Հանրապետության հրապարակը այս պահին (լուսանկարներ) Եռագույնը հաղթեց սևին ու սպիտակին․ Բագրատ Սրբազան «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը 4 շերտ ոստիկանական պատ՝ ԱԺ-ի մոտ. շենքը «ականապատել» են Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է Ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Երբ կարիք լինի. ոստիկանապետը` ուժ կիրառելու մասին Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ


Անդրեասյանական արդարադատության իրական դեմքը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը ֆանտաստիկ արագությամբ (նիստը տևեց 40 րոպե, որից 15 րոպեն ԲԴԽ-ն եղել է խորհրդակցական սենյակում) քննեց Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործը: Վերջիններս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռով ճանաչվել էին որպես դատավորներ, որոնց մեղքով արձանագրվել էր ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտում: Խախտում թույլ տված դատավորները ո՛չ անձամբ, ոչ էլ ներկայացուցիչների միջոցով չէին մասնակցում նիստին: Իր որոշումը ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-ին:

Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատավորները չէին ներկայացել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը կամ գոնե ներկայացուցիչների չէին ուղարկել: Չէ՞ որ մեկ տարի առաջ նույնանման գործով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի, իսկ մոտ վեց ամիս անց՝ նույն դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի և վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի լիազորությունները:

Բանն այն է, որ լիազորությունները դադարեցված դատավորների կարգապահական պատասխանատվության գործերի քննության ժամանակ և դրանից հետո քանիցս բարձրացվել է այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ ՄԻԵԴ վճիռներով «մեղավոր ճանաչված» մի քանի տասնյակ դատավորների մի մասը ենթարկվում է պատասխանատվության, մյուս մասը՝ ոչ: Որպեսզի այս հարցում հետագայում իրեն և իր ընկեր Գրիգոր Մինասյանին չմեղադրեն, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է, որ ԲԴԽ-ում քննվի նաև Ղազարյանին, Բեդևյանին, Մկոյանին և Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, սակայն այն տարբերությամբ, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի լիազորությունների դադարեցման հետ չկապված կարգապահական պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում, նկատողություն կամ խիստ նկատողություն: Անդրեասյանի և քաղաքական իշխանությունների համար յուրային դատավորներն էլ ճարահատյալ համաձայնել են ստանալ այդ կարգապահական տույժերը և հանգիստ շարունակել պաշտոնավարել, այդ պատճառով էլ ԲԴԽ նիստին որևէ ներկայություն չապահովեցին: Ասել է թե՝ ամեն ինչ կանխորոշված է:

Իրականում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողի համար էլ պարզ է, որ սա Անդրեասյանի և նրա ընկերոջ համար փրկօղակ չի կարող հանդիսանալ, քանի որ տարբերակված մոտեցումը, այսպես թե այնպես, առկա է. նմանաբնույթ խախտման համար ոչ յուրային դատավորները հեռացվեցին, իսկ յուրայինները կշարունակեն պաշտոնավարել: Այսպիսով, զբաղվելով արդարադատության իմիտացիայով՝ Անդրեասյանն իրականում ավելի բացահայտ է դարձնում իր անկարողությունը՝ լինելու անկողմնակալ և անաչառ դատավոր, և իր իսկ հավաստմամբ՝ անցկացնելու դատավորների վեթինգ:

Ուշագրավ է նաև, որ նախօրեի գործով Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց, նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Քրիստինե Մկոյանը: Երկուսն էլ իրենց միջնորդություններում շեշտել էին երկար տարիների իրենց մտերմության փաստը: Հետաքրքիր է, իսկ այդ մտերմությունը նրանց չի՞ խանգարում ԲԴԽ կազմում իրենց լիազորություններն իրականացնելիս, մասնավորապես՝ Մկոյանն ունա՞կ է, արդյոք, Անդրեասյանի դիրքորոշումն անտեսելով՝ որևէ կարգապահական գործով ինքնուրույն դիրքորոշում ձևավորել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը այս պահին (լուսանկարներ) Եռագույնը հաղթեց սևին ու սպիտակին․ Բագրատ Սրբազան«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը 4 շերտ ոստիկանական պատ՝ ԱԺ-ի մոտ. շենքը «ականապատել» ենԹունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է Ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Երբ կարիք լինի. ոստիկանապետը` ուժ կիրառելու մասինՔայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Կոմիտասի եկեղեցու զանգերը հնչեցրինԵրթի մասնակիցներից շատերը կրում են արցախյան պատերազմում զոհված զինծառայողների լուսանկարներով շապիկներ Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ինձ․ Բագրատ Սրբազան Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ ԵրևանWien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՀայտնի է՝ երբ են հայտարարելու հստակ պահանջների մասինՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Կիրանցում տեղի ունեցածը մեզ ստիպեց այս քայլին գնալ, որ մայիսի 9-ին նոր հաղթանակ կերտվի Երթի առջևից քայլում են 44֊օրյա պատերազմի մասնակիցները, որոնք կրում են իրենց զոհված ընկերների նկարներով շապիկներ (տեսանյութ) Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս Գնացե'ք, թշնամու առաջ հոխորտացեք, շատ խիստ եմ ասում, որևէ հրահրում չլինի, սա հաշտության պայքար է Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինՀԻՄԱ. «Անմահ Գնդի» քայլերթը Երևանում Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըՄի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Արտակարգ դեպք․ ՇՄ նախարարության բաժնի պետը հրացանով կրակել է շան վրա, հետո տեղափոխվել է հիվանդանոց Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր հայրենիքը գնում է մեր ձեռքից, եկեք քրիստոնեաբար կանգնենք մեր հայրենիքի կողքին․ Անդրե Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է Ովքեր դա արեցին, իմացեք՝ նրանք մեզնից չեն․ Բագրատ ՍրբազանՊատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԳնում ենք շատ կազմակերպված. Բագրատ սրբազան Կառավարությունը մոնտաժել եւ հեռացրել է Արարատի լուսանկարըԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՀրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը. վճռական օր Գլոբան անվանել է կենդանակերպի նշանները, որոնց կյանքում սև շերտ կսկսի Իշխանությունը ցայտնոտի մեջ է․ Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքՄիավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Դեպի Աբովյան, շարժման մասնակիցներին ողջունում են բազմաթիվ քաղաքացիներ (տեսանյութ)
Ամենադիտված