Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ Թուրքիայից Ո՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին


Կարմիր շորերով՝ ականապատ դաշտում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդական բառուբանով ասած՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն «յուղ է վառում»: Ի մասնավորի՝ օրերս ինչ-որ մարզային այցի ժամանակ մոտավորապես այսպիսի բան է ասել՝ ժողովրդի հետ որքան հանդիպել են (տարբեր ժամանակներում), մարդիկ միշտ խաղաղություն են ցանկացել, պատվիրել, մաղթել, կենացել: Դա ինքը՝ Փաշինյանը, իր ձևով է հասկացել: Ու... «Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք և անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ: Մենք էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է՝ մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ...»:

Ըստ էության, սա փաստացի ինքնախոստովանություն է. նկատի ունենք այն, որ նրա իսկ արտահայտությունները մատնում են, որ Փաշինյանի ամբողջ մտահոգությունը, փորացավը, նրան հուզող հարցն այն է, որ հանկարծ իրեն դավաճան, հողատու, հանցագործ և այլ՝ այստեղ ոչ մեջբերելի բաներ չասեն, նման բնորոշումներ չտան: Արդյունքում մարդը հասցրեց պատերազմի, դարձավ հազարավորների զոհվելու պատճառ, հետո ժամանակին չգնաց պատերազմը դադարեցնելու ճանապարհով: Հա, ու այս վերջինը մենք չենք ասում: Հիշո՞ւմ եք, որ ՌԴ նախագահ Պուտինը մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես է առաջարկել 2020-ի հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, համոզել էր Ալիևին, որ դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ «Նիկոլ Վավայևիչը» ի՞նչ էր պատասխանել և իր այդ մերժումը հետո ինչպե՞ս էր ներկայացնում Հայաստանի հանրությանը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել Պուտինի առաջարկը, որպեսզի իրեն ու իր կարկառուններին չասեն՝ դավաճան, հողատու, հանցագործ... Այսինքն, այս անձնավորության ամբողջ մտասևեռումը իր անձն ու իր շահն է: Ինչ անի կամ չանի, նրա ուշքն ու միտքն այն է, որ իրեն հանկարծ չասեն՝ հանցագործ, դավաճան, հողատու: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի խաղաղության պատվերին, պատգամին, ցանկությանը, ապա, այո, խաղաղություն ուզում են բոլորը, խնդիրն այն է, թե ով ինչ ու ինչպես է հասկանում այս «պատգամները» , ով ինչպես է հասկանում արժանապատվությունն ու արժանապատիվ խաղաղությունը, եթե ընդհանրապես հասկանում է: Մեր ժողովուրդը (ցանկացած նորմալ ժողովուրդ) իր հավաքականության մեջ ուզում է խաղաղություն, կայունություն, կանխատեսելի և երաշխավորված ապագա:

Բայց չի կարող լինել որևէ ժողովուրդ, որ դա ուզի իր ազգային ինքնության ուրացման, իր մարդկային ինքնության նվաստացման, իր հավաքական կենսատարածքի վերացման, թշնամու ստրկության տակ ընկնելու կամ թշնամու կողմից բնաջնջման ենթարկվելու գնով: Մեկ այլ հանգամանք: Յուրայինների հետ հանդիպմանը Փաշինյանը նաև ասել է, թե՝ մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, և այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, և կարող է պարզվել, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա: Հետո մի բառահեղեղ է արտաբերել, որի իմաստը այն է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է Հայաստանն առաջնորդի այդ «ականապատ դաշտում», այնտեղից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս բերելու համար...

Հասանք, իջեք... Նախ՝ եթե «ականապատ դաշտում» առաջնորդողը Նիկոլ Փաշինյանն է, ապա ականների վրա պայթել-վերանալը երաշխավորված է: Նիկոլ Փաշինյանն ում ասես և ինչ ասես կպայթեցնի, միայն թե իր աթոռն ու իրեն փրկի: Երկրորդ՝ եթե մենք, որպես երկիր, հիմա ականապատ դաշտում ենք, ապա հենց Նիկոլ Փաշինյանն է ուղղակիորեն Հայաստանը քարշ տվել այդ «դաշտի» ամենաականապատված հատված, որի կողքերում, ընդ որում, ցլեր են: Ու Նիկոլ Փաշինյանն է մեզ կարմիր հագցրել, թեկուզ ցլերը գույների վրա չեն հարձակվում, այլ անկանոն շարժումների ու սադրանքների: Այնպես որ, այո, գուցե ճանապարհը մեկն է, բայց դա առաջին հերթին այս իշխանությունների հեռացման ճանապարհն է: Առանց նրանց մենք ինչ-որ շանս կունենանք այդ «ականապատ դաշտից» ելնելու: Նրանց հետ երաշխավորված են միայն կորուստը, միայն զիջումները, միայն աղետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Ամենադիտված