Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբ ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջև Գազ չի լինելու հետևյալ հասցեներում «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան


Արա Աբրահամյանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության նպատակով

Քաղաքականություն

Արա Աբրահամյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուրեին՝ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների և այնտեղ գտնվող հայկական քրիստոնեական հնագույն հուշարձանների պաշտպանության համար լուծումներ գտնելու վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի բազմամյա դեսպանի կարծիքով՝ պատմամշակութային ժառանգության պահպանման (հնարավոր է՝ կոնսերվացիայի միջոցով) համար անհրաժեշտ է մի շարք հուշարձաններ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ որոշներին՝ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կարգավիճակ:

Նամակում մասնավորապես ասվում է.

 

«Հարգելի տիկին գլխավոր տնօրեն.

2003 թվականից հանդիսանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքակրթությունների միջև երկխոսության բարի կամքի դեսպան և պաշտպանելով շուրջ 80 տարի առաջ կազմակերպության հիմքում դրված սկզբունքները՝ դիմում եմ Ձեզ՝ անմիջականորեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին վերաբերվող առաջարկությամբ: Դա վերևաբերվում է Լեռնային Ղարաբաղում գտնվող մարդկությանը պատկանող համաշխարհային պատմամշակութային ժառանգության գլխին փաստացիորեն կախված վտանգին:

Լեռնային Ղարաբաղը հիրավի թանգարան է բաց երկնքի տակ՝ շնորհիվ իր տարածքում գտնվող ազգային և քրիստոնեական մշակույթի ուրույն հուշարձանների: Դրանք մոտ 500 ճարտարապետական հուշարձաններ են, այդ թվում՝ Գանձասարի(13-րդ դ.), և Դադիվանքի (9-13-րդ դդ.) վանքերն են, մ.թ.ա. 1-ին դարում հիմնված Տիգրանակերտ քաղաքատեղին և նրա տարածքում գտնվող Վանքասար եկեղեցին (7-րդ դար), Ծիծեռնավանքը (4-6-րդ դդ), Օխտը դռան (6-րդ դ.) և Գտչավանք (13-րդ դ.) եկեղեցիները, Ամարաս վանական համալիրը (4-րդ դ.), Ղազանչեցոց (19-րդ դ.) եկեղեցին և էլի շատերը:

Ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին և 2022 թվականին, Ձեր անունով ուղարկված իմ նամակներում, նկարագրել եմ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ իրավիճակը և խնդել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ քայլեր ձեռնարկել: Այն ժամանակ Դուք պատրաստակամություն հայտնեցիք փորձագետներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ցավոք՝ դա տեղի չունեցավ, որովհետև առաքելությանը խոչընդոտեցին Ադրբեջանի իշխանությունները:

Այն ժամանակից ի վեր, Ադրբեջանի կողմից ենթարկվելով 10 ամսյա շրջափակման, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայեր, մի քանի օրվա ընթացքում ստիպված էին լքել իրենց հայրենիքը, որտեղ դարեր ի վեր ապրել և արարել են նրանց նախնիները՝ թողնելով իրենց տները, եկեղեցիները և պատմական հուշարձանները, ծաղկուն այգիները, դպրոցներն ու թանգարանները, դամբարանադաշտերն ու նախնիների գերեզմանները: Դուք, անպատճառ, տեղյակ եք իրավիճակին՝ հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի հոկտեմբերի հայտարարությունը՝ ուսուցման ոլորտում և փախստականներին օժանդակելու նպատակով Հայաստան արտակարգ առաքելություն ուղարկելու մասին:

Հարգելի տիկին գլխավոր տնօրեն, իմանալով Ձեր դիրքորոշումը՝ որը հիմնված է Մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2347 բանաձևի վրա, ինչպես նաև համոզումը, որ «միջազգային հանրությունը պարտավոր է  պաշտպանել և պահպանել այդ ժառանգությունը գալիք սերունդների համար՝ անկախ ընթացիկ հակամարտություններից», ես կրկին դիմում եմ Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների վիճակի պատճառով՝ որն առաջացել է բնիկ ժողովրդի բռնի հեռացումից հետո:

Ցավոք սրտի, ո´չ նախագահ Ալիևը, ո´չ Ադրբեջանի մշակույթի նախարարը, չեն թաքցնում հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը խաթարելու, ոչնչացնելու կամ յուրացնելու իրենց մտադրությունները: Նրանք հայտարարում են Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական, պատմական և մշակութային հուշարձանների պատկանելությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ իբր «ալբանական եկեղեցիները վերականգնելու» համար: Այսինքն, ալբանացնում են հայկական եկեղեցիները՝ նրանցից քերելով հայերեն արձանագրությունները: Դա, ըստ էության, պետական վանդալիզմ է և քաղաքակրթական մարտահրավեր՝ ուղղված համայն մարդկությանն ու միջազգային ինստիտուտներին, որոնք կոչված են պաշտպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը: Դա նաև մի շարք միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշման պահանջների ոտնահարում է, որով Ադրբեջաին պարտավորեցվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող վանդալիզմի բոլոր  երևույթները, և պատժել մեղավորներին:

Ավելին, նախագահ Ալիևը՝ այս տարվա հուվարի իր հեռուստահարցազրույցի ժամանակ, միջազգային իրավունքն անվանեց «թույլերի գործ», որին իր երկիրը, որպես «ամենահզորներից մեկը», պարտավոր չէ հետևել:

Ակնառու օրինակը, թե ինչպես է Բաքուն վարվում հայ ժողովրդի մշակութային ժառանգության հետ՝ իր պատմական տարածքներից նրա բռնի արտաքսումից հետո, հանդիսանում է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որտեղ 2007 թվականին ամբողջովին ոչնչացվեց հայկական պատմամշակութային հետքը, որտեղ ոչ միայն բնակչության 75 տոկոսը կազմող հայերից ոչ ոք չմնաց, այլև ոչնչացվեցին հայկական եկեղեցիները, թանգարաններն ու գերեզմանները:

 Հարգելի տիկին  Ազուլե, Լեռնային Ղարաբաղում հայերի պատմամշակութային ժառանգության պահպանումը ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական հարց է, այլ՝ դա պահպանելու և գալիք սերունդներին համաշխարհային պատմության և մարդկության մշակութային կոդի փոխանցման  համամարդկային հիմնախնդիր, որը Կազմակերպությունն իրավունք չունի անտեսել: Խնդրում ենք հնարավորություն գտնել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկարաժամկետ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ,որի նպատակը պետք է լինի արդեն հասցված վնասը, առկա վտանգները գնահատելը, ինչպես նաև պաշտպանել (հնարավոր է՝ կոնսերվացիայի միջոցով) և պահպանել Լեռնային Ղարաբաղի ուրույն պատմաճարտարապետական ժառանգությունը:

Ռազմական հակամարտությունների տարածքում հայտնված մշակութային արժեքների պաշտպանության միջազգային փորձը հաստատում է հետագա ավերումները կանխելու նպատակով իրականացվելիք երկարաժամկետ միջոցառումների անհրաժեշտությունը: Գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլոր քրիստոնեական մշակութային ժառանգության օբյեկտները, մյուս պատմական հուշարձանները և հուշահամալիրներն անհրաժեշտ է փրկել՝ դրանք ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ, իսկ մի շարք հուշարձանների՝ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կարգավիճակ:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաև ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց բողոքներն ու ցանկությունները, ում անհանգստացնում է պատմական ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու հիմնախնդիրը՝ խնդրում ենք, հնարավորինս շտապ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հրավիրել համաժողով՝ միջազգային փորձագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Դրա նպատակը պետք է լինի ստեղծված իրավիճակի դատապարտումը և Լեռնային Ղարաբաղի համաշխարհային նշանակություն ունեցող պատմամշակութային ժառանգոության պաշտպանության համար հնարավոր լուծումներ գտնելը:

Անձամբ պատրաստ եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել՝ այդ կարևորագույն միջոցառման անցկացման համար, որին մեզ բոլորիս կոչում է ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը:

Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները
Ամենադիտված