Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-ից Արման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը ՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածել Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս


Ի՞նչ մոտիվացիաներ են թաքնված պատերազմների հետևում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմները ողբերգական իրադարձություններ են, որոնք զոհերի, ավերումի ու մարդկային տառապանքի պատճառ են դառնում։ Ու այս համատեքստում է, որ հարց է ծագում, թե այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ պատերազմներն ու զինված հակամարտությունները շարունակվում են մեծ թափով։ Թերևս հակամարտությունների բորբոքումը կարելի է վերլուծել մի քանի շերտով։ Այն կարող է պայմանավորված լինել առաջին հերթին աշխարհաքաղաքական համատեքստում շահերի բախմամբ։ Օրինակ՝ այսօր Ուկրաինայում ընթացող պատերազմը նման բնույթ ունի, քանի որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ազդեցության գոտու տարածումը Ուկրաինայի վրա, ավելի կոնկրետ՝ իր սահմանների մոտ, անընդունելի է համարում։

Իր հերթին էլ Արևմուտքն է իր համար վտանգավոր համարում Ուկրաինայի վրա ռուսական ազդեցության տարածումը, քանի որ ուկրաինական հարցում հաջողություն արձանագրելուց հետո Ռուսաստանը փորձելու է նույնպիսի քայլեր ձեռնարկել Արևել յան Եվրոպայի այն երկրների նկատմամբ, որոնք ժամանակին Խորհրդային Միության ազդեցության տակ էին։ Աշխարհաքաղաքական շահերի բախմամբ է պայմանավորված նաև ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը։ Թայվանում հաստատվելու և Հարավչինական ծովում իր վերահսկողությունը սահմանելու արդյունքում Չինաստանը Հարավարևել յան Ասիայում հնարավորություն կստանա հաստատուն դարձնել իր բացարձակ գերակայությունը։ Արդյունքում ԱՄՆ-ը դուրս կմնա տարածաշրջանից։ Հենց այս սցենարն է փորձում կանխել Վաշինգտոնը։

Ընդ որում, ԱՄՆ-ը ոչ միայն ռազմաբազաների տեսքով ավելացնում է իր ներկայությունը տարածաշրջանում, այլև փորձում է տարածաշրջանային երկրներին համախմբել Չինաստանի աճող հավակնությունները զսպելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ Չինաստանը շարունակաբար պատրաստվում է ռազմական ճանապարհով իր վերահսկողությունը հաստատել Թայվանի վրա, ինչը լիովին կփոխի տարածաշրջանային դասավորվածությունը։ Բայց Թայվանի շուրջ էսկալացիան առավել մեծ աշխարհաքաղաքական ու տնտեսական ռեզոնանս կարող է ունենալ, քան Ուկրաինայի դեպքում էր, քանի որ հակամարտությունն իր մեջ ընդգրկելու է աշխարհի երկու ամենախոշոր տնտեսություններն ունեցող երկրներին՝ ԱՄՆ-ին ու Չինաստանին։ Մյուս շերտով էլ ռազմական բախումներ ու պատերազմներ սկսելու հիմքում ընկած են որոշ տնտեսական, քաղաքական շրջանակների ու անգամ պետության ղեկավարների շահեր։

Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմների ու այլ վայրերում պոտենցիալ հակամարտությունների թեժացման պայմաններում ռազմական ինդուստրիան ահռելի ռեսուրսներ է ներգրավում։ Միլիարդավոր դոլարներ հոսում են դեպի ռազմական ոլորտ։ Ու այս ոլորտում արտահանում և մատակարարումներ իրականացնող կազմավորումները կամ ընկերությունները միլիարդավոր դոլարների շահույթ են ստանում։ Օրինակ՝ ԱՄՆ-ը ահռելի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային, որը կատարվում է այնպիսի ընկերությունների արտադրանքի միջոցով, ինչպես «Lockheed Martin», «Raytheon», «General Dynamics», «Northrop Grumman»-ը և այլն։ Արդյունքում այս ընկերությունների բաժնետոմսերի և շահաբաժինների գներն աճում են, ինչն էլ հենց ռազմական լոբբիի նպատակն է։ Այնինչ, ահռելի գումարները, որոնք ուղղում են ռազմական ոլորտ, կարող էին ներդրվել մի շարք այլ ուղղություններում (օրինակ՝ առողջապահություն, կրթություն, գիտություն, սոցիալական ապահովություն և այլն), ինչը մեծ օգտակարություն կապահովեր քաղաքացիների կյանքը բարելավելու համար։

Ընդ որում, ԱՄՆից Ուկրաինային հատկացվող օգնությունը տրամադրվում է պետական միջոցներից։ Եվ եթե նոր միջոցներ ներգրավելու համար ԱՄՆ կառավարությունը բարձրացնի հարկերը, ապա ամերիկյան բիզնես շրջանակներում կարող է մեծ դժգոհություն հասունանալ երկրի ղեկավարության վարած արտաքին քաղաքականության հետ կապված։ Ուստի, Ուկրաինային օգնությունը տրամադրվում է նաև ԱՄՆ պետական պարտքի ավելացման հաշվին։ Իսկ ամերիկյան պետական պարտքն արդեն գերազանցում է 31 տրիլիոն դոլարը։ Ստացվում է, որ պարտքային բեռի հաշվին որոշ շրջանակներ պատերազմից մեծ օգուտներ են ստանում։

Ինչ վերաբերում է պատերազմն անձնական շահերին ծառայեցնելու թեմային, ապա պետք է նշել, որ այն լիովին տեսանելի է Ադրբեջանի պարագայում։ Ալիևին հաջողվել է Ադրբեջանում ստեղծել բռնապետական համակարգ։ Բայց քանի որ այդ բռնապետական համակարգը կարող է ճաքեր տալ, երբ ադրբեջանական հասարակությունը իր իրավունքները վերականգնելու պահանջներ դնի, ուստի Ալիևը իր իշխանության պահպանման հիմնական նախապայման է դարձրել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամությունը։ Ալիևին պետք են հաղթանակներ, քանի որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են բարձրացնել այն հարցը, թե ինչու են միլիարդավոր դոլարներ ծախսվել ահռելի քանակությամբ սպառազինություններ գնելու ուղղությամբ, երբ այդ ֆինանսական միջոցները կարող էին ներդրվել ադրբեջանական տնտեսության մեջ ու նպաստել զարգացմանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում էԱնահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներովԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Կենդանակերպի այս նշաններին մայիսը հաջողություն կբերի Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Առեղծվածային դեպք՝ Երևանում
Ամենադիտված