Այսօր Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան 14 ժամ ջուր չի լինելու Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասին Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Հանրապետության հրապարակը այս պահին (լուսանկարներ) Եռագույնը հաղթեց սևին ու սպիտակին․ Բագրատ Սրբազան «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը


Ներմուծման ու արտաքին գործոնների առարկայական ազդեցությունը տնտեսության մեջ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես 2022 թվականին, անցյալ տարին ևս Հայաստանն ամփոփեց բարձր տնտեսական աճով։ Բայց եթե 2022 թվականին կարողացանք երկնիշ թվով աճ արձանագրել՝ 14,2%, ապա 2023 թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը էականորեն նվազել է՝ կազմելով 9,4%: Նման բարձր աճի ցուցանիշները հիմք են դարձել, որպեսզի ՀՀ իշխանությունները այն դարձնեն մատի փաթաթան՝ անընդհատ հայտարարելով, թե իրենց ջանքերն արդյունքներ են տալիս։ Բայց, ինչպես փաստում են տնտեսագետները, Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է առավելապես արտաքին աշխարհաքաղաքական գործոններով։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում դեպի Հայաստան կապիտալի ներհոսք է տեղի ունենում։ Եվ չնայած դա նպաստում է տնտեսական աճին, սակայն այդ կապիտալը չի ռեալիզացվում որպես տնտեսական ներուժ։ Ընդհանրապես, կապիտալը հոսուն բնույթ ունի և մեծ արագությամբ կարող է դուրս գալ Հայաստանից։ Աշխարհաքաղաքական նոր իրավիճակի կամ փոփոխությունների պարագայում, երբ այդ կապիտալը դուրս գա, ապա մեր տնտեսությունը կարող է ուղղակի կանգնել փլուզման եզրին։

Այսինքն, բարձր տնտեսական աճը միաժամանակ խոցելի դաշտեր է բացել ՀՀ տնտեսության համար, որոնք պետք է հասցեագրվեն ու լուծումներ մշակվեն։ Օրինակ՝ ինչպես իր հերթական վերլուծության մեջ նշում է «Լույս» հիմնադրամը, չնայած արտահանման ոլորտում որոշակի աճի դինամիկա է նկատվում, սակայն զարգանում են հիմնականում տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը: Ու հատկանշական է, որ արտահանումն աճում է ոչ այնքան Հայաստանի արտադրանքի հաշվին, որքան վերաարտահանման։ Այսինքն, Ռուսաստանի դեմ նկատվող պատժամիջոցային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Եվրոպայից սարքավորումներ, տեխնիկա և տարբեր ապրանքներ Հայաստանի միջոցով վերաարտահանվում են Ռուսաստան կամ հակառակը։ Ընդ որում, Հայաստան ներկրվող ապրանքները վերափաթեթավորվում են որպես հայկական։

Օրինակ՝ այս տրամաբանության շրջանակում է, որ կտրուկ աճել է Հայաստանից թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանումն, որն ըստ երևույթին կապված է այն հանգամանքի հետ, որ արևմտյան երկրների կողմից ուժի մեջ են մտել Ռուսաստանից ադամանդի արտահանման հետ կապված թիրախային սահմանափակումները։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տնտեսությունը միշտ էլ ներմուծման ուղղվածություն է ունեցել, սակայն անցյալ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ ներմուծման մասնաբաժինը տնտեսության հատվածում էականորեն աճել է, ինչը մեր տնտեսությունը կախվածության մեջ է գցում ներմուծումից ու, ընդհանրապես, արտաքին տնտեսական զարգացումներից։ Տնտեսության մեջ ներմուծման մասնաբաժնի մեծացման մասին է վկայում նաև ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Միանգամից նկատելի է, որ այս ցուցակում բավական մեծ թիվ են կազմում ներմուծում, ապա վաճառք իրականացնող տնտեսական ներկայացուցիչները։ Թերևս ներմուծմանը նպաստում է նաև դրամի արժևորումը, երբ ավելի էժան գնով են ապրանքները հասցվում Հայաստան։ Սակայն ներմուծողները գերշահույթներ են ստանում, քանի որ ներկրված ապրանքների գնանկում այդպես էլ չի նկատվում։ Մտահոգիչ է հատկապես այն, որ անցյալ տարի անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում՝ սննդի, խմիչքների, հագուստի արտադրության ոլորտներում։

2023 թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է ցածր աճ, ինչը հոռետեսական կանխատեսումների պատճառ է դարձել։ Ճիշտ է, որոշ արտադրողների հաջողվում է պահպանել իրենց դիրքերն ու նույնիսկ որոշակի աճ գրանցել, սակայն ինքնին յուրատեսակ «լակմուսի թուղթ» է այն հանգամանքը, որ խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում արդեն մի քանի տարի ընդամենը 15-17 արտադրող է լինում: Միակ դրական կողմն այն է, որ նրանցից մի քանիսին 2023 թվականին հաջողվել է որոշակի առաջընթաց ապահովել:

Օրինակ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում տպավորիչ արդյունքներ են գրանցել, իրենց դիրքերը պահպանել կամ բարելավել են «Գրանդ քենդին», «Կոկա-Կոլան», «Արարատցեմենտը», «Ջերմուկ գրուպը», «Սիգարոնը», «Աթենքը» և այլն։ Բայց ընդհանուր առմամբ արդյունաբերության մեջ նկատվող ցածր աճն ինքնին մտահոգիչ է և կարող է փոխվել անկման, եթե քայլեր չձեռնարկվեն հայկական արտադրության խթանման և տեղական ապրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։ Կառավարությունը խնդիր ունի տնտեսական աճի արդյունքում ստացված ռեսուրսները ներդնել արտադրողների գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, այլապես մեր տնտեսության կախվածության մեծացումը ներմուծումից շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներըՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան 14 ժամ ջուր չի լինելու Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը այս պահին (լուսանկարներ) Եռագույնը հաղթեց սևին ու սպիտակին․ Բագրատ Սրբազան«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ «Ժամանակն է փոփոխության»․ շարժմանը միացան Վարդան Օսկանյանը, Արա Այվազյանը, Աշոտ Ղուլյանը 4 շերտ ոստիկանական պատ՝ ԱԺ-ի մոտ. շենքը «ականապատել» ենԹունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է Ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում Քյոխը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Երբ կարիք լինի. ոստիկանապետը` ուժ կիրառելու մասինՔայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Կոմիտասի եկեղեցու զանգերը հնչեցրինԵրթի մասնակիցներից շատերը կրում են արցախյան պատերազմում զոհված զինծառայողների լուսանկարներով շապիկներ Պատրաստ եմ, ձեռքերս բաց է, թող կալանավորեն ինձ․ Բագրատ Սրբազան Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ ԵրևանWien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՀայտնի է՝ երբ են հայտարարելու հստակ պահանջների մասինՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Կիրանցում տեղի ունեցածը մեզ ստիպեց այս քայլին գնալ, որ մայիսի 9-ին նոր հաղթանակ կերտվի Երթի առջևից քայլում են 44֊օրյա պատերազմի մասնակիցները, որոնք կրում են իրենց զոհված ընկերների նկարներով շապիկներ (տեսանյութ) Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս Գնացե'ք, թշնամու առաջ հոխորտացեք, շատ խիստ եմ ասում, որևէ հրահրում չլինի, սա հաշտության պայքար է Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինՀԻՄԱ. «Անմահ Գնդի» քայլերթը Երևանում Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըՄի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Արտակարգ դեպք․ ՇՄ նախարարության բաժնի պետը հրացանով կրակել է շան վրա, հետո տեղափոխվել է հիվանդանոց Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր հայրենիքը գնում է մեր ձեռքից, եկեք քրիստոնեաբար կանգնենք մեր հայրենիքի կողքին․ Անդրե Բագրատ սրբազանը խորհրդանշական սպիտակ հագուստով է Ովքեր դա արեցին, իմացեք՝ նրանք մեզնից չեն․ Բագրատ ՍրբազանՊատերազմի մասնակից տղերք, մենք անելու բան ունենք, դուրս եկեք․ քաղաքացի Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԳնում ենք շատ կազմակերպված. Բագրատ սրբազան Կառավարությունը մոնտաժել եւ հեռացրել է Արարատի լուսանկարըԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք ՉալաբյանՀրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը. վճռական օր
Ամենադիտված