Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնից Գլխապտույտի աստիճանի երջանիկ. կենդանակերպի այն նշանները լավ լուրեր կստանան մինչև շաբաթվա վերջ Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Հրապարակում այսօր նորից հավաք է լինելու․ հայտնի է ժամը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը՝ ուսանողներին Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ Թամամյան Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ Սարգսյան Արտակարգ դեպք՝ Սյունիքում․ 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Դիլիջանում ևս դասադուլ է


Իշխանություն, որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասցրեց «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, քննարկումից սահուն անցում կատարել Ադրբեջանին «չհարձակման պայմանագիր» առաջարկելուն, այլև ադրբեջանական ԱԳՆ-ից մերժման նման մի արձագանք ստացավ: Սա՝ եթե չհաշվենք պաշտոնական Բաքվի՝ պրոֆեսիոնալ հանցագործի հղկված շանտաժ հիշեցնող մշտական ձևակերպումները հիշյալ արձագանքում: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, այդ երկրից ու դրա ղեկավարությունից այլ բան սպասելն ուղղակի անլուրջ է:

Հարցն այն է, որ առկա իրավիճակում, մանավանդ Ալիևի շարունակական ռազմատենչ, հակահայկական, հակահայաստանյան հայտարարությունների համատեքստում «խաղաղության», «չհարձակման», «զորքերի հայելային հետքաշման» մասին խոսքերը, շատ մեղմ ասած, անհասկանալի են հնչում: Եթե չասենք ավելին: Նկատենք, որ մեկնաբանները սովորաբար կենտրոնանում են Փաշինյանի, նրա հայտարարությունների, դրանց դետալների վրա, և շատ հազվադեպ են շոշափում այն հարցը, թե, առհասարակ, ում են հասցեագրված բոլոր այդ «խաղաղության», «չհարձակման» մասին խոսքերը: Այնինչ, դա ոչ պակաս կարևոր հարց է: Իսկ հասցեագրված են այդ հայտարարություններն ամենից առաջ Ադրբեջանին կամ այն գլխավորող Իլհամ Ալիևին:

Չգիտես ինչու, մանավանդ փաշինյանական իշխանության քարոզիչները, իրենց անդրադարձներում, ելույթներում այնպիսի ենթատեքստային տպավորություն են ձևավորում, թե խոսքը ոչ թե մեզ ու մեր պետությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող թշնամու մասին է, այլ զուտ հարևան երկրի ղեկավարի: Էական հանգամանքը, որ Ադրբեջանը հանցագործ ու թշնամի պետություն է, որ այնտեղ հայատյացությունը պետական քաղաքականության ու քարոզչության կարևոր բաղադրիչ է, որ այնտեղ դեռ մանկապարտեզի տարիքից սովորեցնում են մորթել ու սպանել հայերին և այլն, և այդպես շարունակ, կարծես միտումնավոր «շրջանցվում» կամ լռության է մատնվում:

Այնինչ, կրկնենք, դա չափազանց կարևոր հանգամանք է: Կարելի է ասել՝ առաջնային: Եթե որևէ մեկը ասի, որ ինքը խաղաղության կողմնակից չէ, ուրեմն, առնվազն հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: Այլ հարց է խաղաղությանը միշտ պատրաստ լինելը, այլ հարց է հանրության դիմադրողականությունը, իմունիտետը: Բայց հազիվ թե գտնվի որևէ ադեկվատ անձնավորություն, որ դեմ լինի խաղաղությանը: Խնդիրն այստեղ բացարձակ այլ է: Երբեք ու ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ, որ խոսքն ուղղակիորեն թշնամու մասին է: Թշնամու, որ հայկական Արցախը (որը Փաշինյանն ուրացավ ու ադրբեջանաթուրքական ցեղասպանական ագրեսիայի ժամանակ թողեց մենակ) բռնազավթելուց ու հայաթափելուց հետո հստակ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունը զավթելու և ոչնչացնելու անթաքույց նպատակների մասին:

Ու եթե նույնիսկ որևէ թուղթ ստորագրվի, ինչպիսի՞ն է լինելու դրա ճակատագիրը՝ նորից հաշվի առնելով, որ գործ ունենք թուրքադրբեջանական տանդեմի հետ, որը պատմականորեն միշտ էլ դրժել և ուրացել է բազմաթիվ նման թղթեր: Նմա՞ն պայմանագրեր են խախտվել ու առոչինչ համարվել Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, դեռ չխոսենք պատմական այլ օրինակների մասին: Համաշխարհային պատմությունը նման «խաղաղության պայմանագրերի» տապանաքարերով է սալարկված:

Եվ այստեղ առաջ է գալիս հաջորդ կարևոր հանգամանքը՝ երաշխավորի գործոնը: Իսկ ո՞վ է լինելու այդ պայմանագրի միջազգային երաշխավորը, եթե երբևէ նման փաստաթուղթ ստորագրվի:

Այս հարցը կարծես միջանկյալ պատասխան էր ստացել առ այն, որ Փաշինյանի վարչակազմը, իր ղեկավարի գլխավորությամբ, սկսեց հակվել դեպի զուտ երկկողմ պայմանավորվածության տարբերակը, որը ադրբեջանական կողմի (Թուրքիայի) առաջարկն էր, ըստ էության: Բայց դա ինքնին ոչ միայն ծայրահեղ անլրջություն է, այլև չափազանց վտանգավոր «խայծ»: Նկատի ունենք գործը զուտ երկկողմ «բանակցություններին» ու «պայմանավորվածության» հանգեցնելը: Ճիշտ է, երաշխավորների պարագայում էլ, ներողություն տաֆտալոգիայի համար, լիարժեք երաշխիք հազիվ թե լինի, բայց այլ բան է միայնակ մնալը, այլ բան՝ միջազգային գործընկերների երաշխավորությամբ ստորագրված փաստաթուղթը: Իսկ խնդիրներ ասելով՝ նկատի ունենք առաջին հերթին այն, որ եթե, ենթադրենք, Արևմուտքն է լինելու երաշխավոր, ապա նույնիսկ ամենամոլի արևմտամետները կամ «գրանտով» արևմտամետ «աշխատողները» հասցրեցին տեսնել, որ «անգլիական նավերն» առաջվա նման չեն կարողանում մագլցել հայկական լեռները: Եթե երաշխավորը Ռուսաստանն է լինելու, ինչն ավելի իրատեսական տարբերակ է, ապա Փաշինյանը հասցրել է էապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, ինչից անխուսափելիորեն հասցրել է օգտվել Ալիևը՝ այդ ամենից բխող հետևանքներով:

Ամփոփենք. որքան էլ դա դժվար կամ ձեռնտու չէ գիտակցել, բայց ակնբախ իրողություն է, որ թուրքը մնում է թուրք: Երկրորդ՝ նա թշնամի է, և նրա նպատակն ու ծրագիրն անփոփոխ է՝ Հայաստանի պետականության վերացում, հայության իսպառ հայրենազրկում կամ ֆիզիկական բնաջնջում: Երրորդ՝ թուրքը (թշնամին) հասկանում է միայն ուժի լեզուն: Միայն այդ լեզվով «պայմանագրերն» են նրան խաղաղեցնում: Իսկ նման պայմանագիր առաջարկելու համար ամենից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խաղաղության, այլ առաջին հերթին այդ խաղաղության սպառնալիքին դիմակայելու կամք ու կարողություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կունենա ազգային իշխանություն, հայությանը համախմբող, այլ ոչ թե մասնատող ու ջլատող քաղաքական վերնախավ, առկա իրավիճակում երկիրն ընկած վիճակից ոտքի կանգնեցնող ծրագիր և այն իրագործողներ, այլ ոչ թե ներկայիս՝ խաղաղություն ու չհարձակում մուրացող ղեկավարություն, որն իրեն վաղուց լրիվ սպառել է, քաղաքական բանկրոտ է, և որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԳլխապտույտի աստիճանի երջանիկ. կենդանակերպի այն նշանները լավ լուրեր կստանան մինչև շաբաթվա վերջ Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Հրապարակում այսօր նորից հավաք է լինելու․ հայտնի է ժամըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը՝ ուսանողներին Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ ԹամամյանԶգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԱրտակարգ դեպք՝ Սյունիքում․ 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոցԴիլիջանում ևս դասադուլ է «Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին»․ միջազգային մամուլի անդրադարձըՀաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանՄեզ սպասում են պոլիտեխնիկական ինստիտուտում, շարժվում ենք այնտեղ. Բագրատ սրբազան Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ) Առաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան Ի՞նչ են քննարկել երեկ շարժման առաջնորդների հետ«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Ադրբեջանական մամուլն առանձնացրել է Բագրատ սրբազանին եւ Համբիկ ՍասունյանինՄայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ շարժումը երթով գնում է դեպի ԵՊՀ․ կոչ արվեց ժամը 18։30-ին հավաքվել Հանրապետության հրապարակումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԵրեկ մոտ 120-130 հազար մարդ կար հրապարակում, եթե ոչ ավել. Բագրատ Սրբազան Հրապարակում ոստիկանական կուտակումներ են Սրբազանը՝ վարչապետ լինելու պատրաստակամության մասին Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում ԵՊՀ-ում դասադուլ է2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում. ուղիղ Իմպիչմենտ․ ինչքան ձայն է հարկավորՈր համարի ներքո եզրափակչում ելույթ կունենա «Լադանիվան»Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» և «VAZ» ավտոմեքենաները. կան տուժածներ Այսօր Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներըՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան 14 ժամ ջուր չի լինելու Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը այս պահին (լուսանկարներ) Եռագույնը հաղթեց սևին ու սպիտակին․ Բագրատ Սրբազան«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը 4 շերտ ոստիկանական պատ՝ ԱԺ-ի մոտ. շենքը «ականապատել» ենԹունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է Ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում
Ամենադիտված