Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացում Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան


Սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով. Ավետիք Չալաբյան

Blog
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Երեկ ՀՀ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փոխանցելով մեր ժողովրդին իր օտարերկրյա հովհանավորների հերթական ուղերձը, հայտարարեց, որ Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, թերևս նկատի ունենալով նաև, որ ինչպես և նախկինում, ինքն իրենից կախված ամեն հնարավորը կանի, որ մենք այն արագ պարտվենք, քանի որ այդպես է որոշվել որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում։

Եթե ոմանց թվում է, որ ես գույները խտացնում եմ, հիշեցնեմ 2020 թ․ սեպտեմբերի 28-ը, երբ այդ նույն անձը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ "ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու", հետո վստահ ձեռքով և հաշվարկված քայլերով տարավ երկիրը պարտության, դուրս եկավ եթեր և սկսեց հիստերիկ գոռգոռալ, որ "քաղաքացու հատուցման պահն է եկել", պարտության ամբողջ մեղքը փորձելով բարդել նախորդ իշխանությունների վրա։ Ով էլ դեռ մինչև հիմա չի հավատում կազմակերպված պարտության վարկածին, հիշեցնեմ, որ ներկայումս Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Շուշին թշնամուն հանձնելու գործը, որով այժմ որպես հիմնական մեղադրյալ է անցնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, թեև ակնհայտ է, որ այս դավադիր գործողության թելերը այլ տեղեր են տանում, և վաղ թե ուշ ևս կբացահայտվեն։

Նույն սցենարով տեղի ունեցավ Արցախի վերջնական հանձնումը 2023 թ․ սեպտեմբերին։ Մի քանի ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լուրջ դեմքով հայտարարում էր, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներ է պատրաստում, որևէ անգամ չասելով սակայն՝ իսկ ինչ է պատրաստում Հայաստանի կառավարությունը դրանք կանխելու համար։ Փոխարենը՝ անհեթեթ ու անհասցե դիմումներ "միջազգային հանրությանը", ուշադրությունը շեղող տարբեր գործողություններ, ու քար անտարբերություն՝ երբ Ադրբեջանը վերջապես համոզվելով, որ Հայաստանից որևէ իրական դիմադրություն չի լինելու, գնաց հարձակման և կոտրեց Արցախի հերոսական, բայց բացարձակ մեկուսացված պաշտպանների դիմադրությունը։ Զարմանալիորեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարողացավ կրկին չոր դուրս գալ ջրից, այս անգամ էլ մեղքը բարդելով ՌԴ խաղաղապահների և Արցախի իշխանությունների վրա, թեև ակնհայտ էր, որ Արցախի հանձնումը հենց ինքն էր իրականացրել՝ դեռ 2022 թ․ հոկտեմբերին Պրահայում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով, ընդ որում գերխնդիրը այդ տարածքները հանձնելն է՝ միաժամանակ իշխանությունը պահպանելով։ Դրա համար սակայն պետք է գտնվեն նոր մեղավորներ, և նոր "ճշմարտանման" ստեր՝ հասարակությունը մանիպուլացնելու համար։ Քանի որ նախկինները արդեն վաղուց ոչ մի բանի չեն խառնվում, ՌԴ խաղաղապահ առաքելությունը Սյունիքի տարածքում որևէ անմիջական պատասխանատվություն չի կրում, Արցախի իշխանությունները փաստացի կազմալուծված են, ապա մեղավորներին պետք է փնտրել արդեն սեփական շրջապատում։ Դրանով է թերևս բացատրվում Երկրապահ կամավորների նկատմամբ վերջին մեղադրանքները, թե նրանք էսկալացիա են սադրել Ներքին Հանդում, դրանով է նաև բացատրվում Էկոնոմիկայի նախարարության շուրջ կոռուպցիոն սկանդալը, և գործող վարչախմբի պահեստարանում մի քանի այդպիսի գործողություն է դեռ ենթադրաբար կա պահված։

Նախորդ երկու անգամները, երբ այս վարչախումբը իրականացնում էր Արցախի հանձման գործողությունները, Հայաստանի հասարակությունը և ընդդիմադիր ուժերը, լինելով էապես ավելի անփորձ և անկազմակերպ, չկարողացան արդյունավետ հակազդեցություն իրականացնել, և ամեն անգամ հայտնվեցին ուշացած արձագանքողի դերում (խոսքն այստեղ նաև ինձ է վերաբերվում)։ Արդյունքում թշնամու ծրագրերը, թեև հողի վրա հանդիպեցին հայ մարդկանց զինված դիմադրությանը, ի վերջո իրականություն դարձան։ Այս անգամ այդ ծրագրերը պետք է կանխել, և դրա միջոցը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելն է, որպես պատերազմների և պարտությունների հիմնական պատասխանատուի։ Այն պետք է հստակ հասկանա, որ ևս մեկ անգամ հայկական տարածքների հանձնում իրականացնել, բայց դրանից հետո իշխանությանը կառչել մնալ այլևս չի ստացվելու, և ստիպված լինի իր օտարերկրյա հովհանավորների հետ այլ սցենարներ բանակցել, որոնք թույլ չեն տա ադրբեջանական ագրեսիայի անարգել շարունակումը Հայաստանի նկատմամբ։

Դրա հնարավորությունները ուրվագծվում են, այս օրերին Հայաստանի գործող իշխանությունը տարբեր շահագրգիռ արտաքին ուժային կենտրոններից համապատասխան ուղերձներ է ստանում, և նման կոշտ ուղերձ նա պետք է ստանա նաև սեփական հասարակությունից։ Մինչ այդ, գիտակցելով նաև, որ ամեն ինչ չի կախված մեր բարի կամքից, յուրաքանչյուրս պետք է պատրաստվենք հնարավոր նոր ռազմական ագրեսիային, այն հաշվարկով, որ դրա դեպքում սահմանի վրա թշնամուն առավելագույն կորուստներ հասցնենք, իսկ երկրի ներսում էլ ի վերջո ազատվենք նրա կամակատարներից։

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված Կիրանցում Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է Ալիեւին Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԼարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեցԳեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար
Ամենադիտված