Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում «Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ)


Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru-ն «Հայաստանը դադար է վերցնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը ժամանակավորապես սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով, իր երկրի հետ կապված այդ պայմանագիրը կյանքի չի կոչվել հատկապես 2021-2022 թվականներին, երբ վերսկսվել են մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Երևանը չէր կարող անտեսել նման հարցը: Ի՞նչ է նշանակում նման քայլը, և ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա։

Հայաստանում kommersant.ru-ի սեփական թղթակից Արշալույս Մղդեսյանի կարծիքով, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումն ուղղակիորեն կապված է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների հետ, բացի դա, վարչապետն ասել է այն, ինչ իրականում կա, պարզապես առաջին անգամ ուղղակի հստակ ուրվագծել ու ձևակերպել է իրավիճակը։ «Բելառուսից ու Ղազախստանից սպասելիքներ չեն եղել ու չկան։ ՀԱՊԿ-ը անվտանգության ոլորտում հենց Ռուսաստանի հետ միջազգային համագործակցության ձևաչափ է, և դա ընկալվում է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, քանի որ Մոսկվան է ապահովում իր անվտանգությունը։ Բայց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած որոշակի իրադարձություններից հետո հայ հասարակության մեջ Ռուսաստանի հեղինակությունը ընկավ։

Հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնության՝ որպես դաշնակից պետության աջակցության վարկանիշը մեծապես տուժել է։ Օրինակ՝ եթե ութ-ինը տարի առաջ Հայաստանի բնակչության մոտ 80-90 տոկոսն էր Ռուսաստանը համարում բարեկամ, դաշնակից երկիր, ապա մեկ տարի առաջ անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ աջակցության վարկանիշը իջել է, եթե չեմ սխալվում, 50 տոկոսից էլ քիչ»,- ասել է Մղդեսյանը: 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները չեն եկել։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել է իր դժկամությամբ՝ «միանալ այն տրամաբանությանը, ըստ որի, կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Ավելին, մայիսին կառավարության ղեկավարը խոստովանել էր, որ Երևանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, բայց դրանից կես տարի անց շեշտել, որ դրա համար ինքը հող չի նախապատրաստում։

«Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու չէ ամբողջությամբ լքել ասոցիացիան,- նշել է Երևանի Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- նրանց համար ամենակարևորը անձնական իշխանության պահպանման խնդիրն է, նրանք փորձում են կտրուկ քայլեր չձեռնարկել, որպեսզի ինչ-որ նոր սրացման դեպքում, եթե Ռուսաստանը չօգնի, ոտքի կանգնեն ու հասարակությանն ասեն, որ ՀԱՊԿ-ն ամեն դեպքում մեզ օգտակար չէ, ուրեմն, եկեք դրանից դուրս գանք, մեզ կօգնի Արևմուտքը։ Իսկ եթե հենց հիմա Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և ինչ-որ սրացում տեղի ունենա, իսկ դա, շատ փորձագետների կարծիքով, հնարավոր է, քանի որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կնախաձեռնի սրացման նոր ալիք, ապա շատ դժվար կլինի հասարակությանը բացատրել, թե ինչու էին իրենք որոշել գնալ նման քայլի: Իսկ այս վիճակում սրացումից հետո, որի դեպքում Ռուսաստանը դժվար թե լուրջ ռազմական օգնություն ցույց տա, Փաշինյանի ձեռքերը լիովին ազատ կլինեն, և նա վստահ կլինի, որ կազմակերպությունից դուրս գալն իր համար լուրջ ներքին քաղաքական խնդիրներ չի առաջացնի»։

Այս ամենի ֆոնին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն է Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել, որ հանրապետությունը իր գործընկերոջը կտրամադրի ՀՕՊ հրթիռներ, եթե դրանք իրենց անհրաժեշտ լինեն։ «Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա դա դժվար թե սրի իրավիճակը տարածաշրջանում,- կարծում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,- դեռ իրավական քայլեր չեն ձեռնարկվել։

Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, պարզապես հաստատում է, որ ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ-ի գործերին։ Հեռավորություն պահպանելն արդեն տեղի է ունեցել: Հաջորդ փուլում տեղի կունենա երկրի խորհրդարանի կողմից ՀԱՊԿ պայմանագրի կասեցումը, կամ էլ ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալը։ Բայց, բացի այդ ձևաչափից, կա նաև երկկողմ ռուս-հայկական պայմանագիր, որը վերաբերում է անվտանգությանը։

Երկրորդ հերթին՝ տարածաշրջանում բավականին շատ ազդեցիկ ուժեր կան, որոնք շահագրգռված են ներկայիս հաստատված ստատուս քվոյի պահպանմամբ։ Բացի Ռուսաստանից, դա, օրինակ՝ Իրանն է։ Այսինքն, տարածաշրջանում անհապաղ պատերազմ չի լինի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից։ Ընդ որում, սրացման հավանականությունն ավելի քիչ կապ ունի այն բանի հետ, թե ինչ կանի Երևանը, և ավելի շատ կապված է այն բանի հետ, թե որքանով է հեշտ հաղթանակի ոգևորությունն ու ակնկալիքները պտտել Բաքվի իշխող շրջանակների գլուխները»:

Ռուսական իշխանությունները սկսել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այս վերջին հայտարարությունը: Երևանը Մոսկվային դեռ պաշտոնապես չի տեղեկացրել ՀԱՊԿում աշխատանքի սառեցման մասին, և Կրեմլը կսպասի պարզաբանման, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ենթադրել է, որ Հայաստանի մասնակցության կասեցումն այդ ասոցիացիային կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել «որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում․ Բաբայան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Միանում եմ Բագրատ սրբազանին՝  հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետՈստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներում«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարարԵկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Նախագահ Սերժ Սարգսյանից պետք է ներողություն խնդրեն.Աննա Մկրտչյան Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Դաղստանում 16-ամյա դպրոցականը դանակով փորձել է հարվածել ոստիկանի կոկորդին (տեսանյութ) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթինԵռաբլուրի եկեղեցու քահանան միացավ Բագրատ Սրբազանին Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթինՇարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին «ՔՊ» բարձրաստիճան անդամներ ցանկանում են միանալ շարժմանը․ Բագրատ Սրբազան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Տանը մահացած երեխա է հայտնաբերվել․ ՔԿ-ից հայտնում են Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն էՄեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆՈվքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Դաժան ծեծկռտուք մետրոյում. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Սևանի թերակղզուց մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» երթը Ուկրաինայի Զինված ուժերի կամկաձե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր դիրքերը Ոսկեպարից հեռու են 1, իսկ Կիրանցից` 2 կմ. Սեյրան Օհանյան Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԲուդապեշտԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանԵրևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկոյի Ինտերպոլի կողմից հետախուզվող 56-ամյա քաղաքացինՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ՀՀ-ն զավթելու նոր քայլեր է մշակում. նախագահն իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում․ ԹաթոյանՊայթյnւն-հրդեհ՝ Երևանում Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղում «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են
Ամենադիտված