Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է


Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյան

Քաղաքականություն

Պարզունակ բլեֆ է ու պատասխանատվությունից խուսափելու միջոց։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես որակեց Նիկոլ Փաշինյանի` Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասին հայտարարությունը։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել է, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում էլ ասել է, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։ ՀՀ վարչապետը նաև նշել էր, որ հռչակագրի դրույթներից հրաժարվելու դեպքում Հայաստանը նաև զենք ձեռք բերելիս խնդիր չի ունենա կամ քիչ կունենա, քանի որ, նրա խոսքով, բոլորը կընկալեն, որ այդ զենքը պաշտպանության և ոչ թե հարձակման համար է։

«Դա նրա սովորական գործելակերպն է` մեղավորներ փնտրել ամեն մի ձախորդության, ամեն մի անհաջողության համար։ Հիմա մեղավորները սպառվել են, անցել է 30 տարի առաջ ընդունված փաստաթղթերին։ Մանկամտություն ու պարզամտություն է մեղադրել 30 տարի առաջ ընդունված հիմնադիր, պետականաստեղծ փաստաթղթերին»,– ասաց Մանուկյանը` շեշտելով, որ այդ նույն փաստաթուղթը մինչ օրս Հայաստանին հաղթանակներ է բերել։

Նրա խոսքով` դա մեր պատմության ամենաարժանապատիվ փաստաթուղթն է, որին հետևել են ամենաարժանապատիվ բարեփոխումները։

«Հռչակագրի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում Հայաստանի անկախությունը 60 երկիր է ճանաչել ու դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ։ Մենք դարձանք միջազգային բոլոր կազմակերպությունների անդամ»,- նշեց քաղաքական գործիչը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։

ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմը սկսվել է ո՛չ Հայաստանի կամքով և ո՛չ Հայաստանի կողմից։ Հայաստանը ստիպված է եղել պաշտպանվել ու արդյունքում 12 000 կմ տարածք է ազատագրել։ Այդուհանդերձ, որևէ երկիր, որևէ միջազգային կառույց չի մեղադրել Հայաստանին։

«Հարգում են նրան, ով հաղթում է, հարգում են նրան, ով արժանապատիվ է։ Այդ տարիներին մենք Սիրիայով վառելիք ենք ստացել, Թուրքիայով հաց ենք ստացել։ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք ստեղծել, երբ նրա եղբայր Ադրբեջանը տարածքներ էր կորցնում»,- ընդգծեց Մանուկյանը։

Քաղաքական գործիչը նույնիսկ չի էլ ուզում մտածել Փաշինյանի առաջարկած փոփոխությունների հնարավոր հետևանքների մասին, հուսով է, որ այդ հարցն ընդհանրապես դուրս կգա օրակարգից։

Այդուհանդերձ, անդրադառնալով իշխանությունների ներկայացրած` հռչակագրի դրույթների ու այսօրվա իրողությունների անհամապատասխանության թեզին, Մանուկյանը հակադարձեց ոչ վաղ անցյալի պատմության իրական օրինակով։

«Հռչակագիրը սահմանել է մեզ համար ոչ նախագահական երկիր։ Այն ժամանակ մենք ունեինք Գերագույն խորհուրդ, և ԳԽ–ն էր գերագույն իշխանությունը։ Մեկ տարի հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նախագահի ինստիտուտ, Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք հռչակագրի այդ կետը ոչնչացրինք։ Հռչակագրի մեջ այսպիսի կետ կա. «ՀՀ զինված ուժերը ենթարկվում են ԳԽ–ին»։ Երբ ունեցանք նախագահ, ԶՈւ–ն սկսեց ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատար նախագահին։ Եղավ անհրաժեշտ փոփոխություն, և այդ փոփոխությունը կատարվեց ուրիշ օրենքներով։ Բայց որևէ մեկի մտքով անգամ չանցավ հռչակագրից հանել այդ կետը»,– շեշտեց քաղաքական գործիչը։

Նա անդրադարձավ նաև այսօր հաճախ շահարկվող մեկ այլ փաստաթղթի` Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Մանուկյանը հիշեցրեց, որ 1992թ․ մարտի 2-ին Հայաստանը ՄԱԿ-ի անդամ դարձավ 29 800 ք/կմ տարածքով։ Դրանից մի քանի ամիս առաջ` 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂԻՄ–ը հանրաքվեի միջոցով արդեն իսկ հռչակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ, ինքնիշխան պետություն:

«ԼՂ–ն ինքն էլ հռչակագրի այդ կետից հետագայում շեղվեց։ Բայց դա չի նշանակում, թե դրանով մերժեց կամ վերացրեց հռչակագրի այդ կետը։ Այսինքն` եթե այսօր, ինչպես իրենք են ասում, նոր իրավիճակ է, չի նշանակում, թե դրանում հին փաստաթուղթն է մեղավոր, և պետք է այն մերժել, չեզոքացնել կամ վերացնել»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր։

«Ո՞վ է Ալիևը, որպեսզի որոշի Հայաստանի օրենսդրության սկզբունքները, առավել ևս` 30 տարի առաջ մեր ԳԽ-ին կորեկցիա անելու իրավունք ունենա»,- արձագանքելով Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը` ասաց Մանուկյանը։

Նրա համոզմամբ` Ալիևը դա անում է այն ժամանակ, երբ դա նրան թույլ են տալիս։ Եթե Փաշինյանը հիշեցնի նրան երկրի ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունքի մասին, նման հայտարարություններ չեն հնչի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված Կիրանցում Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է Ալիեւին Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԼարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ)
Ամենադիտված