Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք


Խնամքի ի՞նչ ծառայություններ է առաջարկում պետությունը՝ տարեցներին

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թ․ շարունակում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։

Այս նպատակով տարեցների հիմնահարցերի ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ։

Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում բնակվող տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց պետության ֆինանսավորմամբ մատուցում են՝

  • ցերեկային խնամքի (ներառյալ՝ սննդի) ծառայություններ,
  • տնային պայմաններում խնամքի ծառայություններ,
  • շուրջօրյա խնամքի ծառայություններ (Լոռու մարզ),
  • անօթևան անձանց ժամանակավոր կացարանի տրամադրման ծառայություններ։

Ցերեկային խնամքի (ներառյալ՝ սննդի) ծառայություններ տրամադրելու նպատակով 2024 թվականին պետության կողմից հատկացվել է ավելի քան 170 մլն դրամ․ ընթացիկ տարում նախատեսվում է տվյալ ծառայությունները մատուցել 1300 շահառուի։

Ծառայությունները ներառում են՝

  • ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  • գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  • օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր),
  • մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:

2024 թվականին ցերեկային խնամքի ծառայությունները մատուցվում են հետևյալ հասարակական կազմակերպությունների միջոցով՝

  • «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ (Երևան, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք),
  • «Հայկական Կարիտաս» ՀԿ (Լոռի, Շիրակ),
  • «Հուսո տուն» ՀԿ (Երևան)։

Տնային պայմաններում խնամքի ծառայությունները 2024 թվականին տրամադրվում են Երևանում, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ այս նպատակով պետության կողմից հատկացվել է ավելի քան 248 մլն դրամ։

Միջոցառման շրջանակում կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական աջակցություն է նախատեսվում մատուցել 1250 շահառուի։ Դրամաշնորհային ծրագիրը ներառում է նաև հատուկ (մասնագիտացված) խնամքի ծառայություն։

2024 թվականին ծառայությունները տրամադրվում են հետևյալ հասարակական կազմակերպությունների միջոցով՝

  • «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ (Երևան, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք),
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (Արմավիր),
  • «Հայկական Կարիտաս» ՀԿ (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Արարատ),
  • «Հայկական կարմիր խաչի ընկերություն» (Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր)։

Լոռու մարզում շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրելու նպատակով 2024 թվականին պետության կողմից հատկացվել է ավելի քան 35 մլն դրամ․ նախատեսվում է անհրաժեշտ ծառայություններ մատուցել 50 շահառուի։

Ծրագրի շրջանակում խնամվող անձինք օգտվում են կացարանի, խնամքի, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, ինչպես նաև իրավական խորհրդատվության ծառայություններից։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։ Առօրյան հետաքրքիր դարձնելու համար նաև կազմակերպվում են բազմատեսակ մշակութային միջոցառումներ: 2024 թվականին ծառայությունները մատուցվում են «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջոցով։

Անօթևան մարդկանց համար ժամանակավոր կացարանի ծառայությունների տրամադրման համար 2024 թ․ պետության կողմից հատկացվել է շուրջ 70 մլն դրամ․ նախատեսվում է անհրաժեշտ ծառայություններ մատուցել 100 շահառուի։

Ծառայությունները ներառում են կացարանի տրամադրում ընդհանուր տիպի ժամանակավոր օթևանում, բնաիրային աջակցություն, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։ Դրանք մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջոցով։

Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ամենադիտված