշխավորի տարածքային նկրտումների բացակայությունը, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ է, որ հայկական ինքնությունը խեղվի այնպես ու այնքան, որպեսզի սեփական պատմության ու հիշողության մեջ ապագա սերունդները չգտնեն արժեքային, բարոյական այնպիսի կռվաններ, որոնք նրանց կարող են ստիպել Անկախության հռչակագիրը վերականգնել ոչ թե՝ զուտ որպես իրավական փաստաթուղթ, այլ՝ իրագործել դրանում արտահայտված նպատակները։ Հենց դրանով է պայմանավորված «Ապագա կա» խոստացող Հայաստանի իշխանության կատաղի պայքարը Հայաստանի անցյալի դեմ։

Արցախի հանձնումը, Հայաստանի պարտությունը՝ իր ողջ ողբերգականությամբ հանդերձ, պատմական ընթացքի տեսանկյունից շրջելի է։ Համակարգերի տեսության, ժամանակակից մի շարք այլ գիտակարգերի շրջանակներում լրջորեն ուսումնասիրված է, այսպես կոչված, «վնասից՝ օգուտ ստանալու» հայեցակարգը։

Ընդհանուր առմամբ դրա հիմքում ընկած է կանխավարկածը, որ համակարգի (այդ թվում՝ պետության) որևէ բաղադրիչի վնասից նույն այդ համակարգը կարող է օգուտ ստանալ, ինչը գիտական տերմինաբանությամբ կոչվում է համակարգի հակափխրունության հատկություն։ Բայց այդ՝ վնասից օգուտ ստանալու ֆենոմենի համար անհրաժեշտ պայման է, որպեսզի համակարգի մյուս՝ վնաս չստացած հատվածները պահպանեն կենսունակությունը՝ դրանով նպաստելով վնասված մասի, այդպիսով նաև՝ համակարգի ամբողջականության վերականգնմանը։ «Վնասից՝ օգուտի» տեսությունը պատկերավոր ներկայացնելու համար հղում է կատարվում հունական դիցաբանությունից հայտնի Հիդրայի ֆենոմենին։

Ամեն անգամ, երբ կտրում են մի քանի գլուխ ունեցող օձանման այդ արարածի մի գլուխը, դրա փոխարեն՝երկուսն է աճում։ Այնքան ժամանակ, մինչև Հերակլեսը հաղթում է Հիդրային՝ կտրելուց հետո անմիջապես այրելով գլուխների տեղում առաջացած վերքը։

Հայաստանը վերածննդի շանս ունի, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այլաբանորեն «գլխատված» Արցախի փոխարեն՝ հայկականության համակարգի մյուս բաղադրիչների միջոցով նոր «գլուխներ» ձևավորվեն։ Հենց դրանով է պայմանավորված հայկականության, հայկական ինքնության դեմ սանձազերծված պայքարը, որի նպատակն է Հայոց պատմության, Հայ Առաքելական եկեղեցու, ինստիտուցիոնալ հիշողության ոչնչացմամբ բացառել ապագայում հայկականության ամրապնդման հնարավորությունը։

Այլաբանության ողբերգականությունը մեզ համար այն է, որ եթե այսօր իրականացվող քայլերը հասնեն իրենց նպատակին, ձևավորվելու է ադրբեջանաթուրքական բազմագլուխ Հիդրա, որի գլուխներից մեկի տեղը զբաղեցնելու երազանքով էլ Նիկոլ Փաշինյանն այրում է հայկական ինքնության բոլոր օջախները։  

Հարություն Ավետիսյան  

 

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան
Ամենադիտված