Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-ից Արման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը ՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածել


Ո՞ւմ անուն-ազգանունն էր ուզում իմանալ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց մի քիչ «նեղն են ընկնում», Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակից մյուս՝ ավելի փոքր տրամաչափի «նիկոլփաշինյանները» հանկարծ հիշում են, որ ոչ միայն ժողովուրդ կա, այլև՝ որ «ժողովուրդն է իրենց ընտրել»: Մի կարկառուն քպական էլ, իր կարծիքով զիլ սրամտություն անելով, ընդդիմադիր պատգամավորներից մեկին «դիտողություն» էր անում, թե՝ «ձեզ համար անսովոր է, որ ընտրված վարչապետն է պատասխանում...»: Ընդհանրապես, Փաշինյանի ու մյուս «նիկոլփաշինյանների» խոսույթից անպակաս են «ընտրված», «ժողովուրդն է ընտրել», «լեգիտիմ» բառերն ու արտահայտությունները: Բայց, որպես կանոն, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմակից քպական կարկառունները միանգամից ամնեզիա են ունենում՝ «մոռանում» են, թե այդ «ժողովուրդն» իրենց ինչի՞ համար է ընտրել, իրենց ի՞նչ խոստումներին է «ձայն տվել», իրենց ներկայացրած ո՞ր նախընտրական ծրագրին, ավելին ասենք՝ կառավարության գործունեության ո՞ր ծրագրին է հավանություն տվել: Դեռ չենք խոսում այն մասին, թե իրականում քանի՞ տոկոսն են ընտրել 2018 թվականից հետո անցկացված մյուս երկու համապետական ու, առավել ևս, ՏԻՄ ընտրություններում, եթե հաշվի առնենք մասնակցության ցածր տոկոսը:

Հընթացս ճշտենք, որ «ժողովուրդ» բառը ՔՊ-ի հետ զուգահեռ գործածելիս չակերտների մեջ ենք նշում հետևյալ պարզ պատճառով. ցանկացած պարագայում ՔՊ-ն ձայների 100 տոկոս չի ստացել, ավելին, վերջին ընտրություններում ստացել է ընտրողների ընդհանուր թվի կեսի ձայների հազիվ կեսը, ինչն ամեն պարագայում՝ ժողովուրդը չէ, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ու բնակչության ամբողջությունը չէ: Խոսքը Նիկոլ Փաշինյանին ընտրածների մասին է, իսկ դա ուղղակի մեր ժողովրդի, հասարակության միայն մի մասն է: Ինչևէ... Վերադառնանք բուն խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա յուրայինների կողմից պարբերաբար «ընտրված լինելու» հիշեցմանը: Մենք էլ այստեղ մեկ-երկու թեթևակի հիշեցում ունենք: Նախապես զգուշացնենք նաև, որ մեր հիշեցումների տեսանյութերն էլ կան, այնպես որ՝ «մոռացել եմ», «ես նման բա՞ն եմ ասել, հա՞», «ես գործարան եմ բացե՞լ» և նմանօրինակ փաշինյանական «կռուտիտները» չեն անցնի: Չնայած, եսի՞մ...

Արդեն հեռավոր թվացող՝ «կովիդային» 2020-ի մայիսին ՀՀ ԱԺ-ում ունեցած մի ելույթի ժամանակ, անդրադառնալով Արցախի ինքնորոշմանը և այն իր իշխանության կողմից անտեսելու վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կերկերուն ձայներանգով ասում է ուղղակիորեն հետևյալը. «Իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞: Ես լավ չեմ պատկերացնում դա: Բա մենք ընդհանրապես ինչի՞ մասին ենք խոսում: Խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Ո՞վ ա, որ պնդում ա, թե հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանամ»: Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ անուն-ազգանունը այն անձի, որը դեմ է Արցախի ինքնորոշմանը կամ ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ահավասիկ, ասենք այդ անուն-ազգանունը՝ Նիկոլ Փաշինյան: Գուցե սխալվո՞ւմ ենք: Այդ դեպքում, դե, թող ելնի (ելնեն) ու էլի ԱԺ ամբիոնից հայտարարի, պահանջի (հայտարարեն, պահանջեն) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Լավ, գուցե շատ բարձր նշաձող ենք դնում, թող գոնե համարձակվեն Արցախ բառն արտասանել:

Նիկոլ Փաշինյանն ուզում էր իմանալ, թե իրենից բացի է՞լ ով է դեմ Արցախին, Արցախի հայությանը, Արցախի ինքնորոշմանը: Խնդրեմ՝ ՔՊ խմբակցության ամբողջ կազմը, ՔՊ կառավարության ամբողջ կազմը, ընդհանրապես ՔՊ-ն ու իրենց սատելիտները: Այստեղ գուցե և մի փոքր սխալված լինենք «ամբողջ» բառն օգտագործելիս: Ավելին, ուրախ կլինենք, եթե սխալված լինենք: Բայց այդ դեպքում շատ կցանկանայինք տեսնել այն քպականին, որը հրապարակավ կխոսի Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Հիմնակա՛նը: Փաշինյանն ու իր նման «ընտրյալների» համար ավելի ցավոտ հիշեցում: Այդ ինչի՞, ո՞ր ծրագրի, ի՞նչ նախընտրական խոստումների համար են իրենք լավ-վատ, կեղծ-անկեղծ 600 հազար և ավելի ձայներ ստացել, օրինակ՝ 2021-ին: Հիշեցնենք: Փաշինյան & ՔՊ co.-ն այդ քվեներն ստացել է նաև «անջատում՝ հանուն փրկության» մոտեցման, այն է՝ Արցախի ինքնորոշման իրենց բանաձևած մոտեցման համար: Ստացել էին քվեն ու մանդատը Արցախի ինքնորոշման իրացման, այդ նպատակով պայքարելու, որպես իշխանություն գործելու և աշխատելու համար:

Ավելին, Արցախի ինքնորոշման իրավունքի ու դրա իրացման հարցն ու համահունչ շեշտադրումներ սևով սպիտակի վրա ամրագրված են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի մեջ: Ու, ի դեպ, չեղարկված չեն: Իսկ ի՞նչ է ստացվել գործնականում: Իսկ գործնականում Նիկոլ Փաշինյանն ու նրա ներկայացրած կարկառունների թիմը ուրացել է Արցախը (Պրահա, 06.10.2022), այնուհետև 2023 թվականին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով լեգիտիմություն է հաղորդել Ալիևի ֆաշիստական ռեժիմի կողմից բլոկադայի մեջ դրված Արցախի վրա ռազմական հարձակմանն ու Արցախի հայաթափման ցեղասպանական ոճրագործությանը: Երևի ավելորդ է ասել, թե հիմա էլ ինչի մասին են խոսում Նիկոլ Փաշինյանը և նրա քպական կարկառունները: Հակիրճ տարբերակով դա օրերս բավականին դիպուկ ձևակերպել էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը՝ նկատելով, որ Փաշինյանը գնացել էր ռադիոյի հարցազրույցի տաղավար, որպեսզի այնտեղից ասի, թե մենք չպիտի հայ լինենք կամ պիտի հրաժարվենք հայ լինելուց և կոչվելուց: Դե, հասկանալի է... «հանուն խաղաղության»:

Չէ՛, լուրջ, Նիկոլ Փաշինյանին ու մնացյալ կարկառուն «նիկոլփաշինյաններին» որևէ մեկը քվե տվե՞լ է Հայաստանի Անկախության հռչակագիրը պատառոտելու կամ վերացնելու համար: Ասեք այդ մարդու անուն-ազգանունը, բայց խնդրում ենք՝ «Նիկոլ Փաշինյան» չառաջարկել: Հասկանո՞ւմ եք, խոսքն անգամ ստելու մասին չէ, որ նույն Փաշինյանի դեպքում արդեն առօրեական մի բան է ընկալվում: Խոսքն այն մասին է, որ այդ անձն ու նրա գլխավորած քաղաքական խումբը քվե (մանդատ, ձայն) ստացել է այլ բանի համար, բայց իշխանության գալով կամ այն պահելով՝ անում է տրամագծորեն հակառակը: Անում է այն, ինչի համար ոչ մեկը նրան ոչ մի ձայն չի տվել: Դե, իսկ եթե այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած թիմը ոչ միայն «ժողովրդի կողմից ընտրված» լինելու մասին ծպտուն հանելու տեղ չունեն, այլև պիտի ուղղակիորեն թողնեն իշխանությունը, հեռանան իշխանությունից, ցանկալի է նաև՝ քաղաքական ասպարեզից, ու՝ առհավետ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում էԱնահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներովԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Կենդանակերպի այս նշաններին մայիսը հաջողություն կբերի Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին
Ամենադիտված