Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացում


Միակ քննարկման թեման՝ ինչպես փոխել իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Միակ քննարկման թեման՝ ինչպես փոխել իշխանությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 

Նիկոլի երեկվա՝ սահմանադրության մասին հարցազրույցից հետո մեծ է  գայթակղությունը՝ հանրային տրամադրությունները տանելու նույն ճանապարհով՝ քննարկել-քննադատել-հերքել նրա ասածները։ Դա սխալ ճանապարհ է։ Նիկոլը ձևակերպեց ընտրության իր առաջարկը՝ կամ նոր պատերազմ կամ սահմանադրության փոփոխություն։

Սա պարտադրում է, որ մենք էլ մեր հարցը  և մեր առաջարկը ճիշտ ձևակերպենք։
Ճիշտ հարցն այն չէ, թե ի´նչ է ասել, այլ՝ թե ո´վ է ասել։
 
1. 3-րդ հանրապետությունը «սպանածը» չի կարող խոսել 4-րդ հանրապետության «ծննդի» մասին։ Դա հակաբնական է։
2. «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսով պետությունը և բանակը պատերազմի տարածը չի կարող խոսել Արցախը մեր սահմանադրությունից հանելու և մոռանալու օգտին։
 
Սա է հարցը, և կոնսոլիդացիան պետք է գնա այս շեշտադրումով։ Մտնելով սահմանադրության բովանդակային քննարկման մեջ՝ մենք կանենք կոպիտ սխալ, ու էլի նախաձեռնությունը կտանք Նիկոլին։
 
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր գլխին Նիկոլի բերած նոր պատմական իրողություններն իրոք պահանջում են բարդ լուծումներ, այդ թվում, գուցե, օրենսդրական։ Բայց մի բան է՝ դրանք անել նոր իշխանության կողմից՝ հակառակորդի հետ բանակցային նոր նարատիվ գտնելով, և այլ բան՝ անել պարտված իշխանության օրոք՝ հակառակորդի թելադրանքով։ Այլ բան է, երբ դրանք արվում են խաղաղության մեծ պայմանագրի համատեքստում, երբ մեր կողմից նժարին դրվում են մեր սեփական պայմանները, որոնց բավարարման դիմաց արվում են որոշ զիջումներ, և բոլորովին այլ բան է, երբ պարտված իշխանությունը «կզում է» մինչև վերջ ու սեփական կաշին փրկելու համար զոհաբերում ամեն ինչ՝ առանց բացառության։

Խաղաղության մեծ պայմանագրի շրջանակներում կարելի է քննարկել բազմաթիվ բարդ հարցեր։ Ավելին ասեմ. կարելի է անգամ քննարկել սահմանադրության՝ Արցախին վերաբերող կետը, եթե պայմանագրով և իրական երաշխիքներով ապահովված լինի արցախահայության անվտանգ ապրելու իրավունքը հայրենիքում։ Բայց այն ճանապարհը, որը հայ ժողովրդին այսօր պարտադրում են Ալիևն ու Նիկոլը համատեղ, դա ոչ թե 4-րդ հանրապետության, այլ՝ անասնական հանրապետության ստեղծումն է, որտեղ հասարակության փոխարեն լինելու է անկամք նախիր։
 
Պայքարի բովանդակությունը
 
Ալիևն ու Նիկոլը հայ ժողովրդից ուզում են սարքել «նոր գնչուներ»։ Գծել են պայմանների ու հարկադրանքի ճանապարհային քարտեզ ու առաջ են տանում։ Եթե սահմանադրական փոփոխությունների պահանջը բավարարվեց, հենց հաջորդ օրը Ալիև առաջ է քաշելու նոր ստորացուցիչ պայմաններ (ցանկը կարող եմ հենց այսօր թվարկել)։ Սա է խնդիրը, և այս պրոցեսի վերջում մենք ոչ թե խաղաղություն ենք հասնելու, այլ՝ ազգովի ստանանք կիսաանասունի ինչ-որ կարգավիճակ ու ցրվենք աշխարհով մեկ։

Ալիևի այս ճանապարհային քարտեզը խափանելու միակ ձևն այս իշխանությունը փոխելն է։ Հետո գալու է բարդ հարցերը լուծելու փուլ, նաև ցավոտ լուծումների փուլ, բայց դրանք լինելու են լուծումներ, և ոչ թե՝ ազգային ստորացում՝ առանց խաղաղության որևէ երաշխիքի։

Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված Կիրանցում Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է Ալիեւին Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԼարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Ամենադիտված