Ավտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել գետը․ զոհեր կան (տեսանյութ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են. տեսանյութ Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներ Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան «ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված Նախապես ծրագրված սադրանք էր «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում


«Իմ ուժը ստանում եմ երկնքից, իմ Անդրանիկի ուժն ինձ է փոխանցվում». Անդրանիկ Վարդանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան աշխույժ, ուրախ, կյանքով լի երեխա էր Անդրանիկը: Յուրահատուկ էր, յուրատեսակ, չգիտեմ էլ, թե ինչպես բնութագրեմ իրեն: Երբ ծանոթանում ես մեր անմահացած տղաների կենսագրությանը, ուղղակի ապշում ես, թե ինչպես բոլորը կարող են իրար այդքան նման լինել, բոլորն էին յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Անդրանիկի մայրիկը:

Նշում է՝ որդին շատ լավ ձայն ունի, հրաշալի երգում է, եղել է Թովմաս Պողոսյանի սանը՝ «երաժշտության հետ շատ կապված էր»: Որդիների մասին պատմությունների ժամանակ ներկա ու անցյալ ժամանակներն այնքան սահուն են իրար հաջորդում, բայց երկրորդն այնքան անսովոր է թե՛ ասողի, թե՛ լսողի համար: Անդրանիկը նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ թենիսի, կարատեի, ֆուտբոլի, սակայն որևէ տեղ երկար չի մնացել: Մայրիկի խոսքով, հիասթափվում էր, մի պատճառ գտնում, որ դադարի հաճախել պարապմունքների: «Դպրոցական տարիներին շատ ակտիվ էր: Խելացի էր, բայց ծուլանում էր: Ուսուցիչները միշտ ասում են՝ իրեն շատ ենք սիրել իր աշխուժությամբ ու անկարգություններով հանդերձ, որովհետև երբեք չի հակաճառել, միշտ հարգանքով է եղել յուրաքանչյուրի հանդեպ: «Միշտ հարգել ենք իր մարդ տեսակը»:

Հատկապես 8-րդ դասարանն ավարտելուց հետո չէր սովորում: Նոր դասագրքերը ստանում էր և նույն՝ մաքուր ու խնամված տեսքով տարեվերջին հանձնում: Ասում էր՝ գրքերը լավ եմ պահում, որ հաջորդ ստացողը վերցնի և ուրախանա, որ նոր գիրք է ստացել»: Անդրանիկը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմներով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած քույրերի եղբայրը որոշել էր ընդունվել Ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին: «Շատ էր սիրում այդ ուղղությունը: Առանց պարապելու քննություն հանձնեց, մեկ բալի պատճառով չընդունվեց իր նախընտրած բաժինը: Ասաց. «Ոչինչ, չեմ հուսահատվի, կծառայեմ, կգամ, կպարապեմ ու կընդունվեմ»»: 2021 թ.-ի առաջին զորակոչով Անդրանիկը մեկնում է ծառայության: «Իրեն ասում էինք՝ դեռ ժամանակ ունես, մինչև մարտի, ապրիլի վերջ ժամանակ կա:

«Մա՛մ ջան, ի՞նչ տարբերություն»: Գնաց զինկոմիսարիատ, իր օրը փոխեց՝ «շուտ գնամ, որ շուտ հետ գամ»: Շատ էր ուզում ծառայել, իր ընկերներից, դասընկերներից զոհված տղաներ կային, շատ ծանր տարավ նրանց կորուստը: 44-օրյայի ժամանակ ընկերների հետ այնքան օգնություն էին հավաքում, դասավորում և ուղարկում, գիշերը շատ ուշ նոր տուն էր գալիս: Նվիրված էր հայրենիքի, բանակի գաղափարին: Մեզանից թաքուն նաև գնացել էր, որ մարտի դաշտ մեկներ, բայց իրեն հետ էին ուղարկել՝ «քո ժամանակը չի, երբ քո ժամանակը կգա, կգնաս»: Եկել էր տուն, հուզված, ձեռքը խփում էր սեղանին՝ մա՛մ, ո՞նց կարող եմ հաց ուտել, երբ իմ ընկերներն այնտեղ զոհվում են: Հետո, երբ Եռաբլուրում այցելել էր զոհված տղաներին, շիրիմների մոտ իր ընկերներին ասել էր՝ մի լացեք, երկու տարի հետո էլ ես եմ այստեղ լինելու, իմ տեղն այստեղ է: Անդրանիկի զոհվելուց հետո իր ընկերները պատմեցին, որ նման բան է ասել: Մեզ հետ զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, մեր թիվն անիծված թիվ է: Երբ բանակ ճանապարհելուց ասացի՝ Ա՛նդ ջան, բարով գնաս, բարով գաս, արձագանքեց՝ մա՛մ ջան, Աստծու ձեռքում է, եթե կամենա, կգամ, եթե չէ, ուրեմն չէ: Հավատքով էր: Տանը սրբապատկերների մի անկյուն ուներ: Միշտ աղոթում էր, համբուրում և նոր տանից դուրս գալիս»:

Երբ մայրիկին հարցնում եմ, թե ինչպիսին էին նրա զգացողությունները, երբ պատերազմից հետո որդուն բանակ էր ճանապարհում, արձագանքում է՝ մեր մեջ միշտ վախ կար: «Ամիսը երկու անգամ գնում էինք իր մոտ, վախ ունեինք, որ հանկարծ մի բան չլինի իրեն: Երբ դիրքեր էր բարձրանում, ամուսինս ու ես մեր տեղը չէինք գտնում»: Անդրանիկի ծառայության առաջին տարին անցել է Վայքի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Մեկ տարի և յոթ ամսվա ծառայող էր, երբ 2022 թ.-ի սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: «Հունիսից դիրքերում էր: Պետք է օգոստոսին արձակուրդ գար, բայց իրեն չուղարկեցին, քանի որ դիրքերից չէին իջնում: Զանգում էր՝ պա՛պ, չենք կարող իջնել, ոչինչ, հոկտեմբերին կգամ: Բայց հոկտեմբերին իրեն բերեցին, ինքը չեկավ: Տպավորություն է, որ կանխազգում էր ամեն ինչ: Իրենից որևէ բառ չենք լսել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Պատերազմի ժամանակ իր ընկերների հետ էր կապ հաստատել, ասել՝ չեմ ուզում, որ մերոնք իրենց վատ զգան, երբ իմանան, որ շատ վատ վիճակի մեջ եմ: Թող իմ պատճառով չնեղվեն: Ընկերները հորդորել էին զանգել մեզ, հանգստացնել, արձագանքել էր՝ չեմ կարող խոսել: Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ վեց անց կես:

Տղաները լուսադեմին են զոհվել: Տասնմեկ հոգով մինչև լուսադեմ պայքարել են, որ թուրքի տեխնիկան չմտնի իրենց դիրք, իսկ հետո՝ Ջերմուկ: Իրենց դիրքի շնորհիվ է, որ հիմա Ջերմուկը կա: Տղաներն իրար մեջ երդվել են, որ դիրքը չեն լքելու: «Այսքան տանջվել ենք ու չենք լքելու մեր դիրքը»: Այս զրույցի մասին մեզ հետո այլ տղաներ են պատմել»: Անդրանիկը ուշ է տուն «վերադարձել», իսկ հոկտեմբերի 4-ին նրա մարմինն ամփոփվել է Եռաբլուրում: «Մերոնք մի քանի անգամ գնացել են Անդրանիկին ճանաչելու: Վնասվածքներ ուներ գլխին, դեմքը փոխվել էր, այդ առումով դժվար էր իրեն նույնականացնելը: Հետո եկել է ԴՆԹ հետազոտության պատասխանը: Նախքան բանակ գնալը, ատամներին բրեկետներ էր կրում, որոնք ծառայության ժամանակ հանել էր: Մերոնք Անդրանիկիս ատամնաբույժին են խնդրում գնալ իրենց հետ: Հետաքրքիր է, բայց բժիշկն ասել էր, որ իր երկար տարիների աշխատանքի ընթացքում երբեք որևէ հիվանդի ատամների գիպսը չի պահել, բայց Անդրանիկինը, չգիտես ինչու, պահել էր: Նաև դրա օգնությամբ է հաստատվել մեր որդու ինքնությունը»:

Ծանր օրերից հետո Անդրանիկի ծնողները մի բարդ, բայց կարևոր ու ապրեցնող որոշում են կայացրել՝ իրենց ընտանիքում կրկին պետք է երեխայի ճիչ լսվի: Ապրիլին կծնվի Անդրանիկի եղբայրը: «Անդրանիկը շատ էր ուզում եղբայր ունենալ, միշտ ասում էր՝ քույրիկներին քույրիկ ես բերել, իսկ ես եղբայր չունեմ: Արձագանքում էի՝ դու իմ միակն ես, իմ ամբողջ սերը, որպես որդու, քեզ եմ տվել: «Մա՛մ, ինձ էլ եղբոր թև ու թիկունք էր պետք»: Ծանր օրեր ապրեցի, բարդագույն օրերի միջով անցանք ու շարունակում ենք անցնել: Բայց հավատ ունեմ, իմ հավատն ու հույսն Աստված է, իմ կապն Աստծո հետ ավելի է ամրացել: Ուժս ստանում եմ երկնքից, իմ երեխու ուժն ինձ է փոխանցվում: Ես չեմ չարացել, ուրախանում եմ բոլորի ուրախությամբ: Երբ նեղսրտում եմ, լալիս, ինձ հաճախ ասում են՝ երեխաներ ունես, թոռներ, իրենցով ուրախացիր: Էլի ուրախանում եմ, մեր աղջիկները մեր թև ու թիկունքն են, մեր ամեն ինչը, մեր ուժը: Բայց ամեն երեխա իր սերն ու տեղն ունի: Այնքան երազանքներ ունեի Անդրանիկի հետ կապված: Բացի դա, ծնողի համար ամեն երեխա իր տեղն ունի: Իմ Անդրանիկն ուրիշ էր: Ինձ միշտ ասում էր՝ մամա՛ ջան, քեզ միշտ ջահել տեսնեմ, իմ մաման միշտ պետք է ջահել լինի: Հիմա էլ այս մտքերն են մեզ ուժ տալիս, որ փորձենք ամուր մնալ, ուժեղ լինել՝ հանուն Անդրանիկի, որովհետև մեր որդին մեզ կուզեր այդպիսին տեսնել»:

Հ. Գ. -Անդրանիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել գետը․ զոհեր կան (տեսանյութ) Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են. տեսանյութ Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներԱյս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված Նախապես ծրագրված սադրանք էր«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Նիկոլ Փաշինյանը հետևում է Սրբազանին Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Փակվել է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհըԵթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՄեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը Այստեղի շատ ուսանողներ ընտանիք են կազմել իմ օրհնությամբ․ Սրբազանը՝ թատերականի բակում Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Եթե ժողովուրդն ու Հայոց Հայրապետը որոշի, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ․ Բագրատ սրբազանը՝ վարչապետ դառնալու մասինԱյսօր Ռուսաստանն ու շատ ուրիշ պետություններ պարտական են միայն եկեղեցուն․ Դավիթ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածումԱնձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԳլխապտույտի աստիճանի երջանիկ. կենդանակերպի այն նշանները լավ լուրեր կստանան մինչև շաբաթվա վերջ Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Հրապարակում այսօր նորից հավաք է լինելու․ հայտնի է ժամըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը՝ ուսանողներին Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ ԹամամյանԶգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԱրտակարգ դեպք՝ Սյունիքում․ 5 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոցԴիլիջանում ևս դասադուլ է «Բագրատ Սրբազանը վերջնագիր է ներկայացրել Փաշինյանին»․ միջազգային մամուլի անդրադարձըՀաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանՄեզ սպասում են պոլիտեխնիկական ինստիտուտում, շարժվում ենք այնտեղ. Բագրատ սրբազան Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ) Առաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան Ի՞նչ են քննարկել երեկ շարժման առաջնորդների հետ«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Ադրբեջանական մամուլն առանձնացրել է Բագրատ սրբազանին եւ Համբիկ ՍասունյանինՄայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ շարժումը երթով գնում է դեպի ԵՊՀ․ կոչ արվեց ժամը 18։30-ին հավաքվել Հանրապետության հրապարակումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԵրեկ մոտ 120-130 հազար մարդ կար հրապարակում, եթե ոչ ավել. Բագրատ Սրբազան Հրապարակում ոստիկանական կուտակումներ են
Ամենադիտված