Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Եռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին


Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում 2022 թվականին Հայաստանը բարձր տնտեսական աճ արձանագրեց, որի ազդեցությունն իներցիայով շարունակվեց նաև անցյալ տարի։ Արդյունքում էական եկամուտներ հոսեցին դեպի պետական բյուջե։ Իսկ այս տարի արտաքին գործոնների փոփոխությունների արդյունքում արդեն այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպի պահպանման համար նոր ռիսկեր են նկատվում։ Տնտեսական առումով վտանգավոր իրավիճակ է առաջացնում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում ավելացող լարվածությունը, քանի որ Հայաստանի տնտեսությունն ուղղակի սերտաճած է ռուսական տնտեսությանը։ Միայն առաջացող խնդիրները հայկական արտահանման ճանապարհին դեպի ռուսական շուկա կարող են ծնկի բերել մեր տնտեսությունը։

Պատահական չեն փորձագիտական շրջանակներում կանխատեսումներ արվում, որ 2024 թվականի վերջում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից առավել մռայլ պատկեր ենք ունենալու։ Իսկ այս պայմաններում բնական է, որ ֆինանսական մուտքերը պետբյուջե էականորեն նվազելու են։ Բայց իշխանությունները միայն հակված են խոսել այն մասին, թե ամեն տարի ավելացնում են պետբյուջե մուտքագրվող ֆինանսական ռեսուրսների ծավալը։ Ու նրանք ոչ թե քայլեր են ձեռնարկում երկրի ներտնտեսական միջավայրն ավելի բարելավելու ուղղությամբ, այլ շարժվում են ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկերի ու տուրքերի միջոցով դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը։

Օրինակ՝ գործադիրը նախաձեռնությամբ է հանդես եկել, որի համաձայն, բարձրացվելու է հարկային բեռը փաստաբանների և նոտարների համար, ինչն էլ ավտոմատ հանգեցնելու է մատուցվող ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը։ Վերջնարդյունքում այս ծառայությունների հարկային բեռը հասարակ քաղաքացիների ուսերին է դրվելու, ովքեր օգտվում են իրավաբանական ծառայություններից։ Հաջորդ թեման վերաբերում է, այսպես ասած, «խոպանչիներին»։ Բնական է, որ կառավարության այսպիսի հարկային նախաձեռնությունը արտագնա աշխատանքի մեկնողների կողմից բուռն դժգոհության հանդիպեց. նրանք տարբեր վայրերում բողոքի ակցիաներ կազմակերպեցին ու ճանապարհներ փակեցին։ Բայց այս ամենի մեջ կա մեկ այլ ուշագրավ իրողություն:

Կոնկրետ «խոպանչիների» պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ դիպչում են մարդկանց գրպանին, ապա նրանք իսկույն էմոցիոնալ դրսևորումներով բողոքի են դուրս գալիս, իսկ երբ իշխանությունները մեր հայրենիքն են մասմաս զիջում թշնամուն ու Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, այդ նույն մարդիկ հաճախ անտարբեր են կամ էլ արդարացնում են իշխանությունների գործողությունները։ Այս է մեր ցավալի իրականությունը։ Ճիշտ է՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքի արդյունքում իշխանությունները որոշեցին հետ կանգնել իրենց մտադրություններից, բայց այն ուղղակի ժամանակավոր բնույթ ունի, հատկապես եթե հաշվի ենք առնում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հերթական հայտարարությունը՝ հարկ վճարելու և օդանավակայանի ճանապարհի մասին։ Երևի այդ ճանապարհներից շուտով միայն քպականները իրավունք ունենան օգտվել:

Ու ընդհանրապես, ստացվում է, որ քաղաքացիները պարտավոր են մտնել օրավուր մեծացող հարկային ու տուրքային ծանրաբեռնվածության տակ, իսկ իշխանություններն ազատ են մուտքագրված միջոցները իրենց ուզածի պես ծախսելու հարցում։ Նրանք կարող են առանց հարկ վճարողին ու ընդհանրապես հանրությանը որևէ օգուտ տալու միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալ, անհասկանալի ու անարդյունավետ գործուղումների մեկնել, այսինքն, իրենց լեզվամտածողությամբ ասած, «ֆռֆռալ», օրավուր ճոխացնել իրենց բարեկեցությունը և այլն: Մամուլում պակաս չկա այնպիսի հրապարակումների, որոնցում նշվում է իշխանությունների կողմից պետական միջոցներից ոչինչ չտվող միջոցառումների կազմակերպման, շռայլ գնումների, անիմաստ գործուղումների կամ աննպատակահարմար հաստիքների ավելացման մասին։

Էլ չենք խոսում քպականների հայտարարագրերի մասին, առավել ևս «չհայտարարագրվածի» մասին: Թե բա՝ համակարգային կոռուպցիան վերացած է: «Հպարտ քաղաքացին», մերօրյա «հերոսը» թող հարկեր ու տուրքեր վճարի, իսկ իշխանավորները վայելեն իրենց պաշտոնները: Ու այդքանից հետո ուզում եք, որ կամավոր հեռանա՞ն...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթինԵռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթինՇարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էՄեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆՈվքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԲուդապեշտԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանԵրևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվող 56-ամյա քաղաքացինՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Երևան-Սևան մայրուղին՝ երեկՔամու հետևանքով Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր և կոտրվել են ծառեր Բայդենը հիվանդացել է. Սպիտակ տունՀող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Չափագրողներ են եկել ԿիրանցԿարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված