Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ Ալիև Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի


Բոլոր կողմերի համար վտանգավոր ակտիվացում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր զարգացումների պայմաններում վտանգավոր աստիճանի սկսում է կարևորություն ստանալ Թուրքիայի դերակատարությունը, որը պայմանավորված է ինչպես այդ երկրի աճող ներուժով, այնպես էլ կարևոր աշխարհագրական դիրքով, որը ջրբաժան է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև։ Ընդ որում, վտանգավոր՝ ոչ միայն Հայաստանի համար, այլև Ռուսաստանի ու, որքան էլ տարօրինակ հնչի, Արևմուտքի համար: Ու սա՝ բոլոր կողմերի հետ հարաբերությունների պահպանման առերևույթ «պատկերի» ֆոնին:

Ընդ որում, ամբիցիոզ պանթուրքական ծրագրերի իրականացման մարմաջով Թուրքիան իր ինքնուրույն խաղն է փորձում առաջ տանել ու փորձում միաժամանակ համագործակցել այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնք Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ դիմակայության կամ մրցակցության մեջ են։ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակից Չինաստանի հետ՝ նպատակ հետապնդելով, որ չինական ընկերությունները տարբեր ծրագրեր իրականացնեն ու գումարներ ներդնեն Թուրքիայի տնտեսության մեջ։ Բայց Արևմուտքի համար հիմնական խնդիրը ոչ այնքան Անկարայի ու Պեկինի համագործակցությունն է, որքան Անկարայի ու Մոսկվայի։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, իրեն թույլ տվեց Ռուսաստանից գնել Ս400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչի արդյունքում ԱՄՆ-ը ռազմական ոլորտի վրա որոշ ուղղություններով Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ է սահմանել։

Արդյունքում Թուրքիան դուրս եկավ նաև հինգերորդ սերնդի F35 կործանիչների ծրագրից։ Բայց Թուրքիայի համար Ռուսաստանը մեծ կարևորություն է ձեռք բերել ոչ միայն նրա համար, որ էներգակիրների խոշոր արտահանող է, այլև հենց ՌԴ-ի միջոցով են թուրքերը կառուցում «Ակկույու» ատոմակայանը, որը էլեկտրաէներգիայի արտադրության մեծ հզորություն է ապահովելու։ Նախատեսվում է մեկ այլ ատոմակայան ևս կառուցել։ Փաստացի դրանով Թուրքիան դառնում է ատոմային տերություն։ Միաժամանակ, Թուրքիան Ռուսաստանից այնպիսի տեխնոլոգիաներ է ձեռք բերում, որոնք Արևմուտքը չի տրամադրում։ Իսկ ինչո՞ւ չի տրամադրում, թերևս պարզ է։ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ցանկանում, որ Թուրքիան տեխնոլոգիապես շատ զարգանա, քանի որ դրա արդյունքում դուրս կգա Արևմուտքի ազդեցության ուղեծրից։

Ուստի, Թուրքիան էլ իր հերթին ամեն անգամ շանտաժի է ենթարկում Արևմուտքին, որ եթե իրեն համապատասխան զինամթերք ու տեխնոլոգիաներ չտրամադրեն, ինքը դրանց շուրջ կսկսի համագործակցել Ռուսաստանի հետ։ Բայց իրականում պարզ է, որ Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարողանա շատ խորացնել իրենց համագործակցությունը, քանի որ ռազմավարական առումով իրենց շահերը հակակշռում են միմյանց, իսկ այդ երկրները տարբեր ռազմաքաղաքական միավորումների են անդամակցում։ Բայց ռուսական տեխնոլոգիաները ստանալով հանդերձ, մի շարք հարցերում Անկարայի շանտաժը որոշակի արդյունք է տալիս։ Օրինակ՝ տևական ժամանակ Անկարան սպառնում էր արգելափակել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց ինչ-որ մի պահի երկու երկրի համար էլ կանաչ լույս վառեց։ Ու հատկապես Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալուց հետո Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերություններում էական ջերմացում է նկատվում։

Վաշինգտոնի կողմից արդեն ընթացքի մեջ է F16 կործանիչների տրամադրման հարցի դիտարկումը։ Կանադան վերացրել է Թուրքիայի նկատմամբ ռազմական տեխնիկայի և ռազմական կոմպոնենտների վաճառքի այն արգելքը, որը հաստատվել էր Արցախյան պատերազմից հետո։ Ավելին, Ս400 ռուսական համակարգերից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը խոստանում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F35 վերջին սերնդի կործանիչների ծրագրին։ Այդ մասին կոնկրետ հայտարարել էր Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային Արևմուտքը ավելի շատ է պետք թուրքական տնտեսությունը կայունացնելու համար, քանի որ լիրան մեկը մյուսի հետևից արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Իրավիճակն այնքան մռայլ է, որ հերթական անգամ փոխվեց Թուրքիայի ԿԲ նախագահը։ Եվ որպեսզի Անկարան Արևմուտքից որոշակի ֆինանսատնտեսական աջակցություն ստանա լիրայի փոխարժեքը կայունացնելու համար, թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները։

Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե Թուրքիան ընտրություն կատարելու լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջիվերջո վերջինիս կողմն է անցնելու։ Այլ հարց է, որ Ռուսաստանն, իր տեխնոլոգիաները տրամադրելով, զարգացնում է Թուրքիային, որը հետևողականորեն փորձում է հաստատվել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանին դուրս մղելու ակնկալիքով։ Մոսկվան իր ձեռքով հզորացնում է իր ապագա ախոյանին։ Անկարան իր ոտքը շատ է պնդացրել Ադրբեջանում, սակայն Թուրքիային կանգնեցնելու ճանապարհը անցնում է միայն Հայաստանով։ Եթե Հայաստանի պատնեշը վերացավ, ապա Թուրքիայի ճանապարհը բացվելու է Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից Ռուսաստանին դուրս մղելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են» Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցելՀաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում էԱնահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ
Ամենադիտված